Բաքվում ռուսական շահն է որոշվում հայ-ադրբեջանական «գործարքում»

Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանքեր, որոնք ուղղված են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև տարածաշրջանում փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը, երեկ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մեր միջազգային գործընկերներից շատերը, ներառյալ նրանք, ովքեր գտնվում են այս տարածաշրջանից հեռու, ցուցաբերում են մեծ հետաքրքրություն՝ օգնելու առաջ շարժվել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման հարցում»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ Ռուսաստանը բազմիցս ասել է, որ ողջունում է ցանկացած ջանք, որը բխում է իրավիճակի կայունացման շահերից։ Նրա խոսքով՝ տարածաշրջանային անվտանգությունը մնում է ակտուալ թեմա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։

Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Ադրբեջանի նախագահն, իր հերթին, հույս է հայտնել, որ այս տարին բեկումնային կլինի երկու հարևան երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործում։ «Ընդունվել են փաստաթղթեր, որոնք սահմանում են ապագա խաղաղության պայմանագրի հայեցակարգային բնույթը, այն է՝ երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը։ Դա հաստատվել է հոկտեմբերին Պրահայում և Սոչիում ընդունված փաստաթղթերով»,- ընդգծել է Իլհամ Ալիևը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և հենց Լավրովին այդ գործում ունեցած ներդրման համար:

Լավրովի ակնարկը հասկանալի է, «այս տարածաշրջանից շատ հեռու գտնվող մեր գործընկերները հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում», կամ` «ողջունում ենք բոլոր ջանքերը, երբ դրանք ելնում են տարածաշրջանի կայունության ու տեղի երկրների շահերից»։

Մինչ օրս, կարծես, Մոսկվան բավական մեծ դժգոհություն էր հայտնում «այլ» կառույցների ներգրավվածության առիթով, ավելին, ռուսական իշխանությունների հայտարարություններում անգամ սպառնալիքի նոտաներ էին նկատվում:

Բայց Բաքվում, կարծես, ՌԴ իշխանություններն, ավելի հանգիստ են, թերևս, վստահ են, որ Ալիևի ռեժիմը կտրուկ ու ՌԴ շահերին հակասող «խաղեր» չի տա Արևմուտքի հետ:
Հիմա արդեն Լավրովն ասում է` «Մենք, ինչպես բազմիցս ասել է նախագահ Պուտինը, ողջունում ենք ցանկացած ջանքեր, որոնք կբխեն իրավիճակի կայունացման շահերից և պայմաններ կստեղծեն, որպեսզի այստեղ տեղակայված բոլոր երկրները հնարավորություն ունենան բնականոն, փոխադարձ հարգանքի հիման, փոխադարձ շահի հիման վրա համագործակցել՝ ի շահ երկրների և ժողովուրդների»:

Իսկ ի՞նչ նկատի ունի Ալիևը, երբ ասում է` 2023թ․ բեկումնային տարի կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում, և որ Ռուսաստանը հատուկ դերակատարում կունենա այս գործընթացում։

Ըստ ամենայնի, Բաքուն լծվել է`հարցը արագ լուծելու գործին:

Ավելին, Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունից հետո, երեկ Ալիևն անգամ հայտարարել է` «հայկական կողմի հետ աշխատելու հարցում տրամադրված ենք դրական և կառուցողական, ռուսական կողմի հետ՝ որպես մեր բարեկամ և հարևան, որպեսզի արագ շրջենք թշնամանքի այս էջը և խաղաղությունը վերադարձնենք Հարավային Կովկաս»։

Ինչպիսի սրտաճմլիկ արձանագրումներ...

Մնում է հասկանալ, թե «կառուցողական» տրամադրված ու «խաղաղության» ձգտող Բաքուն ինչո՞ւ է Հայաստանի դեմ միջպետական արբիտրաժային գործընթաց նախաձեռնել:

Պարզվում է, Ադրբեջանը Հայաստանի դեմ միջպետական արբիտրաժային գործընթաց է նախաձեռնել Էներգետիկ խարտիայի պայմանագրի հիման վրա, որով Հայաստանից պահանջում է ֆինանսական փոխհատուցում, իրենց ձևակերպմամբ, «Լեռնային Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում էներգետիկ ռեսուրսների ապօրինի շահագործման համար»։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։
Հաղորդագրությունում նշված է, թե խոսքը «1991-ից 2020 թվականներին «Ադրբեջանի տարածքների» «օկուպացիայի» ժամանակաշրջանում Հայաստանի կողմից «Ադրբեջանի հիդրոէներգետիկ ռեսուրսների անօրինական շահագործման» մասին է»։

Բացի այդ, ադրբեջանական կողմը Հայաստանին մեղադրում է «Նախիջևանի գազամատակարարումը խափանելու» մեջ։ «Հայաստանը ոչնչացրել է Ադրբեջանում գոյություն ունեցած էներգետիկ տարանցիկ կայանքները, ինչպիսին էր Եվլախ-Նախիջևան գազատարը, ինչի պատճառով Նախիջևանի գազամատակարարումը խափանվել է»,- նշված է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունում։

Ահա այսպիսի «կառուցողական» մթնոլորտ ու «խաղաղության» հիրավի օրինակելի դարաշրջան:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1731 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am