«Վատ պարողին» ինչ ասես, որ չի խանգարում, սկսած... բուն պարից. այդպես «ուրախ-զվարթ» գլորվում ենք, էլի

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայտնի խոսք կա այն մասին, թե ի՛նչն է խանգարում վատ պարողին: Բայց միայն այդ չէ: Վատ պարողին կամ, առհասարակ, պարել չիմացողին խանգարում է ամեն ինչ՝ ասացվածքում նշվածը, բեմի հարթությունը, նվագախումբը, հանդիսատեսը, վերջապես բուն պարը: Ավտոմեքենան վատ վարողին կամ վարել չիմացողին նույնպես ամեն ինչ է խանգարում. ճանապարհը, ճանապարհային նշանները, մյուս բոլոր վարորդները, մայթը, ուղևորները, հետիոտները, ոստիկանները, տո՛ հենց մեքենան է խանգարում, եթե կուզեք: Հիմա Նիկոլ Փաշինյանինն է:

Գերմանիա կատարած այցի ընթացքում տեղի հայության հետ հանդիպման ժամանակ ուղիղ, կարել է ասել՝ առճակատ հարց են տալիս, ավելի ճիշտ՝ դիտողություն են անում, թե՝ չեք տեսնո՞ւմ, որ ձեր մոտ չի ստացվում, քանի գնում՝ այնքան վիճակն ավելի է վատանում, պատասխանատվություն չեք վերցնում... Նիկոլ Փաշինյանը երկար-բարակ, տակիցգլխից խոսում է, ու հայտարարում, որ եթե անգամ ծնկները ծալվեն էլ, ապա պատասխանատվությունը չի թողնելու ու նման բաներ: Ասել կուզի՝ իշխանության բեռի տակ կճկռի, սատանան գիտի, թե Հայաստանի հետ ինչ կլինի, միայն թե ինքը լինի վարչապետը, գլուխը՝ քարը, թե երկիրը չի կործանվի:


Հետո էլ պատկերավոր է արտահայտվել՝ համեմատություն անելով մեքենայի հետ: Դե, ինքն ինքը չէ, քանի դեռ չի «սնիկերսել», կներեք, «նախկինների» հասցեին ոչ մի բան չի ասել: Հիմա էլ, ըստ Փաշինյանի, «Հայաստան» մակնիշի մեքենան, որի ղեկին նա, նկատենք, հայտնվեց «պռավայի» քննությունը շրջանցելով, լավը չէր: Ասում է՝ իբր, տարիներով յուղ չէին փոխել, անսարքություն չէին վերացրել, ակն էլ՝ ընթացքի պահին մեքենայի տակից թռավ: Դե, «խեղճ Փաշինյանն» ի՞նչ աներ. մեքենան պատեպատ խփեց, հազարավոր «ուղևորների» մահվան մատնեց, իսկ հիմա էլ մեքենայի մնացորդները հասցրել է խորը անդունդի պռնկին, բայց կանգնեցնել չի ցանկանում, ասենք՝ արգելակներն էլ, որպես խանգարող հանգամանք, հանել ու մի կողմ է նետել: Այդպես «ուրախ-զվարթ» գլորվում ենք, էլի:

Երկար կարելի է հակաճառել Փաշինյանի ինչպես ոչ փոխաբերական, այնպես էլ փոխաբերական դիտարկումներին, բայց եթե հակիրճ, ապա այդ ոչ բարով «վարորդին» ու նրան ծափահարող «ուղևորներին» արժե թեթևակի հիշեցնել, որ «Հայաստան» մակնիշի մեքենան լիովին սարքին վիճակում էր, «նախադու» էր՝ ասել փորձառուների, շարժիչը նորմալ, անվտանգության գոտիներն ու արգելակները՝ տեղը տեղին: Մի խոսքով, կարգին «մեքենա» էր (որոշ թերություններ շտկել էր ընդամենը պետք), քանի դեռ Փաշինյանի ձեռքը չէր ընկել, որից հետո օրումեջ վթարի է ենթարկվում՝ ծանր ու անդառնալի հետևանքներով:

Հա, այն «մեքենան», այսպես ասենք՝ «Մերսեդես» կամ «Ռոլս Ռոյս» չէր, անթերի էլ չէր, բայց սարքին էր ու անվտանգ: Իսկ Նիկոլ Փաշինյանն այդ «մեքենան» դարձրել է ոչ թե 40 տարվա «ԵրԱԶ», այլ «Զապորոժեցի» ու տրակտորի անիվների վրա մի կերպ հավաքած ճռնչան սայլ: Վատ վարողին իսկապես ամեն ինչն է խանգարում, բայց նույնիսկ անդունդը գահավիժելիս նա ղեկը ոչ մի դեպքում բաց չի թողնելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 532 անգամ
Լրահոս
Իրանը պատրաստ է ամբողջությամբ փակել Հորմուզի նեղուցն Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար Բժիշկներին հաջողվել է փրկել 2 անչափահաս տղաների կյանքը, ովքեր ավտովթարից հետո տեղափոխվել էին ԲԿ Փարաքարում բախվել են Range Rover-ը և Volkswagen-ը. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվել է․ փաստաբան Այն, ինչ ներկայացվում է որպես պաշտպանություն, պետք է իր բովանդակությամբ ևս պաշտպանություն լինի, ոչ թե նոր տարաձայնությունների աղբյուր․ Քաջիկ սարկավագ Եղոյան «Ուժեղ Հայաստանի» Աջափնյակի գրասենյակում խուզարկություններ են կատարվել, ձերբակալվել է 8 անձ․ ՀԿԿ Ստի ու չարի վերջը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է Փաշինյանը ցանկանում է շահույթ ստանալ Ռուսաստանից․ Մեդվեդև Փաշինյանին քիչ է մնացել․ քաղաքացի (video) «Վահագն Ալեքսանյանը ողորմելի վիճակում է հայտնվել»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ինչպե՞ս են 1 միլիոն ադրբեջանցիներ առանց տանկերի մտնելու Երևան»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլն ամսի 7-ից հետո պիտի պատասխան տա․ քաղաքացին պոռթկաց (video) Մի օրում այդ հարցը կլուծեմ․ ու՞մ կզանգի Գագիկ Ծառուկյանը (video) Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am