Անցյալ տարի շատ խաղեր տապալեցինք… Մխիթարյան
Այսoր Երևանի ժամանակով 20։30-ին «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում Անգլիայի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կմրցի «Լեսթեր»-ի հետ։ «Կարծում եմ այս տարի ավելի շատ հաղթանակներ կունենանք։ Անցյալ տարի շատ խաղեր տապալեցինք, չնայած որ գոլ խփելու շատ հնարավորություններ ունեինք։ Չգիտեմ գուցե մեր բախտը չբերեց։ Այս տարի կենտրոնացել ենք խաղը բարելավելու վրա։ Պետք է ավելի շատ հաղթանակներ և հնարավորինս քիչ ոչ-ոքի ունենանք։ Այս տարին լավ սկիզբ էր, սպասվում է ևս 36 խաղ։ Յուրքանչյուր հանդիպում ստիպում է պայքարել և ամենևին կարևոր չէ թե նախորդ խաղերում պատվել ենք թե հաղթել։ Խաղալու ենք «Լեսթեր»-ի հետ։ Դժվար է լինելու, քանի որ «Լեսթեր»-ը մրցաշրջանը լավ է սկսել», ասել է Հենրիխ Մխիթարյանը։
