Փողոցում ուտել-խմելը քաղաքավարի բան չէ առանձնապես․ Ի՞բր ինչ

«Փաստ» օրաթերթը գրում է. Թեպետ հարազատներն ու բժիշկները խորհուրդ չեն տալիս, բայց օրերս մի կարկառուն (բոլորդ գիտեք նրան) նիկոլական, կներեք՝ քպական հարցազրույց էր տալիս ու, ըստ կարելվույն, փորձում էր շտկել Նիկոլ Փաշինյանի՝ ցուցադրաբար կարկանդակ ուտելու, նրա տիկնոջ կողմից այդ իրադարձությունը լուսանկարելու և լուսանկարը հանրայնացնելու թողած վանող տպավորությունը: Ասենք, որ միայն կարկանդակ, նույն ինքը՝ «պեռաշկի» ուտելիս չէր զույգը լուսանկարվել, այլև՝ եգիպտացորեն կրծելիս: Տպավորությունը և համացանցային արձագանքների մեծ մասը, բնականաբար, բացասական էր:

Բացի այն, որ փողոցում ուտել-խմելը քաղաքավարի բան չէ առանձնապես, այդ «գործընթացը» լուսանկարելն ու այն հպարտորեն տարածելն առհասարակ անընկալելի է: Իբր՝ ի՞նչ: Սակայն, ըստ կարկառուն մի քպականի... Լավ, թող այդպես լինի, անհայտ չմնա հանրահայտ հերոսը, Հովիկ Աղազարյանը, ուրեմն, հայտարարում է, թե փողոցում «պեռաշկի» ուտելը իրենց՝ քպականների հավաքական նկարագիրն ու կերպարն է: Այդպիսով, պարզվում է, իրենք ցույց են տալիս, որ ժողովրդի մի մասնիկն են, ժողովուրդն են ու այդպես շարունակ: Մտքի տիտանի խորախորհուրդ և իմաստասիրորեն բազմաբարդ խոսքն ընկալելն ու վերաշարադրելը հասարակ մահկանացուներիս անհասանելի է: Համարյա՝ անքննելի, թերևս: Փոխարենը, բացահայտվեց ՔՊ «հավաքական կերպարի» առեղծվածը: Համենայն դեպս, ըստ Հովիկ Աղազարյանի: Նա նաև խոստովանեց, որ պատգամավորական աշխատասենյակում միշտ պահեստային բրդուճ է պահում:

Պետք է ենթադրել, որ օրենսդրական նախաձեռնության սևագրերով փաթաթած կամ օրենքների նախագծերի միջակայքում (իբր՝ այնպիսի ջանասիրությամբ են աշխատում, որ ԱԺ ճաշարան իջնելու ժամանակ էլ չունեն, խեղճերը հազիվ մի բրդուճ ուտելու ժամանակ են ունենում, այն էլ՝ գրասեղանի մոտ կամ ուղղակի փողոցում): Ի՞նչ ասել է, թե՝ իրենց թիմի նկարագիրն է: Ի՞նչ առումով: Դրսերում, «ոտքի վրա» ուտելխմելո՞ւ (ապարատի սուրճ, օրինակ): Հագուկապի՞, որի վերաբերյալ չալարողները շարունակ դիտողություններ են անում: Չսափրվածությա՞ն, կներեք՝ անթրաշությա՞ն: Բայց դա դեռ մի կողմ, զի, ինչպես վերը նկատեցինք, ակնարկյալ հռետորը համարյա անքննելի է: Ի լրումն, մեկ այլ հանգամանք էլ բացահայտեց: Ինչպես Հաշեկի հրաշալի հերոս Շվեյկը կասեր՝ հիմա արդեն լիովին հասկանալի է, թե կոնկրետ ո՛ւմ նկատի ունեն փոքր խանութների տերերն ու վաճառողները, որոնք դռներին ու ցուցափեղկերին գրություններ են փակցնում. «Ուտելով խանութ չմտնել», «Կարկանդակ (պեռաշկի-պոնչիկ) ծամելով ներս չմտնել» կամ այդ կարգի բովանդակությամբ:

