ՀՀ իշխանություններն անընդհատ դեպի Արևմուտք շրջադարձի փորձեր են կատարում ու չեն գիտակցում վտանգների մասին

«Փաստ» օրաթերթը գրում է. Արտաքին հարաբերություններում Հայաստանի մշտական անհաջողություններն ու ձախողումներն անցած չորս տարվա համար նորություն չեն։ Դրա համար կան խորքային մի շարք պատճառներ, թեպետ միշտ էլ եղել են հնարավորություններ՝ միջազգային հարթակում դիրքերը ամուր պահելու համար։ Նախ՝ արտաքին քաղաքականությունը սոցցանցերում անցկացնելն ու լայվեր անելը չէ, այդ ուղղությամբ արդյունքներ գրանցելու համար շատ լուրջ աշխատանք է անհրաժեշտ։ Իսկ ներկայիս իրողությունները պահանջում են գործ ունենալ տարբեր համաշխարհային և տարածաշրջանային կարևոր խաղացողների հետ։

Ընդ որում, բազմակողմանի քայլեր ու կոմբինացիաներ են պետք, սակայն մեկ կենտրոնի հետ հարաբերությունները չպետք է լինեն մյուսի հաշվին։ Այսինքն, հարկավոր է համադրել տարբեր խաղացողների հետ հարաբերությունները, այլ ոչ թե հակադրել։ Ու մեր նման փոքր երկրներին անհրաժեշտ է միաժամանակ բոլորի հետ աշխատել։ Պետք է նաև նկատի ունենալ, որ ներկայում ուկրաինական հակամարտության և այդ ճակատում ընթացող ռազմական գործողությունների ֆոնին բազմաթիվ իրողություններ վերլուծվում են հենց Արևմուտք-Ռուսաստան շահերի բախման տիրույթում։ Իսկ այս պայմաններում մի շարք երկրներում հնարավոր են արտաքին քաղաքական շրջադարձեր մի քանի դեպքերում դեպի Արևմուտք, իսկ որոշ դեպքերում էլ՝ դեպի Ռուսաստան։

Պետություններ կան, որոնք ռուսական ներխուժման հետ կապված մտահոգություններ ունեն, և Արևմուտքը փորձում է օգտագործել այդ մտահոգությունները՝ տվյալ երկրներում դեպի Արևմուտք արտաքին քաղաքական շրջադարձ նախաձեռնելու համար։ Օրինակ՝ այդպիսի պետություններից մեկն էլ Մոլդովան է, որն ԱՊՀ-ից դուրս գալու գործընթաց է սկսել։ Մյուս կողմից էլ, օրինակ՝ որոշ աֆրիկյան երկրներում նախկինում իրենց գաղութացրած եվրոպական երկրների ազդեցությունից ազատվելու հողի վրա սկսել են առավել սերտ համագործակցել Ռուսաստանի հետ։ Իսկ այն պետությունները, որոնք ներկա պայմաններում հավասարակշռված քաղաքականություն վարելու փոխարեն կտրուկ արտաքին քաղաքական շրջադարձեր են կատարում, հայտնվում են խոշոր խաղացողների շահերի բախման հանգույցում ու դառնում պայքարի թատերաբեմ՝ բոլոր բացասական հետևանքներով հանդերձ։

Ուկրաինան այս իրողության ամենավառ օրինակն է։ Իսկ ՀՀ իշխանություններն անընդհատ դեպի Արևմուտք շրջադարձի փորձեր են կատարում ու չեն գիտակցում վտանգների մասին՝ մանավանդ այն պայմաններում, երբ մեր տնտեսության անվտանգությունը համարյա թե բոլոր թելերով փոխկապակցված է Ռուսաստանի հետ։ Ընդամենը գազի սակագնի որոշ բարձրացումը բավական է Հայաստանում սոցիալական հուզումներ հրահրելու համար։ Իհարկե, չենք ասում, թե պետք չէ արևմտյան երկրների հետ համագործակցել։ Ընդհակառակը: Միանշանակ անհրաժեշտ է նոր թափ հաղորդել հարաբերությունների զարգացմանը, քանի որ Հայաստանը դրա կարիքն ունի։ Հատկապես մեզ շատ է անհրաժեշտ օգտվել արևմտյան երկրների տեխնոլոգիական և տնտեսական հնարավորություններից։

