Հյուսիսային Կորեան հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
Այսօր առավոտյան Հյուսիսային Կորեան հրթիռներ է արձակել, ենթադրաբար, փոքր հեռահարության: Այս մասին տեղեկացնում է «Ռենհափ» գործակալությունը: Սրանք առաջին արձակումներն են ԱՄՆ-ի հետ սպառնալիքների փոխանակումից հետո: Ինչպես հաղորդել են գերատեսչությունում, երեք հրթիռներ արձակվել են Կանվոնդո նահանգից Ճապոնական ծովի ուղղությամբ: Հարավկորեացի զինվորականները նաև հայտարարել են, որ հրթիռները թռչել են մոտ 250 կմ: Փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռների արձակումն ավարտվել է անհաջողությամբ, ևս մեկ հրթիռ պայթել է արձակումից անմիջապես հետո:
