Խոշոր վթար`Բաքվում. կան բազմաթիվ վիրավորներ
Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, երթուղային ավտոբուսի ու մարդատար մեքենայի բախման հետևանքով զոհվել է 1 մարդ, 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Բաքվի շտապօգնության տվյալներով՝ դեպքի վայր է ուղևորվել 7 բրիգադ: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոցներ: Դեպքը տեղի է ունեցել Նիզամինսկի շրջանում:
