Կներեք՝ ինչի՞ն եք այդպես անվերապահ համաձայն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները կարծես մրցակցության մեջ են, թե ով ավելի անհաջող արտահայտություն կանի: Մեկ՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է հայտարարություն անում, որից հետևում է, թե Ադրբեջանի հետ համագործակցել ցանկացողները կարող են փորձել տրամադրություններ գեներացնել և վերցնել իշխանությունն ու անցնել այդ «համագործակցությանը»: Մեկ էլ՝ նրա կողմից նոր-նոր պետնախարար նշանակված նախկին գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն է հայտարարում, թե Հայաստանի և Արցախի միջև մոտեցումների որևէ տարբերություն չկա: Խոսքը հիմնականի՝ Արցախի խնդրի մասին է:

Այսինքն, կներեք, ինչպե՞ս թե՝ չկա: Այսինքն, մեկ անգամ ևս կներեք, ստացվում է, որ Հայաստանի ու Արցախի ղեկավարների մոտեցումները բացարձակապես նույնակա՞ն են: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի, ներառյալ՝ Գուրգեն Ներսիսյանը, մոտեցումների միջև տարբերություններ չկա՞ն: Իրո՞ք: Այդ դեպքում պարզ է, որ Արցախից մնացած բեկորի ու Արցախի հայության հետագան վերջնական կորստյան ռեալ սպառնալիքի տակ է: Գուրգեն Ներսիսյանին արժե մեկ-երկու բան հիշեցնել ու վերահարցնել: Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչներից մեկն առաջարկում էր, ըստ էության, զոհաբերել Արցախի 120 հազար հայությանը, իբր՝ ՀՀ բնակչությանը փրկելու ազնիվ մղումներով: Նիկոլ Փաշինյանը ձայն չի հանել, այսինքն՝ նրա մոտեցումը նույնն է: Հիմա Արցախի պետնախարարն էլ է նույն կարծիքի՞ն:

Նույն մոտեցումներն իրենք ունե՞ն: ՀՀ ներկայիս ղեկավարությունը հայտարարում է, թե «միջազգային հանրությունը» Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, հայտարարում է, թե՝ Տեղ գյուղից այն կողմ (դեպի արևելք) ադրբեջանական տարածքներ են, գործնականում հայտարարում են, որ Արցախի հայության, Արցախի անվտանգության երաշխավոր չեն և այլն, և այլն: Իսկ թե նույն Փաշինյանը «կիրթ ու կառուցողական» Ալիևի հետ Պրագայում կամ այս վերջերս՝ Մյունխենում ինչեր է պայմանավորվել, Արցախի վերաբերյալ ինչ է «տվել-առել», դա էլ երևի միայն ինքը կիմանա: Հարց. Արցախի պետնախարարը այդ բոլոր հարցերում բացարձակապես նույն մոտեցումնե՞րն ունի:

Եթե այո, ապա այդ դեպքում նա ո՞վ է. Արցախի պետնախարա՞րն է, թե՞ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի կրտսեր ստաժոր: Եվ մինչ նա կպատասխանի (կամ չի պատասխանի) այս ու մյուս հարցերին, պետք է արձանագրել փաստը. Արցախի նախկին գլխավոր դատախազը ստանձնած նոր պաշտոնում առաջին իսկ հրապարակային դրսևորմամբ ձախորդ արտահայտություն արեց: Շատ մեղմ ասած՝ ձախորդ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 312 անգամ
Լրահոս
Իրանը պատրաստ է ամբողջությամբ փակել Հորմուզի նեղուցն Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար Բժիշկներին հաջողվել է փրկել 2 անչափահաս տղաների կյանքը, ովքեր ավտովթարից հետո տեղափոխվել էին ԲԿ Փարաքարում բախվել են Range Rover-ը և Volkswagen-ը. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվել է․ փաստաբան Այն, ինչ ներկայացվում է որպես պաշտպանություն, պետք է իր բովանդակությամբ ևս պաշտպանություն լինի, ոչ թե նոր տարաձայնությունների աղբյուր․ Քաջիկ սարկավագ Եղոյան «Ուժեղ Հայաստանի» Աջափնյակի գրասենյակում խուզարկություններ են կատարվել, ձերբակալվել է 8 անձ․ ՀԿԿ Ստի ու չարի վերջը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է Փաշինյանը ցանկանում է շահույթ ստանալ Ռուսաստանից․ Մեդվեդև Փաշինյանին քիչ է մնացել․ քաղաքացի (video) «Վահագն Ալեքսանյանը ողորմելի վիճակում է հայտնվել»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ինչպե՞ս են 1 միլիոն ադրբեջանցիներ առանց տանկերի մտնելու Երևան»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլն ամսի 7-ից հետո պիտի պատասխան տա․ քաղաքացին պոռթկաց (video) Մի օրում այդ հարցը կլուծեմ․ ու՞մ կզանգի Գագիկ Ծառուկյանը (video) Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am