Համագործակցություն`ընդդեմ ԴԱՒՇ-ի
ԱՄՆ-ն նախատեսում է, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ Լիբիայում օպերացիաների անցկացմանը միջազգային կոալիցիայի գործընկերները կաջակցեն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ հանձնակատար Բրեթ Մաքգրեգը: «Ես այդ հարցի շուրջ լուրջ համագործակցություն եմ նախատեսում մի շարք երկրների կողմից»,- ասել է նա: Մաքգրեգն ընդգծել է, որ «հիմնական դեր պետք է խաղա Լիբիայի ազգային համաձայնության նոր կառավարությունը»:
