Նիկոլ Փաշինյանը և՛ խաբել է, և՛ «խաբվել»

Որպես ի՞նչ կամ, ավելի ճիշտ՝ ի՞նչ հիմնական թեզերով է Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի ու հայության գլխին դասավորած խայտառակ պարտությունից ու կապիտուլյացիայից հետո, առնվազն հեռանալու կամ պատիվ ունենալու դեպքում՝ ինքնասպան լինելու փոխարեն, 2021-ին մտել ընտրապայքարի մեջ ու, ըստ պաշտոնական տվյալների՝ վերընտրվել: Հիշեցնենք. Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական ծրագրում շեշտել է, որ պայքարելու է հանուն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հիման վրա խնդրի կարգավորման և բերելու է «ապագա», կոնկրետ՝ խաղաղություն: Երկար ժամանակ էլ, ասենք, մինչև օրս, նա ու իր մանկլավիկները ծամծմում են «խաղաղության օրակարգ» բառակապակցությունը:

Համենայն դեպս, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում գտնվել է ավելի քան 680 հազար անձ, որ երկրի գլխին բերված կատաստրոֆայից հետո էլ, հալած յուղի տեղ է ընդունել Նիկոլ Փաշինյանի խոստումները, ներառյալ՝ Արցախի ինքնորոշման պահով ու խաղաղության վերաբերյալ վերը հիշեցված ծրագրային կետերը: Լավ չէ, իհարկե, որ այդքան դյուրահավատ է գտնվել, բայց ընդունենք, որ նման բան է եղել:

Շուտով կլրանա երկու տարին, ինչ հիշատակված թեզերով ընտրված Նիկոլ Փաշինյանը, առոք-փառոք, ապահով ու անձնապես հազարավոր ոստիկանականների պահպանության ներքո, շարունակում է վայելել կյանքն ու վարչապետություն անել, ցուցադրաբար «պեռաշկի» ուտելով ու «կուկուռուզ» կրծելով էլ ծաղրել հանրությանը: Բայց դա առժամանակ դեռ մի կողմ դնենք:

Նրա ասուլիսը իրականում միայն մեկ բանի մասին պետք է լիներ. իշխանությունը թողնելու, հրաժարական տալու, հեռանալու: Հետևյալ շատ պարզ հիմնավորմամբ. ինքը՝ Նիկոլ Փաշինյանը գործնականում խոստովանում է, որ ընդունել է Արցախը Ադրբեջանի կազմում լինելու հեռանկարը: Վերջին նման «ընդունումը» տեղի է ունեցել Պրահայում, Ալիևի հետ հանդիպմանը: Այսօր, մեծ հաշվով, վերահաստատեց դա: Այսինքն, խաբել է ի՛ր ընտրողներին և արել է մի բան, ինչը իր նախընտրական ծրագրում ամրագրված ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարելու խոստման ճիշտ հակառակն է:

Երկրորդ, ոչ այլ ոք, այլ հենց ի՛նքը ևս մեկ անգամ խոստովանեց, որ իր իսկ տարփողած «խաղաղության օրակարգը» ճռնչյունով տապալվել է, որ Ադրբեջանը ոչ մի խաղաղության էլ պատրաստ չէ, որ ռազմական էսկալացիայի սպառնալիքը միանգամայն իրական է: Էլ ինչպես իրական չլիներ, եթե Հայաստանում պետության ղեկին «ՀՀ վարչապետ» գրությամբ սաղավարտով շրջող Նիկոլ Փաշինյանն է:

Այդ «ինքնախոստովանական» հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանի ասուլիսի վերջակետը պետք է լիներ հեռանալու մասին հայտարարությունը: Որովհետև ինքը խաբե՛լ է: Առնվազն 680 հազար հոգու:

Նա, իհարկե, ինչ-որ բաներ թոթովեց կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ, բայց բոլորն էլ տեսնում են, թե որքանով է կոռումպացված նրա գլխավորած իշխանությունը, նրա ներկայացրած «թիմը», ինչ դղյակներ ու ապարանքներ են ձեռք բերում, ինչպիսի սխեմաներով, ինչ չարաշահումների մեջ են թաթախվում:

Հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը, խաբելուց բացի, նաև ինչ-որ տեղ «խաբվել» է: Այն իմաստով, որ նա կարծել է, թե՝ «դե Ղարաբաղը կտա ու դրանով կպրծնի», իրեն էլ հանգիստ կթողնեն ու կթողնեն, որ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի վրա, խալխին էշի տեղ դնելով, վայելի վարչապետի պաշտոնն ու կյանքը: Բայց տեսեք, որ նրան իր սիրելի «կիրթ» գործընկերները հանգիստ չեն տալիս:

Լավ, ո՞ւմ է պետք նման, կներեք արտահայտության համար՝ «ղեկավարը»: Եվ ի՞նչ անել, եթե նա կամովին չի հեռանում: Պետք է, ուրեմն կտրուկ ակտիվացնել պայքարը և հասնել Փաշինյանի ու նրա աղետաբեր «թիմի» հեռացմանը: Հայաստանը այս մահվան ծուղակից ելնելու ուրիշ տարբերակ չունի: «Ուրիշ տարբերակը» ստույգ կործանումն է:

Արթուր Խայթ

Աղբյուր՝ 7or.am

դիտվել է 310 անգամ
Լրահոս
Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am