Ավելին՝ ճկունության և միաժամանակ Ռուսաստանի ու Արևմուտքի հետ դրական հարաբերությունների պահպանման պարագայում Հայաստանը կարող է միանշանակ շահած դուրս գալ։ Թերևս նաև այս հանգամանքով է պայմանավորված, որ Հայաստանը ոչ միայն պատժամիջոցների տակ չհայտնվեց, այլև փոխարենը բազմաթիվ ռուսներ եկան Հայաստան՝ տեսնելով բարենպաստ պայմաներ, ու ընդհանուր առմամբ անցյալ տարի 5,2 միլիարդ դոլարի գումար է փոխանցվել դեպի մեր երկիր։ Բայց հարկավոր է, որ Երևանն աշխատանքներ տանի նաև Արևմուտք-Ռուսաստան երկկողմանի դաշտից դուրս։ Ներկա պայմաններում շեշտակի աճում է Չինաստանի աշխարհաքաղաքական ազդեցությունը։ Օրինակ՝ նախընտրելի կլիներ կոնկրետ արդյունքներ տեսնել նաև Պեկինի հետ համատեղ նախաձեռնությունների տեսքով։

Դրա փոխարեն մեր իշխանությունները այդ հարաբերությունները տեսնում են միայն իրենց շահերի տեսանկյունից։ Օրինակ՝ Չինաստանի հետ նոր համաձայնագրի վավերացման արդյունքում ՀՀ-ին կտրամադրվի 100 մլն յուանի չափով օգնություն, իսկ ՀՀ իշխանություններն այն հիմնականում օգտագործելու են իրենց գլխավոր քարոզչամեքենան դարձած Հանրային ՀԸ հեռարձակման դահլիճի շինարարության համար։ Այնինչ, կարելի էր ավելի լուրջ և ընդգրկուն նախաձեռնությունների մասին ևս մտածել՝ հաշվի առնելով, որ Չինաստանը տարբեր տարածաշրջաններում ահռելի նախագծեր է իրականացնում և մեծ գումարներ տրամադրում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։

Մյուս կարևոր պետությունը, որի ազդեցությունը համաշխարհային մակարդակով աճում է, Հնդկաստանն է։ Ըստ տարբեր գնահատականների՝ Հնդկաստանը, որն ամենամեծ քանակի երիտասարդ ու աշխատունակ բնակչությունն ունի, այս տարի իր ընդհանուր բնակչության քանակով կանցնի Չինաստանին՝ հայտնվելով առաջին հորիզոնականում։ Իսկ սա նշանակում է, որ Հնդկաստանի առաջ բացվում են տնտեսական զարգացման նոր հնարավորություններ։ Մյուս կողմից էլ Երևանի և Դելիի համագործակցությունը խորացնելու համար պայմաններ են ստեղծվել՝ հաշվի առնելով, որ Թուրքիան ու Ադրբեջանը սերտորեն գործակցում են Հնդկաստանի հակառակորդ Պակիստանի հետ։ Բայց չկան համատեղ նախագծեր, միակ շոշափելի իրողությունն այն է, որ Հնդկաստանը զենք է մատակարարում Հայաստանին։ Այնինչ, առկա են բոլոր հնարավորությունները համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ համապատասխան դաշտ ստեղծելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 167 անգամ
Լրահոս
Արման Ծառուկյանը հայտնել է, թե երբ UFC-ն կհայտարարի իր հաջորդ մենամարտի մասին «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը Իրանը պատրաստ է ամբողջությամբ փակել Հորմուզի նեղուցն Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար Բժիշկներին հաջողվել է փրկել 2 անչափահաս տղաների կյանքը, ովքեր ավտովթարից հետո տեղափոխվել էին ԲԿ Փարաքարում բախվել են Range Rover-ը և Volkswagen-ը. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվել է․ փաստաբան Այն, ինչ ներկայացվում է որպես պաշտպանություն, պետք է իր բովանդակությամբ ևս պաշտպանություն լինի, ոչ թե նոր տարաձայնությունների աղբյուր․ Քաջիկ սարկավագ Եղոյան «Ուժեղ Հայաստանի» Աջափնյակի գրասենյակում խուզարկություններ են կատարվել, ձերբակալվել է 8 անձ․ ՀԿԿ Ստի ու չարի վերջը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է Փաշինյանը ցանկանում է շահույթ ստանալ Ռուսաստանից․ Մեդվեդև Փաշինյանին քիչ է մնացել․ քաղաքացի (video) «Վահագն Ալեքսանյանը ողորմելի վիճակում է հայտնվել»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ինչպե՞ս են 1 միլիոն ադրբեջանցիներ առանց տանկերի մտնելու Երևան»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլն ամսի 7-ից հետո պիտի պատասխան տա․ քաղաքացին պոռթկաց (video) Մի օրում այդ հարցը կլուծեմ․ ու՞մ կզանգի Գագիկ Ծառուկյանը (video) Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am