Ի՞նչ թաքուն պարտավորություններ ունի Նիկոլ Փաշինյանը

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մի շարք հետաքրքիր հայտարարություններ արեց նախօրեին: Ամենից առաջ, իհարկե, ուշադրություն գրավում այն բացարձակ ցինիզմը, որով արվում են այդ հայտարարությունները: Ճիշտ է, ցինիզմը փորձ է արվում պարուրել «անկեղծության» քողով:

Հա, բայց կոնկրետ ինչե՞ր հայտարարեց ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո, հազար ներողություն արտահայտության համար՝ Կլաաարը: Ի դեմս սույն պարոնի, Արևմուտքը բացահայտ ասաց, որ ընդունում է Ալիևի պահանջները՝ Բերձորի (թշնամական տարբերակով՝ Լաչինի) միջանցքով անցնող բեռները լրացուցիչ զննելու վերաբերյալ: Կլաարի խոսքով՝ ադրբեջանական կողմի պահանջն իրավաչափ է, ու Եվրամիությունը չի ցանկանում, որ այդ միջանցքով տեղափոխվեն «լարվածությունը մեծացնող բեռներ»:

Միանգամից հարցեր են ծագում` իսկ ի՞նչ է, ԵՄ-ն նման «քար ծակող» ապացույցնե՞ր ունի, որ «լարվածությունը մեծացնող բեռներ» են տեղափոխվե՞լ, ասենք՝ տանկեր, հրանոթներ, արկեր, զենք-զինամթերք: Թե՞ Տոյվո Կլաարն էլ, որպես երդվյալ թուրք, օրինակ, ալյուրը, պարենը, դեղորայքը, կենսապահովման համար անհրաժեշտ բեռները համարում է «լարվածություն մեծացնող»:

Ավելին, կա Հաագայի դատարանի որոշումը, որով Ադրբեջանի առաջ պահանջ է դրվում դադարեցնել Բերձորի միջանցքով անցնող ավտոճանապարհի շրջափակումը, ինչը հումանիտար աղետի է մատնել Արցախի հայությանը: Արևմուտքի ներկայացուցիչներին հարցնում են՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվե՞ն: Արագ-արագ պատասխանում են, թե բա գիտե՜ք, հիմա դրա ժամանակը չէ:

Այսինքն, ինչպեսև պետք էր ենթադրել, Հաագայի դատարանի որոշումը ոչ մի բան չէ, անգամ թղթե շերեփ չէ: Այնպես՝ Նիկոլ փաշինյանին զուտ ներքին քարոզչության համար տրված թեթևակի ֆորա, որ խաղարկի: Ու դա այնպես է խաղարկվում, որ հիմա եթե փողոցում հարցում անցկացնես, հնարավոր է՝ հարցվողների կեսը վստահ նշի, թե «էն դատարանի որոշումից հետո, ճամբեն բացվել է», ինչն, իհարկե, այդպես չէ:

Ավելին, իրենց նման պատասխաններով Արևմուտքի ներկայացուցիչները Ալիևին ոգևորում են, որ է՛լ ավելի սաստկացնի Արցախի հայության դեմ ցեղասպանական բնույթի գործողությունները: Մանավանդ, որ «հիմա պատժամիջոցների ժամանակը չէ»:

Բայց է՛լ ավելի շքեղ բաներ կան: Նույն Կլաարը հայտարարում է, թե հակամարտության հետևանքները վերացնելու առումով Ալիևը «հավատարիմ է այդ գործընթացին», իսկ այ, Նիկոլ Փաշինյանը «պարտավորություններ ունի»: Պետք է հասկանալ, որ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ պարտավորություններ է ստանձնել, որոնք կա՛մ չի կատարել, կա՛մ չի շտապում կատարել, բայց՝ ստանձնել է:

Եթե խոսքն Արևմուտքի, Եվրոպայի, ԱՄՆ-ի մասին չլիներ, հիմա Հայաստանում սորոսական փողերով «արևմտամետ» աշխատող ոչ անհայտ կերպարները մի այնպիսի՜ վայնասուն կբարձրացնեին, իրենց մարմնի որոշակի տեղերը կպատառոտեին, թե բա՝ հասե՜ք, Թուրքիայի հետ դավե՜ր են նյութում Հայաստանի ու հայության դեմ: Բայց ոչ, այդ նույն կերպարները հիմա իրենց լեզուն մտցրել են մարմնի՝ վերը ակնարկված մասը և քըրթ պապանձվել, ձայն-ծպտուն չկա: Մինչդեռ դավադրությունը ոչ միայն ռեալ է, այլ փաստացի՝ գործողության մեջ:

Եվ այնուամենայնիվ, այդ ի՞նչ պարտավորություններ ունի Նիկոլ Փաշինյանը: Կարո՞ղ է խոսքը, օրինակ, Ռուսաստանին պատերազմ հայտարարելու պարտավորություն է վերցրել կամ, առնվազն, Հայաստանից ու Արցախից ռուսական ռազմական ներկայությունը դուրս մղել է պարտավորվել՝ եվրոպական տերերի մոտ:

Եվ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը «ժողջան»-ին չի հայտնում իր վերցրած պարտավորությունների մասին: Գուցե պարտավորվել է, օրինակ, Կո՞նդն էլ հանձնել Ալիևին, թող ասի, գոնե մարդիկ իմանան:

Թաքուն-թաքուն պարտավորություններ են ստանձնում, Ալիևի ու Կլաաարների հետ բան-ման են պայմանավորվում, հետո էլ, թե՝ թափանցիկության աշխարհքի չեմպիոն են, ժողովրդավարության չգիտեմինչ են: Թե՞ չեն ասում, որ Հայաստանի վերացումից առաջ Պողոսենց տրամադրությունը չընկնի:

Արթուր Խայթ

7or.am

դիտվել է 1214 անգամ
Լրահոս
22-ամյա մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին #ՀԻՄԱ․Նիկո՛լ, զգուշացնում եմ քեզ՝ 7 պորտով կանիծվես, իմ Վեհափառին չկպնես․հերոսի մայր Լիդա Առուշանյան (video) Թրամփը նշել է երեք հնարավոր սցենար Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Subaru»-ն, «Opel Astra»-ն և «Ford Transit»-ը․ կան վիրավորներ ԿԳՄՍՆ-ն ավելի քան 500 մլն դրամ է պահանջում Լոպեսի համերգի կազմակերպչից. Azatutyun.am Փաշինյանի երկու բլեֆը. Պուտինն արդեն «մեղավոր» է նշանակվել (video) «Նիկո՛լ, մենք թքած ունենք քո ասածների վրա․ հելի ռադդ քաշի մեր երկրից»․ Նարե Սոսե (video) Ձեր դատական հայցերը ասնավանի չեն, դրանք գոյություն չունեն․․․ «Երբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա»․ Սերժ Սարգսյան Պուտինի «Միասնական Ռուսաստանը» առաջատար է Պետդումայի ընտրություններում․ նախնական տվյալներ Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am