«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը Արցախում տեղի ունեցած ահաբեկչական միջադեպից հետո, որին զոհ գնաց երեք ոստիկան, Արցախում կրկին աճել են հակառուսական տրամադրությունները։ Հասարակական սեկտորի ներկայացուցիչներն առաջիկայում պատրաստվում են խաղաղապահների զորամիավորման կենտրոնի առջեւ բողոքի ցույցեր անել՝ պահանջելով խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովի հրաժարականը։
ՀԿ սեկտորի ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը ԱՀ իշխանություններից հրապարակային պահանջել է նաեւ՝ զինել արցախցիներին՝ ինքնապաշտպանության նպատակով, քանի որ միջադեպը տեղի է ունեցել Ստեփանակերտի քթի տակ՝ առավելագույնը երեք կիլոմետր հեռավորության վրա։
Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո ԱՀ իշխանությունները պարտավորություն էին ստանձնել՝ սահմանամերձ համայնքների բնակիչներին զենքով ապահովելու, սակայն մինչ օրս չեն կատարել իրենց խոստումը։ Բայց դիվերսիայից հետո հրահանգ են իջեցրել՝ ոչնչացնել հարձակված ահաբեկիչներին, որոնց դիակները մնացել են դեպքի վայրում ընկած։ Դիակները թույլ են տվել տանել միայն ռուս խաղաղապահների միջնորդությունից հետո»:
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը