«Հրապարակ» թերթը գրում է. «Թեւակոխել ենք քաղաքական նոր շրջափուլ՝ դիրքավորման կամ հիասթափության շրջան։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի երբեմնի ակտիվ քննադատներից շատերն այսօր կա՛մ թուլացրել են քննադատության չափաբաժինը, կա՛մ ընդհատակ անցել: Ասենք, «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը, Վահե Հակոբյանը, որոշ իմաստով՝ նաեւ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, 5165 շարժման համահիմնադիր Կարին Տոնոյանը, ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, նախկին բարձրաստիճան զինվորականներ Օնիկ Գասպարյանը եւ այլք։
Մարդիկ, որոնք ամիսներ առաջ անխնա քննադատում էին Նիկոլ Փաշինյանին ու իշխանություններին, այսօր կա՛մ պասիվացել են ու մեղմ լեքսիկոն որդեգրել, կա՛մ ընդհատակ անցել։ Հանուն արդարության նշենք, որ նույն գծի մեջ է նաեւ ԱԺ ընդդիմությունը` իշխանության դեմ 1-2 խոսող է մնացել: Եվ անգամ սկանդալային իրադարձությունները նրանց չեն ստիպում իշխանություններին կտրուկ քննադատել եւ իրենց օգտին ծառայեցնել, օրինակ, քովիդի գծով բացահայտումները: Պարզ է, որ մարդիկ չեն սիրում համառ եւ հետեւողական պայքար մղել` կեսճանապարհից հոգնում են՝ համարելով, որ իրենց քննադատությամբ ոչինչ փոխել չեն կարող: Ոմանց էլ իշխանությունն է իր գործիքակազմով լռեցրել կամ «գնել»։
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը