«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հանրային հեռուստաընկերության նախկին աշխատակից Քրիստինե Մելքոնյանը նշանակվել է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար։ Նա 2000 թ․ աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր տնտեսական բարեփոխումների վերլուծական տեղեկատվական կենտրոնում` որպես հեռուստառադիոփորձագետ: «Նոյան տապան» հեռուստաընկերությունում աշխատել է որպես լուրերի հաղորդավար: Թղթակցել է «Ար» հեռուստաընկերությանը: 2013-ից, երբ գլխավոր դատախազ նշանակվեց Գեւորգ Կոստանյանը, Մելքոնյանը նրա մամուլի խոսնակն էր` մինչեւ Կոստանյանի հեռանալը։
2000-ից աշխատում էր Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, իսկ 2019-ին նրան ազատեցին հանրայինից, եւ տպավորություն էր, որ Մելքոնյանը վերջնական տեղափոխվեց ընդդիմադիր դաշտ, քանի որ աշխատանքի անցավ ԱԱԾ տնօրենի պաշտոնից աղմկահարույց հրաժարականով հեռացած Արթուր Վանեցյանի թիմում` նրա մամուլի խոսնակն էր։ Նույն շրջանում իշխանությունները քրեական հետապնդումներ սկսեցին նրա ամուսնու՝ Սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանի նկատմամբ, վերջինս անգամ կալանավորվեց, հետո գրավով ազատ արձակվեց, վերջերս էլ դադարեցրին նրա պաշտոնավարումը։ ՍԴ աշխատակազմի ցանկում արդեն ներառված է Քրիստինե Մելքոնյանի անունը, թեեւ դեռ լուսանկարը չկա։
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը