Արթուր Դավթյանն արդեն չեմպիոնի հոգեբանություն ունի: Նա մեր «ոսկե ցլիկն է»: Այսպես աշխարհի գավաթի փուլերում երկու ոսկե մեդալ նվաճած, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանի հաղթանակների մասին ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
Նախորդ գիշեր Հայաստանի թիմը Դոհայից վերադարձել է հայրենիք: Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը արդեն մասնակցել է աշխարհի գավաթի երկու փուլերին, որոնք վարկանիշային են աշխարհի առաջնության առանձին գործիքների մրցման համար:
Հակոբ Սերոբյանը գոհ է երկու փուլերում գրանցած արդյունքներից:
«Շատ ուրախ եմ, գոհ եմ մեր արդյունքներից: Կարող էր լինել ավելին: Շատ ուրախացրեց Գագիկ Խաչիկյանի արծաթե մեդալը: Նա առաջին մեդալը նվաճեց մեծահասակներում: Մեկ տարի փորձում էր մեդալ նվաճել, չէր ստացվում: Արթուր Ավետիսյանի բրոնզե մեդաը եւս շատ լավ արդյունք էր: Կարող էինք անել ավելին, բայց դեռեւս սահմանափակվենք այսքանով: Արթուր Դավթյանի երկու ոսկե մեդալները ամենաբարձր արդյունքն է եւ ինձ գոհացնում է:
Դոհայից բոլորը մեկնեցին Բաքու, մենք վերադարձանք Հայաստան: Երրորդ փուլն է մեկնարկում, բայց չենք անհանգստանում: Արթուրի միավորներն այնքան է բավարարում, որ 99 տոկոս աշխարհի գավաթակիր կլինի: Եթե մեզ հաջողվի այս նույն արդյունքը գրանցել հաջորդ տարվա աշխարհի գավաթի փուլերում, այս արդյունքներով մենք օլիմպիական վարկանիշներ ձեռք կբերենք:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը