Ի՞նչ նպատակ ուներ ակցիան, և ի՞նչ կարծիք է ձևավորվել ռուսների շրջանում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մարտի 7-ին մի փոքր խումբ արցախցիներ բողոքի ակցիա էին իրականացնում Արցախի Իվանյան գյուղում գտնվող ռուս խաղաղապահների կենտրոնական տեղակայման վայրի գլխավոր մուտքի մոտ։ Այս ակցիան տարբեր մեկնաբանություններ ստացավ։ Մի մասը դա գնահատեց որպես հուսահատ քայլ, իսկ ոմանց համար ակցիան ակնհայտ հակառուսական «գունավորում» էր ստացել, չնայած ակցիայի մասնակիցները պնդում էին, որ այդ ամենն իրականացվում է բացառապես շրջափակումից դուրս գալու նպատակով։ Հետաքրքիր է, որ, չգիտես ինչով պայմանավորված, հանկարծ այնտեղ է հայտնվել նաև գործող պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Փաստ» թերթի տեղեկություններով, արցախցիների շրջանում տպավորություն է ստեղծվել, որ տեղի ունեցած ակցիան, մեղմ ասած, առանց նրա գիտության չի եղել, իսկ վերջնանպատակն էլ հենց Ներսիսյանի հայտնվելը և հարցին «իտոգ» տալն է եղել։ Թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, այս ամենը հստակ ֆիքսվել է ռուսների կողմից, ավելին, նրանք բավական կոշտ զրույց են ունեցել Արցախի իշխանությունների հետ։ Մասնավորապես, ռուսական կողմի համար անհասկանալի է, թե ինչու է նման ակցիա իրականացվում (թեկուզ և փոքրաքանակ), առավել ևս, ինչու է ցուցարարներին միանում պետնախարարը։


Ինչպես մեզ փոխանցեց մեր աղբյուրը, Ներսիսյանը փորձել է արդարանալ, որ ոչ թե ցուցարարներին է միացել, այլ ուղղակի փորձել է իրավիճակը տեղում հասկանալ, բայց հաշվի առնելով, որ ռուսական կողմը տեղյակ է նրա և ցուցարարների հետ եղած որոշակի կապերի մասին, նրանց մոտ կարծիք է ձևավորվել, թե պետնախարարը մասնակցում է հակառուսական ակցիային։ Թերթի տեղեկություններով, Արցախում տեղի ունեցածի հետ կապված լուրջ քննարկումներ են տեղի ունեցել, ինչից հետո Արայիկ Հարությունյանը Ներսիսյանին հորդորել է այլևս չդիմել նման քայլերի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 469 անգամ
Լրահոս
Իրանը պատրաստ է ամբողջությամբ փակել Հորմուզի նեղուցն Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար Բժիշկներին հաջողվել է փրկել 2 անչափահաս տղաների կյանքը, ովքեր ավտովթարից հետո տեղափոխվել էին ԲԿ Փարաքարում բախվել են Range Rover-ը և Volkswagen-ը. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվել է․ փաստաբան Այն, ինչ ներկայացվում է որպես պաշտպանություն, պետք է իր բովանդակությամբ ևս պաշտպանություն լինի, ոչ թե նոր տարաձայնությունների աղբյուր․ Քաջիկ սարկավագ Եղոյան «Ուժեղ Հայաստանի» Աջափնյակի գրասենյակում խուզարկություններ են կատարվել, ձերբակալվել է 8 անձ․ ՀԿԿ Ստի ու չարի վերջը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է Փաշինյանը ցանկանում է շահույթ ստանալ Ռուսաստանից․ Մեդվեդև Փաշինյանին քիչ է մնացել․ քաղաքացի (video) «Վահագն Ալեքսանյանը ողորմելի վիճակում է հայտնվել»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ինչպե՞ս են 1 միլիոն ադրբեջանցիներ առանց տանկերի մտնելու Երևան»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլն ամսի 7-ից հետո պիտի պատասխան տա․ քաղաքացին պոռթկաց (video) Մի օրում այդ հարցը կլուծեմ․ ու՞մ կզանգի Գագիկ Ծառուկյանը (video) Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am