Արսեն Թորոսյանը Փաշինյանից հանդիպում է խնդրել ու մերժում ստացել

Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն իր գործունեության շուրջ իրավապահների ակտիվ քննչական գործողությունների հրապարակային դրսեւորումներից հետո դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ հանդիպում խնդրել, սակայն մերժում է ստացել, ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանը նրան չի ընդունել: ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քաղաքական իշխանության մոտ առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանին փորձում է փրկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Մյուս թիմակիցները, այդ թվում՝ Արսեն Թորոսյանի ընկեր, ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը, լուռ հետեւում են Թորոսյանի շուրջ կատարվող զարգացումներին: Ինչպես հայտնի է, մարտի 12-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը, «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Բաբկեն Շահումյանը կալնավորվել են, քանի որ պատշաճ չեն կատարել ծառայողական պարտականությունները, որի հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: Տնային կալանքի տակ է ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լուսինե Եղիազարյանը եւ եւս 8 անձ, որոնք «Մեդլայն» բժշկական կենտրոնի աշխատակիցներ են եւ ունեն մեղադրյալի կարգավիճակ, սակայն առայժմ ազատության մեջ են:


Վերջիններս եւս մեղադրվում են այն բանի համար, որ կորոնավիրուսային հիվանդության համար պետության կողմից հատկացված ծրագրի շրջանակներում պատշաճ չեն կատարել իրենց պրտականությունները, ինչի արդյունքում խարդախությամբ հափշտակվել է մոտ 120 միլիոն դրամ: Ամենագլխավոր հարցը մնում է մեկը՝ ե՞րբ է նախաքննական մարմինը հասնելու նախկին նախարար Արսեն Թորոսյանին. ի վերջո, նախարարի հրամանն են կատարել աշխատակիցները: Բացի այդ, նկատենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությամբ՝ փոխնախարար Գեւորգ Սիմոնյանին մեղսագրվող արարքները կատարվել են ավելի շատ Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարման շրջանում (մոտ 11 ամիս), քան Արսեն Թորոսյանի դեպքում (7 ամիս։)

Տեղեկացնենք, որ նախաքննական մարմինն Արսեն Թորոսյանին մեղադրանք առաջադրելու հարցում դեռ չի շտապում, քանի որ այլ ուշագրավ բացահայտումներ էլ են արվել նրա գործունեության մասով՝ այլ դրվագներով: Թե ինչ, կներկայացնենք ավելի ուշ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 500 անգամ
Լրահոս
Իրանը պատրաստ է ամբողջությամբ փակել Հորմուզի նեղուցն Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար Բժիշկներին հաջողվել է փրկել 2 անչափահաս տղաների կյանքը, ովքեր ավտովթարից հետո տեղափոխվել էին ԲԿ Փարաքարում բախվել են Range Rover-ը և Volkswagen-ը. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվել է․ փաստաբան Այն, ինչ ներկայացվում է որպես պաշտպանություն, պետք է իր բովանդակությամբ ևս պաշտպանություն լինի, ոչ թե նոր տարաձայնությունների աղբյուր․ Քաջիկ սարկավագ Եղոյան «Ուժեղ Հայաստանի» Աջափնյակի գրասենյակում խուզարկություններ են կատարվել, ձերբակալվել է 8 անձ․ ՀԿԿ Ստի ու չարի վերջը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է Փաշինյանը ցանկանում է շահույթ ստանալ Ռուսաստանից․ Մեդվեդև Փաշինյանին քիչ է մնացել․ քաղաքացի (video) «Վահագն Ալեքսանյանը ողորմելի վիճակում է հայտնվել»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ինչպե՞ս են 1 միլիոն ադրբեջանցիներ առանց տանկերի մտնելու Երևան»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլն ամսի 7-ից հետո պիտի պատասխան տա․ քաղաքացին պոռթկաց (video) Մի օրում այդ հարցը կլուծեմ․ ու՞մ կզանգի Գագիկ Ծառուկյանը (video) Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am