Հայաստանի ստորագրությամբ՝ Ադրբեջանն ուզում է ԼՂ–ում ցեղասպանություն իրականացնելու մանդատ ձեռք բերել (video)

Շատ հաճախ մեր հանրային հարթակներում որպես ահազանգ ներկայացվում է, թե ահա, հասեք, ՀՀ կառավարությունը պատրաստվում է ինչ-որ թուղթ ստորագրել. ես ուզում եմ հավաստիացնել, որ եթե մենք ունենանք իրավիճակ, որ մնացել է 2-3 օր, որ ինչ-որ թուղթ ենք ստորագրելու, դա իրականում շատ լավ նորություն է, ոչ թե վատ նորություն: Այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, դա նշանակում է, որ բանակցային գործընթացներում ունեցել ենք առաջընթաց եւ հասել ենք արդյունքի, որը մեր երազանքների արդյունքը չէ, բայց որը այնուամենայնիվ, արդյունք է, որը պետք է ապահովի երկարատեւ խաղաղություն, կայունություն եւ զարգացում:

«Կա՞ արդյոք փաստաթուղթ. դուք գիտեք, որ փետրվարի կեսերին մենք մեր հերթական արձագանքը խաղաղության պայմանագրի հնարավոր նախագծի վերաբերյալ փոխանցել էինք Ադրբեջանին եւ 2-3 օր առաջ ստացել ենք Ադրբեջանի արձագանքը մեր նախագծին վերաբերյալ:

Կա՞ արդյոք առաջընթաց փաստաթղթում. որոշակի առաջընթաց մենք տեսնում ենք, բայց որքան առաջընթաց ենք տեսնում, այնքան ի հայտ են գալիս ֆունդամենտալ խնդիրներ: Առաջինը, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը փորձում է խաղաղության հաստատման, հարաբերությունների հաստատման հնարավոր պայմանագրի միջոցով ՀՀ տարածքային պահանջներ կամ նկրտումներ ձեւակերպել: Դա մեզ համար կարմիր գիծ է:

Հաջորդը, մենք տեսնում ենք, որ այդ տեքստի առաջարկներով Ադրբեջանը փորձում է ԼՂ-ում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռք բերել, այդ թվում Հայաստանի ստորագրությամբ: Դա բնականաբար, նույնպես կարմիր գիծ է մեզ համար:

Հաջորդը, մենք տեսնում ենք նաեւ, որ Ադրբեջանը հետապնդում է այնպիսի գիծ, որ նույնիսկ ստորագրված պայմանագրի կատարման երաշխիքների համակարգ չունենանք, ինչը նույնպես կարմիր գիծ է մեզ համար, որովհետեւ մենք այսօր ունենք գրված, ստորագրված փաստաթուղթ, որը չի կատարվում: Խոսքը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին է: Այդ հայտարարության համաձայն Լաչինի միջանցքը պետք էէ փակ չլիներ, բայց այն փակ է: Սա ավելի է ընդգծում, որ որեւէ փաստաթուղթ, որը կստորագրվի, պետք է ունենա իրականացման երաշխիքներ, ցանկալի է միջազգային: Այդ ամենը բացակա է»,-հայտարարեց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է ԼՂ ժողովրդին, վարչապետն ասաց. «Մենք ասել ենք, որ ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցը մեզ համար չափազանց կարեւոր է, մեր առանցքային նպատակներից մեկն է: Մեր ընկալումը հետեւյալն է, որ ճիշտ կլինի, որ այդ հարցի առաջնային մանդատառուն լինի ԼՂ ժողովուրդը: Մենք կարծում ենք, որ հիմնական խոսակցությունը պետք է տեղի ունենա Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ: Պրոցեսները մեզ բերում են եզրակացության, որ այստեղ էլ առանց միջազգային մեխանիզմների ու երաշխիքների առաջ գնալ հնարավոր չի լինի: Որովհետեւ Մյունխենում Ադրբեջանի նախագահն ասաց, որ կա պայմանավորվածություն, որ պետք է քննարկվի Ղարաբաղի հայերի իրավունքների ու երաշխիքների հարցը: Դրանից հետո տեղի են ունեցել հանդիպումներ ԼՂ-ում խաղաղապահ ուժերի կենտրոնակայանում: Այդ հանդիպումներից հետո հանկարծ պարզվեց, որ Ադրբեջանը առաջարկում է քննարկել ինտեգրացիայի հարց: Խնդիրը բառամթերքը չի, բովանդակությունն է եւ դրանք շարունակաբար չպահելու Ադրբեձջանի գործելակերպն է:

