Արա՛, քյասիբի հաշվին մեծացաք 2018-ից էս կողմ․ ՊՆ նախկին շենքի բնակիչը՝ Փաշինյանին (video)
ՊՆ նախկին շենքի բնակիչները այսօր՝ մարտի 9-ին հավաքվել են կառավարության շենքի մոտ եւ պահանջում են իրենց թույլ տալ վերադառնալ ու բնակվել ՊՆ նախկին շենքում:
Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Եթե անգամ վերջնական լուծում չլինի, թույլ տան մեզ ժամանակավոր վերադառնալ մեր բնակարանները: Մեր բնակարանների ավերը շարունակվում է, ես երկու օր առաջ եղել եմ իմ բնակարանում, սաղ տակնուվրա էր արված, ապակիներ էր բերած ջարդած: Բազմաթիվ ապրանքներ են գողացված: Եթե իրենք բանալիներ են բաժանել, նախ թող մեզ ցուցակ տան, թե ում են բաժանել, քանի որ այնտեղ եղել է 117 ընտանիք: Մեզ թող ասեն, թե ինչ առաջնահերթությամբ է տրվել ասենք, Արմենին, ու չի տրվել Գարիկին: Արմենի ընտանիքը, որ մեկ անձից է, իրեն էլ է տրամադրվել 17 քմ, 8 հոգանոց ընտանիքին էլ է տրամադրվել 17 քմ: Ինչու է բանալիները բաժանվում ոստիկանների միջոցով եւ ինչու է ոստիկանությունը բանալին տալիս ուլտիմատում դնում, ասելով՝ եթե ձեզ բանալի եմ տվել, էլ մի արի, վրանի տակ քեզ չտեսնենք, թե չէ վրանը կհավաքենք: Ես ուզում եմ զգուշացնել, որ եթե էդ վրանը դուրս եկավ, այդ վրանը գալու է Երեւանի կենտրոն: Մենք վճռականորեն գնալու ենք: Մենք ոչ մի ժամանակավոր լուծում չենք ընդունելու»:
Մանրամասները՝ տեսանյութում․
