Ինձ դառնացնում է, որ էդ լրջության մարդը Հայաստանը ղեկավարել է․ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի մասին (video)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր արձագանքեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին, թե 2018-ից ի վեր՝ Հայաստանը ռազմատեխնիկական օգնություն չի ստացել, ու 44-օրյա պատերազմի ժամանակ բանակի անձնակազմի ու զինամթերքի 50 տոկոսն է ներգրավված եղել ռազմական գործողություններում:

«Ինձ դառնացնում է, որ այդ լրջության մարդը ղեկավարել է Հայաստանը: Ո՞նց կարելի է այդքան անլուրջ լինել: Հազարավոր կամավորներ են մասնակցել պատերազմին, որևէ մեկն ասե՞լ է, որ զենքի պակաս են ունեցել: Կատարյալ սուտ է, որ 2018-ից ՀՀ-ն ռազմատեխնիկական օգնություն չի ստացել, օգնություն ասելով ի՞նչ նկատի ունեն, կարո՞ղ է նկատի ունեն ձրի զենք, եթե ձրի զենք, չասեմ՝ ձրի զենքն ինչ է», - նշեց նա:

Փաշինյանը հայտարարեց` Հայաստանը 2018-ից մինչև 2020 թվականը ձեռք է բերել ավելի շատ զինամթերք, քան` նախորդ 10 տարին ամբողջությամբ:

Վարչապետն ասաց, թե 44-օրյա պատերազմում պարտվել ենք, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն:

«Սա իմ համոզմունքն է մի շարք փաստերի վերլուծության արդյունքում, կարծում եմ`առաջիկայում այդ փաստերն այնքան հրապարակային կլինեն, որ իմ արած հայտարարությունն այդքան տարօրինակ չի թվա», - նշեց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե 50-ից ավելի զինծառայողներ մեղադրվում են պետական դավաճանության մեջ:

«Ես չգիտեմ` Հայաստանում մարդ կա՞, որ մտածում է, թե այդ մարդկանց գլխին գործ են սարքել: Այսօր կալանքի տակ ունենք բարձրաստիճան զինվորականներ այլ հոդվածներով: Հիմա հողեր հանձնելու մեղադրանքով բարձրաստիճան զինվորականներ կան կալանքի տակ, բարձրաստիճան զինվորական կա, որը մեղադրվում է Շուշիի գործով, ու երբ դատարանը որոշեց, որ կալանավորի, ինձ համար զարմանալի բան տեղի ունեցավ, մեկ էլ ամենատարբեր մարդիկ միջնորդություն են ներկայացնում, որ կալանքից ազատեն: Ժողովո՛ւրդ ջան, բա դո՞ւք չէիք ասում, որ պետք է բացահայտվի, թե ոնց է ընկել Շուշին», - ընդգծեց նա:

Վարչապետը նշեց, թե Սերժ Սարգսյանի հայտարարությունները պատիվ չեն բերում Հայաստանի նախկին ղեկավարին:

դիտվել է 517 անգամ
Լրահոս
«Ադրբեջանցիները զգացին՝ կարող են կրակել ցանկացած կողմից»․ վերլուծաբան (video) Պուտինի արձագանքը՝ Փաշինյանի աբսուրդային խոսքին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Ադրբեջանցիները նորից մտել են Հայաստա՞ն․ ԱՊՀ-ում Նիկոլը բացահայտեց․ Դերենիկ Մալխասյան (video) Հարկային դաշտ չկա՛, ի՞նչ եք ուզում՝ թողենք ստեղից գնա՞նք․․․ առևտրականներ (video) Չե՛մ թողելու քանդեք, ես էլ կորցնելու բան չունեմ․․․ առևտրական (video) Մենք ձեր ժողովուրդը չե՞նք, ձեր արյունը չե՞նք, թե՞ պետքա պատերազմ լինի, նոր միավորվենք․ լարված վիճակ (video) Մենք մեր երկրում գերի՞ ենք․․․ վաղը գալու եք մեր տները քանդեք (video) Հայրս ու հորեղբայրներս սարքել են էս խանութը՝ ձուկ ծախելով, էսօր գալիս են քանդեն․ լարված իրավիճակ (video) Ավինյան ասում է՝ քանդե՛ք ու վերջ․․․ 2 ամիս ժամանակ էինք խնդրում (video) ՇՏԱՊ․ Մեղրի ադրբեջանցինե՞ր են ներթափանցել․ ի՞նչ է ասում ԱԱԾ-ն․ Նաիրի Հոխիկյան (video) ՇՏԱՊ․ Ադրբեջանը զորահավաք է անցկացնում․․․ պատրաստվում են մարտական գործողությունների (video) Ինչ եղանակ է սպասվում հանգստյան օրերին․ Գագիկ Սուրենյան (video) Ինչպես են «ճնշել» կաթողիկոսի եղբոր ու նրա որդու գործով դատավորին. «Արմլուր» Փաշինյանի խայտառակ հայտարարությունը Թուրքմենստանում (video) ՍԴ-ն մերժել է ընդդիմության դիմումի քննությունը. «Փաստինֆո» Ադրբեջանը չի պատրաստվում իրականացնել սահմանազատում. Մանե Թանդիլյան Հոգևորականների թողած ժառանգությունը չի սահմանափակվում նրանց ապրած տարիներով․ այն շարունակում է ապրել հաջորդ սերունդներին փոխանցված հավատքի մեջ Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը Ի՞նչ ունեցվածք ունի ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Աննա Բաբաջանյանը Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած անշարժ գույքի հարցը դատարանում է․ Հետք 7 ՔՊ-ական պատգամավոր եկեղեցու «քննությամբ» կզբաղվեն. ովքեր են նրանք. Armlur.am Մարտի 1-ով Գրիգոր Գրիգորյանի Շերիֆի գործը գնաց դատարան Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ ինչպիսի եղանակ է սպասվում հանրապետությունում #ՈՒՂԻՂ․Հենց հիմա Փաշինյանի խայտառակ սուտը․ադրբեջանցին կրակում է Հայաստանի ներսում արդեն․ քաղտեխնոլոգ (video) Եկեղեցու դեմ արշավին միացած Սիոն Սրբազանին «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» մեդալ են շնորհել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am