Ավելին, «չար լեզուները», համենայն դեպս, ցանցային ռեսուրսները երեկ տեղեկություններ տարածեցին, որ վերոհիշյալ քպական պատգամավորը «կարտոֆիլային սկանդալի», ավելին՝ «կարտոֆիլային պատերազմի» կիզակետում է հայտնվել: Ըստ տարածված հրապարակման, Հովիկ Աղազարյանը ելել է փողոց, կոնկրետ՝ Տիգրանյան փողոց (Արաբկիր վարչական շրջան), բայց ոչ թե բրդուճ կամ «պեռաշկի» ուտելու, այլ նշված վայրում կարտոֆիլ վաճառողների հացուպանրին վայիս լինելու նպատակով: Համենայն դեպս, նշվում է, որ նա խիստ անախորժ «խոսքուզրույց» է ունեցել տեղում կարտոֆիլ վաճառողների հետ, կարտոֆիլով պարկ է շրջել, իսկ իրեն զանգահարած թղթակցին էլ հայտնել է, որ դիմելու է ոստիկանություն: Մի խոսքով... խոշոր իրադարձություն է: Երևի զանազան «շոուներ սարքելու» ներքին հրահանգ ունեն: Տեսարաններ են պետք, տեսարաններ...

Ինչ վերաբերում է «ժողովրդի միջից» լինելու, «ձեզանից մեկը լինելու» մասին աղազարյանական պնդումներին, ապա այդ վա՜ղ էր, երբ, պատկերավոր ասած՝ «էշը կաղ էր», իսկ հրապարակում կանգնածներից յուրաքանչյուրն էլ հռչակվում էր... 3 միլիոն վարչապետներից մեկը: Իրողություններ են փոխվել: Այն էլ ինչպես են փոխվել: Եվ խնդրեմ՝ մամուլն ուղղակի հեղեղված է կոռուպցիայի դեմ իբր «կենաց-մահու» ճակատամարտեր մղող փաշինյանական կաբինետի այս կամ այն անդամի (նախարարի կամ պատգամավորի) կողմից հարյուր հազարավոր դոլարներ արժեցող բնակարանների ու առանձնատների գնման մասին հրապարակումներով: Արդեն մոտ 5 տարի իշխանության ղեկին գտնվող քպականների ավտոպարկն էլ պակաս ճոխ չէ, նրանց ռեստորանային հետաքրքրություններն էլ են ուշադրություն գրավում, բրենդավորված հագուկապն էլ...

Իսկ «ժողովրդին» թոշակի 1000 կամ 2000 հավելում են նետում՝ «մոռանալով», որ գրեթե կրկնակի թանկացրել են առաջին անհրաժեշտության ամեն ինչ, չեն էժանացրել էլեկտրաէներգիան... Առհասարակ, միակ բանը, որ Փաշինյանի իշխանության օրոք էժանացել է: Չէ՛, բանանը չէ: Մարդկային կյա՛նքն է: Մահը դարձել է առօրեական մի բան: Տասնյակներով զոհվելը դարձել է այնքան սովորական, որ անգամ իրենք նման դեպքերում «մոռանում» են սուգ հայտարարել: Եվ ահա, այդ ամենի խորապատկերում... ցուցադրաբար «պեռաշկի»-ֆոտոսեսիա են անում, դա քիչ է՝ հայտնվում է մի քանքար, որը ձգտում է ամեն գնով արդարացնել այդ երևույթը: Բայց նույն «փաստաբանը» հանկարծ բորբոքվում է, երբ իր ու իրենց այդքան «սիրած» ժողովրդի տարբեր ներկայացուցիչներ մայթի վրա կարտոֆիլ են վաճառում, որ իրենց երեխաներին գոնե երեկոյան հաց տանեն, «կծան» կոմունալները վճարեն, ծայրը ծայրին հասցնեն, մի խոսքով: Հետաքրքիր է նաև այն, որ Փաշինյանին ու նրա կառավարության, կուսակցության անդամներին որքան հաճախ են հորդորում, որ վերջ տան տեսարաններ սարքելուն, նրանք կարծես ավելի են ոգևորվում և նորանոր տեսարաններ են ապահովում:

