Ստացել ենք Ադրբեջանի նոր առաջարկները․ Նիկոլ Փաշինյան (video)

Ի հեճուկս արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ին հրապարակված որոշման, Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով փակ պահել ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքի միակ անցանելի ասֆալտապատ ճանապարհը: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սրա արդյունքում հումանիտար իրավիճակը ԼՂ-ում շարունակում է մնալ լարված։ Միևնույն ժամանակ, տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում իրադրությունը ռազմական առումով, սրելուն ուղղված կոնկրետ գործողություններ Ադրբեջանի կողմից։ Սրա վերջին աղաղակող դրսևորումը ԼՂ ոստիկանության երեք աշխատակիցների սպանությունն էր մարտի 5-ին», - ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս միջադեպը տեղի է ունեցել ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում. «Կարևոր է արձանագրել, որ Ռուսաստանի ՊՆ-ն մարտի 6-ին տարածած հաղորդագրության մեջ հստակ արձանագրել է, որ միջադեպի նախաձեռնողն ադրբեջանական կողմն է։ Ռուսաստանի ՊՆ-ի հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ ԼՂ-ի ու Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ վարույթ է իրականացվում դեպքի մանրամասները պարզելու համար։

Այս առումով, կարծում եմ, հատուկ գնահատականի պետք է արժանանա այն փաստը, որ ԼՂ-ի ոստիկանների սպանությունները տեղի են ունեցել Լաչինի միջանցքում։ Ինչպես հիշում եք՝ 2020 թվականի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր փակված ճանապարհը չէ միայն, այլև՝ 5 կմ լայնության տարածք անվտանգության գոտի, հետևաբար, մարտի 5-ին Ադրբեջանի կողմից իրականացրած սպանությունները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եռակի խախտում է. խախտվել է ոչ միան հրադադարը, ոչ միայն ԼՂ շփման գիծը, այլև՝ Լաչինի միջանցքի 5 կմ-անոց գոտին», - հայտարարեց Փաշինյանը։

Նա ասաց, թե Ադրբեջանի պետական ու մերձպետական քարոզչությունը տևական ժամանակ ԼՂ-ի նկատմամբ լայնածավալ հարձակման լրատվական ֆոն է ստեղծում, եւ լարվածության միտումները տեսանելի են նաև գետնի վրա. «Մեր գնահատականը շարունակում է մնալ նույնը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ԼՂ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում», - ասաց վարչապետը։

Փաշինյանն ասաց, թե կարևոր ու անհետաձգելի է համարում, որ Հայաստանը միջոցներ ձեռնարկի ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ. «Խոսքը, մասնավորապես, ՄԱԿ-ի շրջանակներում նախատեսված մեխանիզմների մասին է, այս մասին ԱԳՆ-ին տվել եմ համապատասխան հանձնարարականներ», - նշեց նա։

Վարչապետը նշեց նաև, որ շարունակվում են աշխատանքները Լաչինի միջանցք ու Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու ուղղությամբ. «Կարծում եմ՝ փաստահավաք առաքելությունը կարևոր է՝ հասցեագրելու Ադրբեջանի անհիմն պնդումները, թե Հայաստանը ԼՂ-ում բանակ ունի և որ ՀՀ-ից դեպի ԼՂ ռազմական փոխադրումներ են իրականացվում։ Այս պնդումներն անհիմն են, Ադրբեջանը փորձում է դրանք տարածաշրջանային ռազմական էսկալացիայի նոր պատրվակ դարձնել, հետևաբար, միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը նաև այս առումով է դառնում անրաժեշտություն», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

դիտվել է 322 անգամ
Լրահոս
Մենք մեր երկրում գերի՞ ենք․․․ վաղը գալու եք մեր տները քանդեք (video) Հայրս ու հորեղբայրներս սարքել են էս խանութը՝ ձուկ ծախելով, էսօր գալիս են քանդեն․ լարված իրավիճակ (video) Ավինյան ասում է՝ քանդե՛ք ու վերջ․․․ 2 ամիս ժամանակ էինք խնդրում (video) ՇՏԱՊ․ Մեղրի ադրբեջանցինե՞ր են ներթափանցել․ ի՞նչ է ասում ԱԱԾ-ն․ Նաիրի Հոխիկյան (video) ՇՏԱՊ․ Ադրբեջանը զորահավաք է անցկացնում․․․ պատրաստվում են մարտական գործողությունների (video) Ինչ եղանակ է սպասվում հանգստյան օրերին․ Գագիկ Սուրենյան (video) Ինչպես են «ճնշել» կաթողիկոսի եղբոր ու նրա որդու գործով դատավորին. «Արմլուր» Փաշինյանի խայտառակ հայտարարությունը Թուրքմենստանում (video) ՍԴ-ն մերժել է ընդդիմության դիմումի քննությունը. «Փաստինֆո» Ադրբեջանը չի պատրաստվում իրականացնել սահմանազատում. Մանե Թանդիլյան Հոգևորականների թողած ժառանգությունը չի սահմանափակվում նրանց ապրած տարիներով․ այն շարունակում է ապրել հաջորդ սերունդներին փոխանցված հավատքի մեջ Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը Ի՞նչ ունեցվածք ունի ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Աննա Բաբաջանյանը Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած անշարժ գույքի հարցը դատարանում է․ Հետք 7 ՔՊ-ական պատգամավոր եկեղեցու «քննությամբ» կզբաղվեն. ովքեր են նրանք. Armlur.am Մարտի 1-ով Գրիգոր Գրիգորյանի Շերիֆի գործը գնաց դատարան Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ ինչպիսի եղանակ է սպասվում հանրապետությունում #ՈՒՂԻՂ․Հենց հիմա Փաշինյանի խայտառակ սուտը․ադրբեջանցին կրակում է Հայաստանի ներսում արդեն․ քաղտեխնոլոգ (video) Եկեղեցու դեմ արշավին միացած Սիոն Սրբազանին «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» մեդալ են շնորհել Օկուպացված Ջրականում հայր և որդի պայթել են ականի վրա Վրաստանը 20 տարով երկարաձգել է Ադրբեջանից գազի մատակարարման համաձայնագիրը Ադրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը և կազմակերպել խորհրդի նիստը. Ալիև Ներկայացնել, թե Հայրապետը անտարբեր է գտնվել իմ խնդրի վերաբերյալ, անընդունելի է և խիստ դատապարտելի Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ՆԳՆ Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակվել է Բելգորոդի և Կալուգայի մարզերի վրա. կան զոհեր և վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am