Իսկ Սոչիում գիշերները խաղաղ էին

Սոչիում կայացել է Սարգսյան-Պուտին հանդիպումը: Նրանք քննարկել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել Նախագահ Սերժ Սարգսյանի այս տարվա մարտին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին: Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը անդրադարձել են նաև ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում զարգացող ինտեգրացիոն գործընթացներին, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: «Հայաստանի և Ռուսաստանի՝ որպես երկու ինքնիշխան պետությունների միջև հարաբերությունները շատ լուրջ կերպով ամրապնդվել են: Պահպանվում է ինտենսիվ քաղաքական երկխոսություն, ընթանում է երկկողմ համագործակցություն և՛ տնտեսական, և՛ անվտանգության, և´ ռազմական ոլորտներում: Մենք ակտիվ փոխգործակցում ենք միջազգային կազմակերպությունների և մեր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Իր հերթին Սերժ Սարգսյանն ասել է. «Հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերություններն առանձնանում են բարձր մակարդակում մշտական ինտենսիվ երկխոսությամբ, արտաքին քաղաքական լայն համակարգմամբ, միջազգային և տարածաշրջանային հարթակներում արդյունավետ համագործակցությամբ, անվտանգության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում արգասաբեր համագործակցությամբ: Մեր առևտրատնտեսական հարաբերությունները ինտենսիվ կերպով զարգանում են: Անցած տարի մենք ունեցանք առևտրաշրջանառության 15 տոկոսանոց աճ: Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում այն ավելացել է գրեթե 24 տոկոսով: Մշտական է մեր երկրների կառավարությունների ու խորհրդարանների միջև կապը: Մշտապես զարգանում է նաև միջտարածաշրջանային և հումանիտար ոլորտներում համագործակցությունը...»: Ի սկզբանե, հայտնի էր, որ Սարգսյանն ու Պուտինը Բարձր մակարդակի բանակցությունների ժամանակ անդրադառնալու են ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության զարգացման հեռանկարին առնչվող հարցերին, ինչպես նաև կարծիքներ են փոխանակելու միջազգային և տարածաշրջանային հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Տարօրինակ է, որ ԼՂ խնդրի վերաբերյալ առավել մանրամասն հայտարարություններ չարվեցին Սոչիում: Սարգսյանն ու Պուտինը քննարկելու հարցեր ունեն ԼՂ խնդրում, քննարկելու շատ բան կա` մինչև այս տարվա վերջ նախատեսվում է Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպել: Պուտինն ավելի վաղ արդեն հանդիպել է Ալիևին` կրկին Սոչիում ու «բողոքել» է, որ Ալիևը «խնդիր» է, որի հետ շտապում էր հանդիպման: Ինչ էլ խոսել, պայմանավորվել են Պուտինն ու Ալիևը, դրանք վստահաբար քննարկվել է նաև Սարգսյան-Պուտին հանդիպմանը` ԼՂ խնդրով: Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները կարող են անդրադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի, առանց այն էլ, բարդ գործունեության վրա, այն առումով, որ թե՛ ԱՄՆ-ն, թե՛ ՌԴ-ն կարող են Հայաստանի ու Ադրբեջանի հետ սեպարատ աշխատել, իսկ դա կնշանակի նոր ինտրիգներ, նոր խմորումներ: Բացի այդ, Հայաստանի հետ քննարկելու այլ հարցեր էլ կան` Հայաստանում առկա դժգոհությունները Ռուսաստանի կողմից Ադրբեջանի շարունակ զինելու, Հայաստանում հակառուսական որոշակի տրամադրությունները, որոնք ակնհայտորեն չեն գոհացնում որոշ ռուս փորձագետների ու մեկնաբանների: Պակաս կարևոր չէ Հայաստանի տարածաշրջանային կարևորության հարցը: Իրանը, Չինաստանը, նույնիսկ Իսրայելը որոշ քայլերով ցույց տվեցին, որ հետաքրքրված են Հայաստանով: Իսկ, սա գուցե, չի մտնում Ռուսաստանի «պլանների» մեջ: Եթե այս ամենին էլ գումարենք նոյեմբերին սպասվող Հայաստան-ԵՄ նոր փաստաթղթի ստորագրումը, ապա կարելի է ենթադրել, որ Սարգսյան-Պուտին հանդիպումը առավել քան բազմաբովանդակ է եղել: Այնպես որ, Սոչիի խաղաղությունը, կարող է թվացյալ ու խաբուսիկ լինել, կամ`ժամանակավոր անդորր փոթորիկից առաջ: Առաջիկա օրերին, շաբաթներին Սարգսյան-Պուտին հանդիպման «արդյունքներն» ավելի տեսանելի կդառնան` թե՛ ներհայաստանյան իշխանական դաշտից, թե՛ հյուսիսից փչող «քամիներով»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ Սպերցյան Բոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար Պայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ Զաքարյան Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը Երկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ «Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am