Այ, տեսե՜ք՝ ճաշարան (կամ ռեստորան) ենք գնացել և անվտանգության խորհրդի քարտուղարը մեզ լուսանկարում է... Տեսեք՝ խանութ ենք մտել... Տեսեք՝ «կուկուռուզ» ենք ուտում... Ի դեպ, էլի «ժողովրդից մեկը» լինելու մասին: Իսկ փորձե՞լ եք առանց թիկնազորի, առանց ուղեկցողների իսկապես մտնել ժողովրդի մեջ, ոչ այն «ժողովրդի» , որը ձեր շրջապատն է, կամ որին նախօրոք նախապատրաստել եք: Դժվար: Որովհետև փորձողները այդ «թթուն» արդեն կերել են Արայիկ Հարությունյանի ամերիկյան «հեռախոսային», Հովիկ Աղազարյանի երևանյան «կարտոֆիլային» ու մի քանի այլ կարկառունների այլ ոդիսականների տեսքով: Վահան Հովհաննիսյանի հիշատակը՝ վառ. ում համար էր դալանների մասով ասում, ում առաջն եկավ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

դիտվել է 954 անգամ
Լրահոս
«Հունիսի 7-ին շալվարդ հանելու ես վրայիցդ»․ Գառնիկ Դանիելյան (video) Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ. ամերիկյան Politico Սամվել Կարապետյանի գլխավորությամբ այստեղից շարժվելու ենք, ու․․․ Էդգար Ղազարյան (video) Բերման է ենթարկվել «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը Ուզում են կանգնեցնել մեր ժողովրդի՝ Ուժեղ Հայաստան ունենալու երազանքը, չեն հաջողելու, շուտով կտեսնեք Մենք պայքարելու ենք սրանց կեղտոտության դեմ․ Ալիկ Ալեքսանյան (video) Անձն ինքնասպան է եղել կալանավորվելուց 4 օր անց․ ռիսկի գնահատման արդյունավետությունը բավարար չէ. հայտարարություն Պատերազմ կեղծո՛ղ, ժողովրդին շունշանգյալ ես ասում, հղի կանանց գցում մեքենայի տակ․ Հենրիխ Դանիելյան (video) Ինքնին անընդունելի երևույթ է․ հենց իրենց մանիպուլյատիվ նպատակներով հնչեցրած թվերն են փաստում Փողոցով եկա՛ծ, մինչև գարնան վերջ ժողովուրդը պիտի ոտքի կանգնի ու քեզ վռնդի. ազատամարտիկ Բազեյան (video) «Հարյուր հազարավոր քաղաքացիներ հունիսի 7-ին քվեարկելու են ընդդիմության օգտին, դու ո՞վ ես, որ ՀՀ քաղաքացուն «շուն ու շանգյալ» անվանես». էդուարդ Շարմազանով Այդ ձայնագրություններում սադրիչներ են․․․ որևէ մեկը կարո՞ղ է բացառել․ Գոհար Մելոյան (video) Ձեզ բացահայտեմ՝ ոնց են սրանք մեր գլխին ուզում սարքել․ Նարեկ Կարապետյանը մանրամասնեց (video) «Նիկո՛լ, ժողովուրդը կատաղած է օյինբազությանդ վրա. ի՞նչ ես անելու». Դերենիկ Մալխասյան (video) Հայտնի է «Ուժեղ Հայաստանի» գրասենյակից բերման ենթարկված քաղաքացիներից 12–ի խափանման միջոցը ԱՄՆ-ն կհետաձգի զենքի մատակարարումները եվրոպացի դաշնակիցներին՝ Իրանի հետ պատերազմի պատճառով. Reuters Շատ փոքր են, որ մեզ ոչնչացնեն. Կարեն Կարապետյանը՝ ՔՊ-ականների մասին (video) Դավիթ Մինասյանն ազատ է. «ՀայաՔվեն»` պայքարի կիզակետում #ՈՒՂԻՂ․ «Բոմժն էլ ես, շունուշանգյալն էլ ես»․ Գառնիկ Դանիելյանի կոպիտ պատասխանը Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ «Փաշինյանի մղձավանջը․ Նիկոլի հիստերիան սարսափեցրել է ուսապարկերին»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Սամվել Կարապետյանի նկատմամբ Հայաստանի պատմության մեջ ամենամեծ գրավն է կիրառված՝ 4 մլրդ դրամ «Նիկոլին տանն էնքան են ասել բո՛մժ, էլ չի դիմանում»․ Կարապետ Պողոսյան (video) Սահմանին դեպքեր չեն արձանագրվում, որովհետև ընդունել եք ադրբեջանական օրակարգը․ Աբրահամյան Մայր Աթոռը հորդորում է ԱՆ-ին վերականգնել ՔԿՀ-ներում հոգևոր ծառայության բնականոն ընթացքը «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք»․ քաշքշոց Սամվել Կարապետյանի գործով դատարանի բակում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am