Երևանում Mercedes-ի վարորդը դարձել է վթարի հեղինակ

Այսօր՝ փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:20-ի սահմաններում Mercedes C 500 մակնիշի 23 ՏՍ 633 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի վարչական շրջանում՝ Տիտոգրաֆյան և Խաղաղ Դոնի փողոցների խաչմերուկում, հայտնի «Զոքանչի լեզու» բարձրահարկ շենքի դիմաց բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BYD մակնիշի 34 AQ 283 համարանիշի, BYD մակնիշի 34 AQ 282 համարանիշի և Renault Dacia մակնիշի Լ3815 համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի արդյունքում Renault-ը շպրտվել և հայտնվել է աստիճանների վրա: Renault-ի վարորդ, 61-ամյա Հովհաննես Սարգյանը, ում ավտոմեքենայից մեծ դժվարությամբ դուրս են բերել նշված հատվածում գտնվող տաքսու վարորդներն ու «Էրեբունի» բժշկական կենտրոնի աշխատակիցները, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ժամանել է նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները: Վթարի վայրում 61-ամյա Աշոտ Համբարձումի Հարությունյանը ոստիկաններին և քննիչին ասում էր, որ Mercedes-ը ինքն է վարել, սակայն դա կասկած է առաջացրել, ինչի համար ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նրա ասածի իսկությունը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ունեն կասկածներ և օպերատիվ տվյալներ, որ վարորդը նա չի եղել, այլ երիտասարդ տղա, ով դեպքի վայրից վթարից հետո հեռացել է:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Ի՞նչ է պատրաստվում անել «Հայաստան դաշինքը». մեկնաբանում է Քրիստինե Վարդանյանը (video) Ռոսսելխոզնադզորը շարունակում է վերահսկել Հայաստանից Ռուսաստան արտահանվող գյուղմթերքը «Սրտիկի» համար՝ օրական 5 հազար դրամ. «Հրապարակ» Ինչպե՞ս է Փաշինյանը գողացել քվեները (video) Վարդենիսցին Ադոլֆ Հիտլերին է ընտրել․ «Հրապարակ» Ադրբեջանում անհանգիստ են․ «Հրապարակ» ՀՀ-ն և Ադրբեջանը դեռ չեն ավարտել Ներքին Ոսկեպար գյուղի մոտ սահմանային ցանկապատի կառուցումը. Sputnik Տիգրան Աբրահամյանը հարցադրումներ է հնչեցրել ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հասցեին Հետապնդում՝ առանց իրավական ընթացակարգի՞. դատախազության հայտարարությունը հարցեր է առաջացնում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Միասնության թևեր»-ը գնահատում է առաջիկա քաղաքական զարգացումների բոլոր սցենարները Երբ կվերականգնվեն Հորմուզի նեղուցով մատակարարումները ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է Արաղչին կոչ է արել ամերիկացի զինվորականներին հեռանալ Իրանից ՔՊ-ի ներսում սկսել են պաշտոնները բաժանել․ «Հրապարակ» Հայ գործարարները հազիվ թե կարողանան ԵՄ–ի հետ կապեր հաստատել. «Իրավունք» ԲՀԿ-ի ճակատագիրը անորոշ է, «Հայաստան»-ը հակված է չվերցնել մանդատները, «Ուժեղ Հայաստանը» բաժանված է Առանց զինվորների ձայնի Սոթքում ՔՊ-ն պարտվել է. «Հրապարակ» Ավանեսյանի գործը հասել է դատարան. «Ժողովուրդ» Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել Հրազդան գետը ափերից դուրս է եկել Ո՞ւր են կորել թիվ 11 ընտրատեղամասի անվավեր քվեաթերթիկները Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am