Հզոր կլինենք, հոգլանդներ կգան- կգնան. Թևան Պողոսյան

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հրապարակված՝  ԼՂ հակամարտության կարգավորման 6 կետերին, նշեց, որ իրեն այդ կետերը չեն հետաքրքրում, այլ ԱԳՆ-ի արձագանքը: «Ինձ ոչ թե Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունն է հետաքրքրում, այլ Արտաքին գործերի նախարարության արձագանքը,  երբ ասում են, թե որևէ նոր բան չկա: Եթե նոր բան չկա, նշանակում է՝ դուք համաձայնել եք քննարկել այս հարցերը հենց այս սկզբունքներով»,- պարզաբանեց Արամ Սարգսյանը: Արամ Սարգսյանը տեղեկացրեց, որ իր ղեկավարած կուսակցությունը պատրաստվում է հայտարարությամբ հանդես գալ. «Արդեն հոգնել ենք տասնյակ անգամ ասել, թե ինչ սկզբունքների հիման վրա կարելի է բանակցություններ վարել, միշտ ասել ենք՝ եթե դուք այսքան խորանում եք այս հարցում, վաղը ցանկության դեպքում չեք կարողանալու հրաժարվել դրանից»: Ասուլիսի մյուս բանախոս քաղաքագետ Թևան Պողոսյանն էլ նշեց, որ տպավորություն է ստեղծվում, թե հայկական իրականության  մեջ նոր օրակարգ բերելու խնդիր է դրվել: «Եթե դա է եղել Հոգլանդի նպատակը, ապա նա հասել է իր նպատակին: Եթե նպատակը ցույց տալն էր, որ ԱՄՆ-ն նույնպես մասնակից է Արցախի հիմնախնդրի լուծմանը, ուրեմն էլի հասել է իր նպատակին՝ հաշվի առնելով, որ հենց այդ օրը Պուտին-Սարգսյան հանդիպումն էր, հաշվի առնելով ԱՄՆ-Ռուսաստան առճակատումը: Հայկական կողմը պետք է սեփական օրակարգից չհեռանա, այս և նման այլ հնարավորություններն օգտագործի ու հարց հնչեցնի՝ արդյոք Հայաստանի իշխանություններն այսօր որևէ լումա ավելին են արել անվտանգության բարձրացման, տնտեսության զարգացման, ժողովրդավարական ինստիտուտների համար: Հզոր կլինենք, հոգլանդներ կգան- կգնան, իրականությունը լինելու է այն, ինչ մենք ենք թելադրելու» , – ընդգծեց Թևան Պողոսյանը:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
ՈՒՂԻՂ․ «Հենց հիմա մետրոյում քաղաքացին խայտառակեց ու ստորացրեց Նիկոլին»․ Զոհրաբյան (video) «Բոլորը սպասում են ընտրությունների ելքին»․ Հայր Ռուբենն ասում է՝ Մասյացոտնի թեմում վերջին շրջանում իրավիճակը հանդարտ է Մասյացոտնի թեմի իրավիճակը Հայաստանի «մանրակերտն» է. Հայր Ռուբենը մանրամասներ է ներկայացնում Մեզ հալածանքի են ենթարկում․ քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձանցից երկուսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է քամու ուժգնացում Նիկոլ Փաշինյանն իր աթոռը պահելը կապում է Ալիեւի վերաբերմունքի հետ. Ռոբերտ Քոչարյան (video) Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրել են եռօրյա հրադադարը խախտելու համար Եթե «մաֆիան» այնքան հզոր է, ապա ինչո՞վ է զբաղվել իշխանությունը տարիներ շարունակ. Արմեն Հովասափյան Մակրոնի խայտառակ ավանտյուրան․․․ նոր աղետ բերողները (video) Կարգալույծ Արման Սարոյանը թեմի հաշիվներից դուրս է գրել ավելի քան 15 մլն դրամ․ Փաստաբան Տղե'րք, կա'նգ առեք, կյանքը Նիկոլով չի սկսվել, չի էլ ավարտվելու Ինքը ինչ որ մի տեղ թռնելու է. Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին (video) Քո ճակատագրական սխալը ծնվելդ էր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) ԵՄ երկրների ԱԳ նախարարները հույս ունեն այսօր նոր պատժամիջnցներ ընդունել ՌԴ-ի դեմ. Կալաս Ամողջ Հայաստանը քանդել են․ Քաղաքացին իր բողոքները հայտնեց նախագահ Քոչարյանին (video) Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված ներկայացուցիչների պատասխանը. այն միանգամայն անընդունելի է. Թրամփ Էդ սաղ մի հատ հայրենիք չարժի հա՞, որ աչքիս առաջ փոքրանում ա․ քաղաքացին տեղը դրեց Փաշինյանին (video) Սրանք թալանեցին մեզ, մեր Շուշին տվեցին ու․․․ Արևշատ Սահակյանի դիպուկ խոսքը (video) Բանակցությունները կապիտուլյացիա չեն․ Փեզեշքիան Այսինքն՝ մասնատում և ուտում են Հայաստանի այսօրվա քարտեզը Գյումրիում վիճաբանություն է տեղի ունեցել մարզաշխարհում հայտնի մի խումբ անձանց միջև #ՀԻՄԱ․ Կա մի գիծ, որը ներում չի ունենալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտունիում (video) Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Փաշինյանը մեզ հետևողականորեն «ապասփյուռքացնում» է Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am