Ի՞նչ է ներկայացրել Օնիկ Գասպարյանն ԱԺ-ում (video)

Մենք ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ բանակում 5-րդ շարասյան մասին էլ ենք խոսել, բայց այսօր ես այդ մասով ձեզ ոչինչ չունեմ ասելու: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Ընդհանրապես, 5-րդ շարասյան բացահայտումը շատ բարդ է: Իսկ կարո՞ղ է, լրատվական դաշտում էլ շարասյուն փորձենք գտնել եւ կասկածներ ունենանք: Վերջին հաշվով ամբողջությամբ պատերազմի օրերին սենսացիաներ փնտրելով հակառակորդի համար տեղեկատվության լավ աղբյուր էինք հանդիսանում՝ զորքերը ոնց գնացին, որ ճանապարհով գնացին»,-ասաց նա:

Նա դրական գնահատեց, որ Օնիկ Գասպարյանը չի խուսափել եւ եկել է հանձնաժողով. «Ես կարծում եմ, որ Օնիկ Գասպարյանի գալուց հետո շատ-շատերը կհասկանան, որ հանձնաժողովից ճպետք է փախչել՝ սկսած Վարդան Օսկանյանից, վերջացրած այն զինվորականներով, որոնք ամպագորգոռ հայտարարություններ են անում՝ դրանք ո՞վ են, որ մենք գանք: Ոչ մեկը Օնիկ Գասպարյանի չափ ոչ ավանդ ունի զինված ուժերի կայացման գործում, ոչ էլ գիտելիքներով կարող է մրցել»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ինչ-որ ժամանակ Օնիկ Գասպարյանը վերադառնա զինված ուժեր, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ կվերադառնա, թե ոչ, կամ կցանկանա վերադառնալ, թե ոչ: Ես հասկացա, որ ինքն ի վիճակի է անել վերլուծություններ, արձանագրել փաստեր, իր անցած ճանապարհով, կարող է նաեւ կրթական ծրագրերում ունենալ իր ուրույն մասնակցությունը: Մեր հանձնաժողովի ցանկացած անդամի հետ եթե խոսեք, բոլորն ափսոսանքով կասեն, որ մենք կորցրեցինք մի զինվորականի, որը չլինելով զինվորական, կերտել է ինքն իրեն»:

դիտվել է 412 անգամ
Լրահոս
Հայրս ու հորեղբայրներս սարքել են էս խանութը՝ ձուկ ծախելով, էսօր գալիս են քանդեն․ լարված իրավիճակ (video) Ավինյան ասում է՝ քանդե՛ք ու վերջ․․․ 2 ամիս ժամանակ էինք խնդրում (video) ՇՏԱՊ․ Մեղրի ադրբեջանցինե՞ր են ներթափանցել․ ի՞նչ է ասում ԱԱԾ-ն․ Նաիրի Հոխիկյան (video) ՇՏԱՊ․ Ադրբեջանը զորահավաք է անցկացնում․․․ պատրաստվում են մարտական գործողությունների (video) Ինչ եղանակ է սպասվում հանգստյան օրերին․ Գագիկ Սուրենյան (video) Ինչպես են «ճնշել» կաթողիկոսի եղբոր ու նրա որդու գործով դատավորին. «Արմլուր» Փաշինյանի խայտառակ հայտարարությունը Թուրքմենստանում (video) ՍԴ-ն մերժել է ընդդիմության դիմումի քննությունը. «Փաստինֆո» Ադրբեջանը չի պատրաստվում իրականացնել սահմանազատում. Մանե Թանդիլյան Հոգևորականների թողած ժառանգությունը չի սահմանափակվում նրանց ապրած տարիներով․ այն շարունակում է ապրել հաջորդ սերունդներին փոխանցված հավատքի մեջ Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը Ի՞նչ ունեցվածք ունի ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Աննա Բաբաջանյանը Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած անշարժ գույքի հարցը դատարանում է․ Հետք 7 ՔՊ-ական պատգամավոր եկեղեցու «քննությամբ» կզբաղվեն. ովքեր են նրանք. Armlur.am Մարտի 1-ով Գրիգոր Գրիգորյանի Շերիֆի գործը գնաց դատարան Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ ինչպիսի եղանակ է սպասվում հանրապետությունում #ՈՒՂԻՂ․Հենց հիմա Փաշինյանի խայտառակ սուտը․ադրբեջանցին կրակում է Հայաստանի ներսում արդեն․ քաղտեխնոլոգ (video) Եկեղեցու դեմ արշավին միացած Սիոն Սրբազանին «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» մեդալ են շնորհել Օկուպացված Ջրականում հայր և որդի պայթել են ականի վրա Վրաստանը 20 տարով երկարաձգել է Ադրբեջանից գազի մատակարարման համաձայնագիրը Ադրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը և կազմակերպել խորհրդի նիստը. Ալիև Ներկայացնել, թե Հայրապետը անտարբեր է գտնվել իմ խնդրի վերաբերյալ, անընդունելի է և խիստ դատապարտելի Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ՆԳՆ Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակվել է Բելգորոդի և Կալուգայի մարզերի վրա. կան զոհեր և վիրավորներ Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am