Կիրառում են բոլորը, պատժվում է «Զովքը»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթներ առաջ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված «Նոր Զովք» ՍՊԸ-ն, պարզվում է, միակը չէ, որն աշխատում է այդ սիստեմով։ Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին քննչականը պաշտոնական հաղորդագրությամբ հայտնեց, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ն, կիրառելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, հսկիչ-դրամարկղային մեքենայի ծրագրի միջամտությամբ առեւտուր իրականացնող գնորդներին տրամադրում է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկում հարկային մարմին: Այսինքն՝ ընկերությունը թաքցրել է իրացման իրական շրջանառությունը եւ պետական բյուջե չի վճարել խոշոր չափերի հարկեր։ Իսկ, ահա, այդ ցանցի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը պարզաբանել էր, որ «քննչականի, օպերլիազորների եւ հատուկ ջոկատայինների ներխուժումը սուպերմարկետի մեր մասնաճյուղեր ապօրինի է եւ անգրագետ աշխատանք»։

Ոլորտի մեր աղբյուրը բացատրեց, որ այն, ինչ հայտնաբերվել է «Նոր Զովքում», առկա է բոլոր առեւտրի կենտրոններում։ Աշխատում է հատուկ ծրագիր՝ երկու սերվերով, ՊԵԿ-ը տեղեկացվում է առեւտրի միայն 20 տոկոսի մասին, 80 տոկոսը գնում է «սեւ դաշտ»։ Ուշագրավն այն է, որ այս ծրագրի իդեոլոգն ու հեղինակը հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանն է, ասում են` առաջինը նրա ցանցում է այս ծրագիրը ներդրվել, այդ ցանցի գրեթե բոլոր առեւտրի կենտրոններն այդ ծրագրով են աշխատում: Մեր աղբյուրները պնդում են, որ Ալեքսանյանի ծրագրի մասին տեղյակ են նաեւ իշխանությունները, սակայն իրենց անտեղյակի տեղ են դնում եւ սրա մասին հիշում են, երբ հարկավոր է կոնկրետ տնտեսվարողի դեմ արշավ սկսել։


Պատմում են, որ «Նոր Զովքից» առաջ ՊԵԿ աշխատակիցները մտել են ՍԱՍ, սակայն այս ցանցի սեփականատերը կարողացել է լեզու գտել հարկայինի հետ եւ կլորիկ տուգանք վճարելով՝ ազատել է գլուխը։ «Նոր Զովքի» նկատմամբ նման խիստ վերաբերմունքն այլ պատճառներ ունի, այս ցանցն Ալեքսանյանի «Սիթիների» գլխավոր մրցակիցն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 272 անգամ
Լրահոս
Իրանը պատրաստ է ամբողջությամբ փակել Հորմուզի նեղուցն Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար Բժիշկներին հաջողվել է փրկել 2 անչափահաս տղաների կյանքը, ովքեր ավտովթարից հետո տեղափոխվել էին ԲԿ Փարաքարում բախվել են Range Rover-ը և Volkswagen-ը. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվել է․ փաստաբան Այն, ինչ ներկայացվում է որպես պաշտպանություն, պետք է իր բովանդակությամբ ևս պաշտպանություն լինի, ոչ թե նոր տարաձայնությունների աղբյուր․ Քաջիկ սարկավագ Եղոյան «Ուժեղ Հայաստանի» Աջափնյակի գրասենյակում խուզարկություններ են կատարվել, ձերբակալվել է 8 անձ․ ՀԿԿ Ստի ու չարի վերջը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է Փաշինյանը ցանկանում է շահույթ ստանալ Ռուսաստանից․ Մեդվեդև Փաշինյանին քիչ է մնացել․ քաղաքացի (video) «Վահագն Ալեքսանյանը ողորմելի վիճակում է հայտնվել»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ինչպե՞ս են 1 միլիոն ադրբեջանցիներ առանց տանկերի մտնելու Երևան»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլն ամսի 7-ից հետո պիտի պատասխան տա․ քաղաքացին պոռթկաց (video) Մի օրում այդ հարցը կլուծեմ․ ու՞մ կզանգի Գագիկ Ծառուկյանը (video) Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am