Ավինյանը գնդակը նետել է Փաշինյանի դարպասը

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարականի դիմում է պատրաստվում գրել, գուցե արդեն գրել է, որի մասին դեռեւս չեն հրապարակում։ Մեր աղբյուրներն ասում են, որ ներքին քաղաքական քննարկումներ են ընթանում, որով պայմանավորված՝ դիմումը կարող է հրապարակվել անգամ վաղը կամ երկուշաբթի, եթե ինչ-որ ֆորսմաժոր չխանգարի եւ այն չչեղարկվի, ինչպես վերջին ամիսներին Սարգսյանի գրած մի քանի դիմումները։

Մենք ժամանակին գրել ենք, որ Երեւանի դե ֆակտո քաղաքապետը Տիգրան Ավինյանն է, ով ձգտում է արտահերթ ընտրություններով նստել քաղաքապետի աթոռին, սակայն գործող քաղաքապետի հրաժարականը քաղաքական պատճառներով հետաձգվում է։ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրության չգնալը պատճառաբանում է Ավինյանի չաճող վարկանիշով։ Իշխանական աղբյուրներն էլ ասում են, որ ուզում է փոխել թեկնածուին, քանի որ Ավինյանի մեջ տեսնում է իր իշխանության իրավահաջորդ-մրցակցին։ Իսկ եթե Ավինյանը դառնա Երեւանի քաղաքապետ, ապա նրա դեմն առնելը դժվար է լինելու։ Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի ձերբակալությունը կարծես արագացրել է գործընթացները, մամուլը գրեց, որ փոխքաղաքապետի դեմ հարուցված՝ քովիդի վերաբերյալ քրեական գործով Փաշինյանը փորձում է գահընկեց անել Ավինյանին, ով քովիդի ժամանակ պարետատունն էր ղեկավարում։

Փոխքաղաքապետի կալանավորման առիթով անգամ ներիշխանական «բազառներ» են եղել, Ավինյանն ամեն գնով փորձել է կանխել կալանավորումը, սակայն եղավ այն, ինչ եղավ։ Հիմա նա համոզել է Հրաչյա Սարգսյանին՝ հրաժարականի դիմում գրել, որով կստուգի, թե ինչ տրամադրվածություն կա «վերեւներում» իր՝ քաղաքապետ դառնալու վերաբերյալ։ Եվ չնայած քաղաքապետարանի մեր աղբյուրներն ասում են, որ Հրաչյա Սարգսյանը համաձայնել է դիմում գրել, սակայն դա դեռ չի նշանակում՝ գնալու են արտահերթ ընտրությունների, թե ոչ, դրա վերաբերյալ պետք է քաղաքական որոշում կայացվի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 369 անգամ
Լրահոս
Իրանը պատրաստ է ամբողջությամբ փակել Հորմուզի նեղուցն Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար Բժիշկներին հաջողվել է փրկել 2 անչափահաս տղաների կյանքը, ովքեր ավտովթարից հետո տեղափոխվել էին ԲԿ Փարաքարում բախվել են Range Rover-ը և Volkswagen-ը. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվել է․ փաստաբան Այն, ինչ ներկայացվում է որպես պաշտպանություն, պետք է իր բովանդակությամբ ևս պաշտպանություն լինի, ոչ թե նոր տարաձայնությունների աղբյուր․ Քաջիկ սարկավագ Եղոյան «Ուժեղ Հայաստանի» Աջափնյակի գրասենյակում խուզարկություններ են կատարվել, ձերբակալվել է 8 անձ․ ՀԿԿ Ստի ու չարի վերջը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է Փաշինյանը ցանկանում է շահույթ ստանալ Ռուսաստանից․ Մեդվեդև Փաշինյանին քիչ է մնացել․ քաղաքացի (video) «Վահագն Ալեքսանյանը ողորմելի վիճակում է հայտնվել»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ինչպե՞ս են 1 միլիոն ադրբեջանցիներ առանց տանկերի մտնելու Երևան»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլն ամսի 7-ից հետո պիտի պատասխան տա․ քաղաքացին պոռթկաց (video) Մի օրում այդ հարցը կլուծեմ․ ու՞մ կզանգի Գագիկ Ծառուկյանը (video) Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am