Իսկ ԼՂ ժողովրդի անվտանգության եւ իրավունքների շրջանակը, մեծ հաշվով, ԼՂ-ի ժողովուրդն ու կառավարությունը իրենք պետք է որոշեն»,-ասաց նա:

դիտվել է 210 անգամ
Լրահոս
Պուտինի արձագանքը՝ Փաշինյանի աբսուրդային խոսքին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Ադրբեջանցիները նորից մտել են Հայաստա՞ն․ ԱՊՀ-ում Նիկոլը բացահայտեց․ Դերենիկ Մալխասյան (video) Հարկային դաշտ չկա՛, ի՞նչ եք ուզում՝ թողենք ստեղից գնա՞նք․․․ առևտրականներ (video) Չե՛մ թողելու քանդեք, ես էլ կորցնելու բան չունեմ․․․ առևտրական (video) Մենք ձեր ժողովուրդը չե՞նք, ձեր արյունը չե՞նք, թե՞ պետքա պատերազմ լինի, նոր միավորվենք․ լարված վիճակ (video) Մենք մեր երկրում գերի՞ ենք․․․ վաղը գալու եք մեր տները քանդեք (video) Հայրս ու հորեղբայրներս սարքել են էս խանութը՝ ձուկ ծախելով, էսօր գալիս են քանդեն․ լարված իրավիճակ (video) Ավինյան ասում է՝ քանդե՛ք ու վերջ․․․ 2 ամիս ժամանակ էինք խնդրում (video) ՇՏԱՊ․ Մեղրի ադրբեջանցինե՞ր են ներթափանցել․ ի՞նչ է ասում ԱԱԾ-ն․ Նաիրի Հոխիկյան (video) ՇՏԱՊ․ Ադրբեջանը զորահավաք է անցկացնում․․․ պատրաստվում են մարտական գործողությունների (video) Ինչ եղանակ է սպասվում հանգստյան օրերին․ Գագիկ Սուրենյան (video) Ինչպես են «ճնշել» կաթողիկոսի եղբոր ու նրա որդու գործով դատավորին. «Արմլուր» Փաշինյանի խայտառակ հայտարարությունը Թուրքմենստանում (video) ՍԴ-ն մերժել է ընդդիմության դիմումի քննությունը. «Փաստինֆո» Ադրբեջանը չի պատրաստվում իրականացնել սահմանազատում. Մանե Թանդիլյան Հոգևորականների թողած ժառանգությունը չի սահմանափակվում նրանց ապրած տարիներով․ այն շարունակում է ապրել հաջորդ սերունդներին փոխանցված հավատքի մեջ Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը Ի՞նչ ունեցվածք ունի ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Աննա Բաբաջանյանը Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած անշարժ գույքի հարցը դատարանում է․ Հետք 7 ՔՊ-ական պատգամավոր եկեղեցու «քննությամբ» կզբաղվեն. ովքեր են նրանք. Armlur.am Մարտի 1-ով Գրիգոր Գրիգորյանի Շերիֆի գործը գնաց դատարան Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ ինչպիսի եղանակ է սպասվում հանրապետությունում #ՈՒՂԻՂ․Հենց հիմա Փաշինյանի խայտառակ սուտը․ադրբեջանցին կրակում է Հայաստանի ներսում արդեն․ քաղտեխնոլոգ (video) Եկեղեցու դեմ արշավին միացած Սիոն Սրբազանին «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» մեդալ են շնորհել Օկուպացված Ջրականում հայր և որդի պայթել են ականի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am