Բաքուն 2016-ին չհասավ իր ո՛չ ռազմական, ո՛չ դիվանագիտական նպատակներին. Նալբանդյան (video)

2016-ի հոկտեմբերի 7-ին Ալիեւի հայտարարությունը վկայում էր նրա մասին, որ եռանախագահները չեն կիսում Ադրբեջանի դիրքորոշումը, ու նաեւ այն մասին, որ եռանախագահների մոտեցումները համահունչ են մեր մոտեցումներին: Այս մասին  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ՛՛Բանակցային առաջնագծում՛՛ գրքի շնորհանդեսի ժամանակ նշեց ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հիշեցնենք, որ այդ հայտարարության մեջ Ալիեւը նշել էր, որ փակ դռների հետեւում միջազգային միջնորդներն իրեն ստիպում են ճանաչել ԼՂ անկախությունը:

Նալբանդյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Ինչպես հասանք այդ հանգրվանին, դա պարզ կդառնա, եթե նայենք, թե ինչպես էին զարգանում բանակցությունները: Մոտ մեկ տարի Ադրբեջանը հրաժարվում էր բանակցել Մադրիդում 2007-ի նոյեմբերին եռանախագահող երկրների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա: Միայն 2008-ի նոյեմբերին Մայդորֆում կայացած գագաթնաժողովին Ադրբեջանը ստիպված էր ընդունել մադրիդյան փաստաթուղթը որպես բանակցությունների հիմք:

2008-2011 թթ բանակցությունների արդյունքում մոտ երեք տասնյակ փոփոխություն կատարվեց մադրիդյան փաստաթղթում, որոնք համահունչ էին մեր մոտեցումներին: 2011-ի հունիսին կազայան գագաթնաժողովին ընդառաջ ՄԱԿ-ի եւ Ֆրանսիայի նխագահները ողջունելով ՌԴ նախագահի միջնորդական ջանքերը, կոչ արեցին կողմերին համաձայնել Մադրիդյան փաստաթղթին:

Հակառակ ակնկալիքներին՝ ադրբեջանական կողմը մերժեց, սակայն բանակցությունները փակուղի չմտան: Ավելի շուտ Ադրբեջանն էր իրեն առավել փակուղի մտցնում: Ինտենսիվ բանակցությունները շարունակվեցին, եռանագահող երկրները շեշտում էին, որ ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով, որը պետք է ունենա միջազգային իրավական պարտադիր ուժ: Նաեւ ընդգծում էին կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման կարեւորությունը՛՛:

Նա նաեւ ասաց, որ 2014-15 թթ. եռանախագահող երկրների եւ հատկապես Ռուսաստանի արտգործնախարարի կողմից տարբեր գաղափարներ առաջարկվեցին՝ միտված փոխընդունելի լուծումներ գտնելուն, որոնք շատ չէին տարբերվում մադիրիդյան փաստաթղթի տարրերից, սակայն ադրբեջանական կողմը դրանք բոլորը մերժեց, իսկ 2016-ի սկզբին Բաքուն ընդհանրապես հրաժարվեց եռանախագահների հետ հանդիպումներից:

Ըստ Նալբանդյանի՝ ձախողվելով բանակցություններում՝ ադրբեջանական կողմը ագրեսիա սանձազերծեց Ղարաբաղի դեմ՝ փորձելով իր մոտեցումները ուժի միջոցով պարտադրել, սակայն նորից ձախողվեց:

Բաքուն այսպիսով, նրա խոսքով, չհասավ ո՛չ իր ռազմական, ո՛չ դիվանագիտական նպատակներին:

՛՛Դրա վառ վկայությունն էին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովները եւ դրանց հաջորդած Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի ԱԳ նախարարների հայտարարությունները 2016-ի դեկտեմբերին Համբուրգում եւ 2017-ի դեկտեմբերին Վիեննայում: Այս ամենը նախագահ Սարգսյանի նախագահությամբ մեր դիվանագիտության ձեռքբերումների մասին էին խոսում: Նաեւ Ադրբեջանի այս ձախողումները պատճառ դարձան 2016-ի հոկտեմբերի 7-ի Ալիեւի հայտարարության՛՛,-ասաց Նալբանդյանը:

դիտվել է 385 անգամ
Լրահոս
«Ադրբեջանցիները զգացին՝ կարող են կրակել ցանկացած կողմից»․ վերլուծաբան (video) Պուտինի արձագանքը՝ Փաշինյանի աբսուրդային խոսքին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Ադրբեջանցիները նորից մտել են Հայաստա՞ն․ ԱՊՀ-ում Նիկոլը բացահայտեց․ Դերենիկ Մալխասյան (video) Հարկային դաշտ չկա՛, ի՞նչ եք ուզում՝ թողենք ստեղից գնա՞նք․․․ առևտրականներ (video) Չե՛մ թողելու քանդեք, ես էլ կորցնելու բան չունեմ․․․ առևտրական (video) Մենք ձեր ժողովուրդը չե՞նք, ձեր արյունը չե՞նք, թե՞ պետքա պատերազմ լինի, նոր միավորվենք․ լարված վիճակ (video) Մենք մեր երկրում գերի՞ ենք․․․ վաղը գալու եք մեր տները քանդեք (video) Հայրս ու հորեղբայրներս սարքել են էս խանութը՝ ձուկ ծախելով, էսօր գալիս են քանդեն․ լարված իրավիճակ (video) Ավինյան ասում է՝ քանդե՛ք ու վերջ․․․ 2 ամիս ժամանակ էինք խնդրում (video) ՇՏԱՊ․ Մեղրի ադրբեջանցինե՞ր են ներթափանցել․ ի՞նչ է ասում ԱԱԾ-ն․ Նաիրի Հոխիկյան (video) ՇՏԱՊ․ Ադրբեջանը զորահավաք է անցկացնում․․․ պատրաստվում են մարտական գործողությունների (video) Ինչ եղանակ է սպասվում հանգստյան օրերին․ Գագիկ Սուրենյան (video) Ինչպես են «ճնշել» կաթողիկոսի եղբոր ու նրա որդու գործով դատավորին. «Արմլուր» Փաշինյանի խայտառակ հայտարարությունը Թուրքմենստանում (video) ՍԴ-ն մերժել է ընդդիմության դիմումի քննությունը. «Փաստինֆո» Ադրբեջանը չի պատրաստվում իրականացնել սահմանազատում. Մանե Թանդիլյան Հոգևորականների թողած ժառանգությունը չի սահմանափակվում նրանց ապրած տարիներով․ այն շարունակում է ապրել հաջորդ սերունդներին փոխանցված հավատքի մեջ Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը Ի՞նչ ունեցվածք ունի ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Աննա Բաբաջանյանը Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած անշարժ գույքի հարցը դատարանում է․ Հետք 7 ՔՊ-ական պատգամավոր եկեղեցու «քննությամբ» կզբաղվեն. ովքեր են նրանք. Armlur.am Մարտի 1-ով Գրիգոր Գրիգորյանի Շերիֆի գործը գնաց դատարան Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ ինչպիսի եղանակ է սպասվում հանրապետությունում #ՈՒՂԻՂ․Հենց հիմա Փաշինյանի խայտառակ սուտը․ադրբեջանցին կրակում է Հայաստանի ներսում արդեն․ քաղտեխնոլոգ (video) Եկեղեցու դեմ արշավին միացած Սիոն Սրբազանին «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» մեդալ են շնորհել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am