Պաշտպանության նախարարության նախկին շենքում բնակվող քաղաքացիները հանդիպում են պահանջում ՊԵԿ-ի ներկայացուցիչների հետ։ Նրանք հավաքվել են ՊԵԿ –ի շենքի դիմաց։
«Մեր պայքարը միտված է նրան, որ մենք վերադառնանք մեր բնակարններ։ Մարդիկ աշխատանքներ են արել էդ շենքում, հինգ տարի էդ շենք շինանյութ է մտել, եթե մեր ներխուժումն ապօրինի էր, թող երկրորդ օրը կանխեին։ Մարդիկ իրենց վերջին միջոցները ներդրել են ու սենյակները նորոգել, որ մշտական կացարան ունենան»,– ասաց ՊՆ նախկին շենքում ապրողներից Արամ Խանզադյանը։
Քաղաքացիների խոսքով՝ հանրակացարանային սենյակները, որոնք տրամադրվել են նրանց շենքից վտարվելուց հետո՝ կոմունալ հարմարություններ չունեն։
«15 քառակուսու մեջ 6 հոգով ո՞նց ապրեն, երկու հատ մահճակալ դնեն, կվերջանա սենյակը, մնացածը ոտքի վրա մնա՞ն, կանգնա՞ծ քնեն»,– ասաց ՊՆ նախկին շենքում բնակվողներից մեկ ուրիշը։
Հիշեցնենք՝ փետրվարի 16–ին, ոստիկանությունը ՊԵԿ–ի գրության հիման վրա, ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող մարդկանց դուրս էր հանել շենքից։ Այդ օրը 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը