Էրդողան, դու նախագահ չես դառնալու. Քըլըչդարօղլու
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն խիստ քննադատության է ենթարկել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Թուրքական Nokta պարբերականի փոխանցմամբ՝ CHP-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Թուրքիայում տիրող քաոսի ու արյունահեղությունների գլխավոր մեղավոր է համարել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ «Դեռ հունիսի 7-ի ընտրություններին, երբ հայտնի դարձավ, որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը չի կարող միանձնյա կառավարություն կազմել, Էրդողանը հայտարարեց, թե ժողովուրդն ընտրեց քաոսի ուղին։ Դրանից հետո Էրդողանը հենց քաոսի վերածեց Թուրքիան։ Էրդողանը ցանկանում է ժողովրդի արյան ու արցունքի գնով նախագահ դառնալ։ Դու նախագահ չես դառնա, դու խեղդվելու ես ժողովրդի արյան մեջ»,-ասել է Քեմալ Քըլըչդարօղլուն։
