Փոխնախարարի որդին բանակում չծառայելու համար ֆուտբոլիստ է գրանցվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը օրերս 168-ին տված հարցազրույցում հայտարարել է. «Ինձ էլ դատի տվե՛ք, իմ հետևից էլ ոստիկան ուղարկե՛ք. պաշտոնապես ասում եմ՝ ՀՖՖ-ն աշխատել է օրենքի կոպիտ խախտումով: Պարո՛ն Մելիքբեկյան, պարո՛ն Նիկողոսյան, դուք ինձ խանգարում եք»:

Նա պատմել է, որ ոստիկանները ներխուժել են «Փյունիկ»-ի ակադեմիա, որպեսզի ծանուցում տան «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանին սեփական կարծիք ունենալու համար, եւ դա արել են բավականին հանդուգն ձեւով: Իսկ ինչի՞ց է սկսվել պատմությունը:

Պարզվում է՝ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը նախորդ տարվա դեկտեմբերի 16-ին հարցազրույց է տվել ու ասել. «Բանակային կենտրոնական մարզական ակումբ սկսեցին հրավիրել վարձատրվող ֆուտբոլիստների, Մելիքբեկյանն ինքը սկսեց զբաղվել ֆուտբոլային թիմի կառավարմամբ, ինչն, իմ կարծիքով, արմատապես հակասում է այն պարտականություններին, որոնք մենք դրել ենք նրա վրա, եւ ամենատխուրն այն է, որ ԲԿՄԱ-2-ը դարձրին բանակից խուսափելու հնարավոր միջոց իրենց ծանոթների եւ ինչ-որ հեղինակությունների համար։ Իսկ դա արդեն ես որակում եմ որպես դավաճանություն ե՛ւ ֆուտբոլի, ե՛ւ ազգային շահերի դեմ, հատկապես հիմա՝ Հայաստանի համար շատ բարդ ժամանակաշրջանում։ Խոսքս հիմնավորելու համար ասեմ, որ մեր ակադեմիայում ֆուտբոլիստ կար, ում անունը չեմ ուզում նշել, որպեսզի չվնասեմ երիտասարդ տղային. նրա հայրն աշխատել է ՀՖՖ-ի իրավաբանական բաժնում, իսկ մայրը բարձրաստիճան պաշտոնյա է: Անցյալ տարվա սկզբին նրա հայրը եկավ ակումբ եւ ակադեմիայի գլխավոր թիմի մարզիչից պահանջում էր իր որդուն ներգրավել կազմ, որպեսզի նա հետագայում ընդգրկվի ԲԿՄԱ-ում եւ իր տարիքային հավաքականում։ Նա նաեւ սպառնում էր, որ հակառակ դեպքում մարզիչը մեծ խնդիրներ կունենա, քանի որ իրենք ազդեցիկ մարդիկ են։

Մեր մարզիչը` հայտնի սերբ մասնագետ Գորան Ալեկսիչը, տարակուսած զանգահարեց ինձ եւ ասաց, որ ֆեդերացիայի աշխատակցից հրահանգներ եւ անգամ սպառնալիքներ է ստանում, բայց հրաժարվում է դրանք կատարել, այդ դիրքում կան նույն տարիքի եւ նույնիսկ նրանից երիտասարդ, բայց շատ ավելի ուժեղ ու որակյալ ֆուտբոլիստներ։
Ես ստուգեցի այդ տեղեկությունը, բոլոր մարզիչները հաստատեցին, որ այդ ֆուտբոլիստը միջին մակարդակի որակներ ունի, եւ կան շատ ավելի տաղանդավոր տղաներ այդ տարիքային խմբում։

Ի վերջո, հայրը Մելիքբեկյանի միջոցով որդուն տեղավորել է մեկ այլ ակումբ, որտեղ նա ոչ մի խաղ չի անցկացրել, իսկ հետո նրան գրանցել են Մ-19 հավաքականում եւ ԲԿՄԱ-2-ում»:

Այսինքն՝ ՀՖՖ-ն ԲԿՄԱ-ն վերածել է բանակից փախչողների ակումբի: Այն մարդիկ, որոնք ուզում են՝ իրենց երեխան լավ պայմաններում ծառայի բանակում, «դասավորում են»՝ հայտնվի ԲԿՄԱ-ում, իբրեւ թե պիտի շարունակի իր ֆուտբոլային կարիերան նաեւ բանակում, սակայն իրականում, երբ ծառայության ժամկետն ավարտվում է, նրանք թողնում են ֆուտբոլը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հրապարակումներ ունեցել է:

Եւ հիմա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը եւ տեղակալ Արմեն Նիկողոսյանը այս ճշմարտությունը բացահայտելու համար որոշել են ոստիկաններով հարաբերվել ֆուտբոլ աշխարհի ներկայացուցիչների հետ: Ունենալով Նիկոլ Փաշինյանի անվերապահ աջակցությունը՝ ՀՖՖ նախագահը արշավ սկսեց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջ դեմ (դատի է տվել եւ այլն):

Իսկ ինչ վերաբերում է այն երիտասարդին, ում մասին խոսել է «Փյունիկ»-ի սեփականատերը, ապա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նա Տիգրան Սարգսյանն է, որի մայրը ՀՀ ՏԿՆ Գնել Սանոսյանի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն է, իսկ հայրը՝ Դավիթ Սարգսյանը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հավատարիմ անձը, որը ՀՖՖ Բողոքարկման կոմիտեում է, ՀՖՖ գործկոմի անդամ է: Համենայնդեպս, նրա տվյալներն են համընկնում Սողոմոնյանի խոսքերի հետ:

Հիշեցնենք, որ ԲԿՄԱ թիմում ընդգրկված՝ 1-ին զորակոչի 23 ֆուտբոլիստներից այս պահին 9-ը չեն զբաղվում ֆուտբոլով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 718 անգամ
Լրահոս
Իրանը պատրաստ է ամբողջությամբ փակել Հորմուզի նեղուցն Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար Բժիշկներին հաջողվել է փրկել 2 անչափահաս տղաների կյանքը, ովքեր ավտովթարից հետո տեղափոխվել էին ԲԿ Փարաքարում բախվել են Range Rover-ը և Volkswagen-ը. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվել է․ փաստաբան Այն, ինչ ներկայացվում է որպես պաշտպանություն, պետք է իր բովանդակությամբ ևս պաշտպանություն լինի, ոչ թե նոր տարաձայնությունների աղբյուր․ Քաջիկ սարկավագ Եղոյան «Ուժեղ Հայաստանի» Աջափնյակի գրասենյակում խուզարկություններ են կատարվել, ձերբակալվել է 8 անձ․ ՀԿԿ Ստի ու չարի վերջը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է Փաշինյանը ցանկանում է շահույթ ստանալ Ռուսաստանից․ Մեդվեդև Փաշինյանին քիչ է մնացել․ քաղաքացի (video) «Վահագն Ալեքսանյանը ողորմելի վիճակում է հայտնվել»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ինչպե՞ս են 1 միլիոն ադրբեջանցիներ առանց տանկերի մտնելու Երևան»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլն ամսի 7-ից հետո պիտի պատասխան տա․ քաղաքացին պոռթկաց (video) Մի օրում այդ հարցը կլուծեմ․ ու՞մ կզանգի Գագիկ Ծառուկյանը (video) Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am