160 միլիոն փող տվեցիք թուրքին, բայց հայ զինվորի ընտանիքին հանել եք փողոց․ Անահիտ Ստեփանյան (video)
ՊՆ նախկին շենքի բնակիչները ՊԵԿ-ի դիմաց ակցիա են սկսել՝ պահանջելով իրենց խնդրին լուծում տալ։ Նրանց են միացել նաև հանրային գործիչներ, ակտիվ քաղաքացներ․ Անահիտ Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում հայտնելով իր մտահոգությունն ասաց․ « 160 միլիոն փող ունեին թուրքերին ուղարկելու համար, բայց գումար չկա՞ և հայ զինվորի ընտանիքը պետք է հայտնի փողոցո՞ւմ, ո՞ր օրեք ով է գրված, որ հայը հային պետք է դուրս հանի , իսկ թուրքին օգնություն ուղարկի։ Էն հայը, որը թասիբ չունի, պատիվ նամուս չունի ինքը գենետիկ թուրք ա։ Մինչև էս իշխանությունը չփոխվի, հայ զինվորը, հայ մայրը, հայ մանուկը ոչ մի իրավունք չի ունենա սեփական երկրում ։ Էս տղերքը բոլորն էլ մեր հայրենքն են պահել , կռվել՝ Շուշիում , Քարվաճառում, Բերձորում , դե հետ բերեք Քարվաճառն ու Բերձորը ու տվեք էդ տները մեր եղբայրներին»,-ասաց Անահիտ Ստեփանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
