Թրամփը ներում է շնորհել ոստիկանապետին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներում է շնորհել Արիզոնայի նախկին ոստիկանապետ Ջո Արփայոյին, ով դատապարտվել էր դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար: Արփայոն անլեգալ քաղաքացիների համար կառուցել էր տվել ճամբարներ: Իր թվիթերյան էջում Արփայոն շնորհակալություն է հայտնել Թրամփին:
