Զինված հարձակում՝ Լոնդոնում
Լոնդոնում՝ Բուքինգեմյան պալատի մոտ, դանակով զինված անձը հարձակվել է երկու ոստիկանների վրա և վիրավորել նրանց։ Այս մասին հայտնում է Լոնդոնի ոստիկանությունը։ Տուժած ոստիկաններին օգնություն է ցուցաբերվել տեղում։ Զինված անձը ձերբակալվել է։ Տեղի ունեցածի շարժառիթները հայտնի չեն։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
