«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը արցախցիներից պարբերաբար ահազանգեր է ստանում, որ գնաճն Արցախում նոր ռեկորդներ է սահմանել, հատկապես մրգերի եւ բանջարեղենների գները աստղաբաշխական թվերի են հասել:
Արցախի ամբողջական բլոկադայի պայմաններում հատկապես վերջին օրերին անհնար է դարձել անգամ սննդամթերքի ներկրումը: Արցախից ահազանգեցին, որ լոլիկի 1 կիլոգրամի գինը հասել է 3000-3500-ի, սմբուկինը՝ 3500, պղպեղինը՝ 4500, շոկոլադի 1կգ-ը (տեսականի գրեթե չկա) 7000-8000-ի սահմաններում է տատանվում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մրգերի ու բանջարեղենի շատ տեսակներ, օրինակ՝ խնձոր, նարինջ, գազար, առհասարակ, չկան։ «Կտրոնները ձեռքներիս՝ շրջում ենք, բայց չենք կարողանում խանութներից անգամ առաջին անհրաժեշտության միրգ կամ բանջարեղեն գնել»,-ասաց արցախցի մեր զրուցակիցը:
Սրան զուգահեռ՝ Արցախում գործազրկությունն է ավելացել, իսկ աշխատավարձերը կտրուկ նվազել են: Ստացվում է՝ արցախցիները, որ արդեն 3 ամսից ավելի է՝ շրջափակման մեջ են, թշնամու ուղիղ նշանառության տակ, նաեւ հումանիտար աղետի հետեւանքներն են ամենայն դառնությամբ կրում»:
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը