Չեմ կարող ճամփա գնալ մեկի հետ, ով խոսում է 120 հազարին 3 մլն մարդու հետ փոխարինելու մասին․ Սրբազան (video)

Միասնական լինելու համար պետք է համախմբվել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, որովհետեւ ամենափոքր միավորներն անգամ ձախողում կամ հաջողում են նպատակի չգոյությունից կամ գոյությունից։ Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Բոլոր տեսիլքներն էլ ի վերջո իրականանում են, եթե դրանց հետեւից գնում ես։ Դյուրին է ապրելն անցյալի մտքով, որովհետեւ այնտեղ պատասխանատվություն չունես, նույն կերպ էլ՝ ապագայում, դժվարություն է ապրելը ներկայում եւ կառուցել այն, ինչ պետք է։ Մենք այսօր բազմաթիվ մարտահրավերների առջեւ ենք՝ գլխավորն անվտանգայինը, Արցախի հարցը, մեր ժողովրդագրական իրավիճակը։ Ես միշտ զարմացել եմ՝ ինչպես ունենալով նման ներուժ կարող ենք հայտնվել այս իրավիճակում։ Մեր մեր ներուժի հսկայական մասը մսխել ենք։ Ուզում եմ հնարավորությունը տեսնել այս միջոցով կառուցելու քայլերը, որոնք կլինեն այդ մարտահրավերների դիմաց»,- ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նրա խոսքով՝ կարեւոր է ուժեղ ազգային նկարագրով պետությունը, բոլոր հարցերի լուծումը պետականությունն է, որովհետեւ անհատները, որքան էլ լավը լինեն, միայն իրենց շրջապատը կարող են փոխել։

«Ամեն ինչի հիմքն արժեքներն են, եւ դրանցից բխած նպատակը։ Հասարակական կյանքի որակը փոփոխողը պետության կառավարիչներն են։ Ինչպիսի որակ ունեն կառավարիչները, այդ որակն էլ ունի նաեւ պետությունը։ Ներկայի այս բարդ իրավիճակը նաեւ մեծագույն հնարավարություն է նոր կյանք ու նոր երկիր կառուցելու։ Հույսը ոչ թե պետք է դնել ուրիշների վրա եւ թելադրվել, այլ փորձել լինել թելադրող, ստիպող։ Մեզ ասում են հնարավոր չէ, ես ասում եմ՝ հնարավոր է։ Հնարինությունը եւ անհնարինությունն անելու եւ չանելու մեջ է։ Երբ ասում են՝ մենք Թուրքիայի հետ խոսում ենք առանց նախապայմանների, ասում եմ՝ նախապայման չեք էլ թողել, որ կատարեք։ Բոլոր երկրների հետ հարաբերությունների հնարավորություն կա, կարեւոր է՝ ինչ գին ես վճարելու»,- ասաց արքեպիսկոպոս Գալստանյանը։

Արքեպիսկոպոսի խոսքով՝ եկեղեցին չի գործում ինչ-որ մեկի դեմ, մենք ասում ենք՝ սա է ճանապարհը, թե դրա մեջ ով կմտնի, իրենց որոշելիքն է։

«Ես չեմ կարող ճանապարհ գնալ մեկի հետ, որը խոսում է հանձնվելու մասին, 120 հազար մարդուն 300 միլիոնով փոխարինելու մասին։ Ես այդ մարդու հետ ճանապարհ գնալ չեմ կարող։ Սա է գաղափարական խզումը։ Եկեղեցին այսօր կռվում է մի մեծ հոսանքի դեմ, ինչը հաճախ տեսանելի է, հաճախ՝ ոչ»,- ընդգծեց նա։

դիտվել է 416 անգամ
Լրահոս
Պուտինի արձագանքը՝ Փաշինյանի աբսուրդային խոսքին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Ադրբեջանցիները նորից մտել են Հայաստա՞ն․ ԱՊՀ-ում Նիկոլը բացահայտեց․ Դերենիկ Մալխասյան (video) Հարկային դաշտ չկա՛, ի՞նչ եք ուզում՝ թողենք ստեղից գնա՞նք․․․ առևտրականներ (video) Չե՛մ թողելու քանդեք, ես էլ կորցնելու բան չունեմ․․․ առևտրական (video) Մենք ձեր ժողովուրդը չե՞նք, ձեր արյունը չե՞նք, թե՞ պետքա պատերազմ լինի, նոր միավորվենք․ լարված վիճակ (video) Մենք մեր երկրում գերի՞ ենք․․․ վաղը գալու եք մեր տները քանդեք (video) Հայրս ու հորեղբայրներս սարքել են էս խանութը՝ ձուկ ծախելով, էսօր գալիս են քանդեն․ լարված իրավիճակ (video) Ավինյան ասում է՝ քանդե՛ք ու վերջ․․․ 2 ամիս ժամանակ էինք խնդրում (video) ՇՏԱՊ․ Մեղրի ադրբեջանցինե՞ր են ներթափանցել․ ի՞նչ է ասում ԱԱԾ-ն․ Նաիրի Հոխիկյան (video) ՇՏԱՊ․ Ադրբեջանը զորահավաք է անցկացնում․․․ պատրաստվում են մարտական գործողությունների (video) Ինչ եղանակ է սպասվում հանգստյան օրերին․ Գագիկ Սուրենյան (video) Ինչպես են «ճնշել» կաթողիկոսի եղբոր ու նրա որդու գործով դատավորին. «Արմլուր» Փաշինյանի խայտառակ հայտարարությունը Թուրքմենստանում (video) ՍԴ-ն մերժել է ընդդիմության դիմումի քննությունը. «Փաստինֆո» Ադրբեջանը չի պատրաստվում իրականացնել սահմանազատում. Մանե Թանդիլյան Հոգևորականների թողած ժառանգությունը չի սահմանափակվում նրանց ապրած տարիներով․ այն շարունակում է ապրել հաջորդ սերունդներին փոխանցված հավատքի մեջ Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը Ի՞նչ ունեցվածք ունի ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Աննա Բաբաջանյանը Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած անշարժ գույքի հարցը դատարանում է․ Հետք 7 ՔՊ-ական պատգամավոր եկեղեցու «քննությամբ» կզբաղվեն. ովքեր են նրանք. Armlur.am Մարտի 1-ով Գրիգոր Գրիգորյանի Շերիֆի գործը գնաց դատարան Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ ինչպիսի եղանակ է սպասվում հանրապետությունում #ՈՒՂԻՂ․Հենց հիմա Փաշինյանի խայտառակ սուտը․ադրբեջանցին կրակում է Հայաստանի ներսում արդեն․ քաղտեխնոլոգ (video) Եկեղեցու դեմ արշավին միացած Սիոն Սրբազանին «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» մեդալ են շնորհել Օկուպացված Ջրականում հայր և որդի պայթել են ականի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am