Ալիևը խոստովանեց` դիվերսիաները կրկնվելու են և ոչ միայն. Փաշինյանի արևմտյան գործընկերները «լղոզեցին»

Պաշտոնական Բաքուն երկու օր է արդեն պաշտոնապես պնդում է, որ Լաչինի միջանցքում անհրաժեշտ է վերահսկողության ռեժիմ ապահովել, ինչպես նաև սպառնում է «ձեռնարկել վճռական, անհրաժեշտ միջոցներ՝ զինաթափելու և չեզոքացնելու անօրինական զինված կազմավորումները», եթե հայկական կողմը «դասեր չքաղի»։ Բաքվի կեղծ առիթը սա է, որպեսզի ՀՀ-ն զենք-զինամթերք չանցկացնի Ղարաբաղ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ ևս հայտարարությամբ է հանդես եկել՝ պնդելով, թե Հայաստանը շարունակում է ռազմական փոխադրումները Արցախ: «Եվս մեկ անգամ զգուշացնում ենք, որ Հայաստանի կողմից ռազմական բեռների փոխադրումը Ադրբեջանի տարածք, Հայաստանի զինված ուժերի անձնակազմի ուղարկումն ու ռոտացիան պետք է անհապաղ, մեկընդմիշտ դադարեցվի, հայկական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն մեր երկրի տարածքից։ Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը հարկադրված կլինի, օգտագործելով բոլոր հնարավորությունները, ձեռնարկել վճռական, անհրաժեշտ միջոցներ՝ զինաթափելու և չեզոքացնելու անօրինական զինված կազմավորումները։ Հայաստանի նման գործողությունները դիտվում են որպես ռազմական ագրեսիայի շարունակություն», - ասված է հայտարարությունում:

Այսինքն, սովորական լեզվով ասած` Ադրբեջանի ՊՆ-ն խոստովանել է, որ շարունակելու է գործել այնպես, ինչպես գործել է մարտի 5-ին, երբ դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհվեցին երեք հայեր:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը նաև մեղադրում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը: Ռուսական կողմը երեկ արձագանքեց տեղի ունեցածին: Մարտի 5-ին` ժամը 10:00-ին, Դյուքանլար բնակավայրի մոտակայքում Ադրբեջանը կրակ է բացել Լեռնային Ղարաբաղի իրավապահ մարմինների ավտոմեքենայի վրա: Զինված բախման հետևանքով զոհվել է երեք և վիրավորվել մեկ աշխատակից, որոնք գտնվել են մեքենայում: Ադրբեջանական կողմից կա երկու զոհ և մեկ վիրավոր: Նշվում է, որ ռուս խաղաղապահների միջամտությամբ միջադեպը դադարեցվել է:

Մոսկվան, փաստացի, Ադրբեջանին որպես գործողությունը սկսող, իրականացնող կողմ է նշել, ինչն էլ, թերևս, առաջացրել է ադրբեջանական կողմի դժգոհությունը:

Փարիզը նույնպես երեկ արձագանքեց` ընդգծելով, որ ադրբեջանցիներն են թիրախավորել ոստիկանական մեքենան: Ֆրանսիայի արտգործնախարարությունը հստակ մատնանշել է, որ ոստիկանական ավտոմեքենան թիրախավորվել է ադրբեջանական կողմից։

«Ցավում ենք մարտի 5-ին տեղի ունեցած այդ ծանր միջադեպի զոհերի համար, որի ընթացքում Լաչինի միջանցքի մերձակայքում ոստիկանների տեղափոխող ավտոմեքենան թիրախավորվել է ադրբեջանական ուժերի կողմից՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում», - ասված է պաշտոնական Փարիզի հայտարարությունում։

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն անհրաժեշտ է համարում, որպեսզի լույս սփռվի միջադեպի հետ կապված բոլոր փաստերի վրա։ Փարիզը նաև կոչ է անում խստորեն պահպանել հրադադարը։

ՆԱՏՕ-ում ևս երեկ մտահոգություն հայտնեցին Ստեփանակերտի մերձակայքում տեղի ունեցած դիվերսիայի կապակցությամբ։ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Խավիեր Կոլոմինան։ «Մենք խիստ մտահոգված ենք Ստեփանակերտի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի մասին լուրով, որի հետևանքով կան տուժածներ։ Այս միջադեպը ցույց է տալիս բանակցությունների սեղանի շուրջ չլուծված հարցերի լուծման հրատապությունը։ ՆԱՏՕ – ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը», – գրել է Կոլոմինան Twitter-ում։

Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա նրանց հայտարարությունը բավական անհասցե հայտարարություն էր: «ԵՄ-ն ցավում է երեկ ղարաբաղյան շփման գծում բռնկված բռնության համար, որը հանգեցրել է առնվազն հինգ զոհի»։ Այս մասին ասվում է ԵՄ խոսնակ Պիտեր Ստանոյի տարածած հաղորդագրության մեջ: «Այս մահացու դեպքի հետ կապված հանգամանքները պետք է ամբողջությամբ ուսումնասիրվեն։ Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ կանխելու հետագա գործողությունները, որոնք կարող են ավելի խաթարել տարածաշրջանային կայունությունը և սպառնալ խաղաղ գործընթացին»,- ասվում է հայտարարության մեջ:
Փաշինյանի կառավարության արևմտյան գործընկերները, փաստացի, բացի Ֆրանսիայից, խուսափել են Ադրբեջանին մատնանշել, որպես դիվերսիոն գործողության պատասխանատու:

Ահա, այսպես է աշխատում Փաշինյանի կառավարությունը. նրանք ամբողջ աշխարհին արևմուտքին բարեկամ են ներկայացնում, թե իբր Արևմուտքն հայկական շահին համահունչ է գործում, սակայն գործնականում նայում ենք ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անհասցե հայտարարություններին, ու ամեն ինչ պարզ է դառնում:

Իսկ Ալիևն այս պայմաններում կշարունակի գործել այնպես, ինչպես գործել է մինչև այսօր: Նա նույնիսկ սպառնալով խոստովանել է, որ շարունակելու է նույն կերպ գործել, որովհետև թույլի, «խաղաղության օրակարգով» առաջնորդվողի հետ միայն այդպես են վարվում, որովհետև խաղաղություն միայն մեկ կողմն է ուզում, հակառակորդի նպատակները լիովին այլ են:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3358 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am