«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ական պատգամավորները որոշել են ամեն շաբաթ խորհրդարան կանչել նախարարներից կամ ուժային կառույցներից որեւէ մեկին՝ փակ քննարկման:
Այս ընթացքում խորհրդարան են եկել ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, երեկ էլ ԱԺ էր եկել ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը: Հնարավոր է՝ առաջիկայում ՔՊ-ականների հետ փակ հանդիպման գա նաեւ Արարատ Միրզոյանը: ՔՊ-ական պատգամավորներին «հրահանգվել է» մեկ մարդու պես գալ ու ներկա լինել այդ բոլոր հանդիպումներին:
Մեր տեղեկություններով՝ այս հանդիպումներին թեեւ «հույժ գաղտնի» հարցեր չեն քննարկվում, բայց ՔՊ-ականները փորձում են ամեն կերպ փակ պահել հանդիպման մանրամասները:
Այս հանդիպումները տեղի են ունենում հիմնականում հարցուպատասխանի ձեւով. իշխող ֆրակցիայի պատգամավորները հարցեր են ուղղում նախարարներին, երբեմն նաեւ «ուղղորդումներ» են տալիս»:
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը