Հաջորդ կանգառը՝ Հայաստան

Հրապարակը գրում է․ Արցախի արդեն նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի  «հրաժեշտի» ուղերձը լուրջ հիասթափություններ է առաջացրել Արցախում։ Չնայած Վարդանյանը հայտարարեց, որ մնալու է Արցախում, որովհետեւ չի պատկերացնում իրեն առանց Արցախի, սակայն իր պաշտոնանկության վերաբերյալ անատամ հայտարարություններն արցախցիներին այլեւս հույս չեն ներշնչում, որ Վարդանյանը կարող է Արցախի վերածննդի պայքարն առաջնորդել։ Մինչդեռ գաղտնիք չէ, որ Վարդանյանի հետ շատերն էին հույս կապում, նա Արցախում պայքարի ոգի էր արթնացրել, նախկին պետնախարարի՝ օրվա իշխանություններից տարբերվող դիրքորոշումները ոգեւորել էին մարդկանց, մասնավորապես՝ որ չպետք է բանակցել Ադրբեջանի ցանկալի օրակարգով եւ պետք է դիմադրել՝ անվերապահ չկատարելով ադրբեջանցիների պահանջները։


Ոմանք հիշում են Ռուբեն Վարդանյանի նախկին հայտարարությունները՝ քաղաքականություն մուտք գործելուց հինգ պակաս, թե պատրաստ է մինչեւ անգամ բանտ նստել, եթե քաղաքական պայքարը գնա ոչ օրինական դաշտում։ Նաեւ նկատում են, որ այսօր Ռուբեն Վարդանյանն անգամ թեթեւակի չընդվզեց իր «ապօրինի» ազատման դեմ, ճիշտ հակառակը՝ մի քանի անգամ շնորհակալություն հայտնեց իր ազատման հրամանագիրը ստորագրած «պարոն նախագահին», ընդգծեց, որ եղել է նրա հավատավոր «զինվորը»։ Կարող էր գոնե Իլհամ Ալիեւին ու իր հրաժարականը տենչացող Նիկոլ Փաշինյանին ինչ-որ բաներ հասկացնել, բայց ոչ մի քննադատություն Հայաստանի իշխանությունների հասցեին, անգամ Ադրբեջանի հասցեին թթու խոսք չասաց։ Կարող էր գոնե ասել, որ իր նախաձեռնությամբ հրաժարականի դիմում չգրելու պատճառն այն էր, որ ակամայից չկատարի Ադրբեջանի պահանջը, ընդամենն ասաց․ «Դրսի ճնշումն իսկապես շատ մեծ էր, պարոն նախագահն ավելի շատ տեղեկություն ունի եւ հասկանում է իրավիճակը․․․․ Ուզում եմ, որ պարզ լինի, ես համարել եմ, որ զինվոր եմ, չեմ կարող հրաժարական տալ, եթե պետք է՝ գլխավոր գերագույն հրամանատարը պետք է ինձ ազատի գործից»։

Ռուբեն Վարդանյանի այս վախվորած ուղերձից հետո շատերը վստահ են, որ ամենամեծ ցանկության դեպքում անգամ Ռուբեն Վարդանյանի քաղաքական հայտն Արցախում եւ Հայաստանում այլեւս չի հաջողելու, եւ միակ բանը, որ կարող է նա անել, բարեգործությամբ զբաղվելն է, ինչի մասին բաց տեքստով հայտարարեց նաեւ Վարդանյանը։ «Ես ուրախությամբ կշարունակեմ զբաղվել այն գործունեությամբ, որն իրականացրել եմ մինչ այս։ Մեր հիմնադրամը՝ «Մենք ենք, մեր սարերը» գործակալությունը, արդեն բավական ծրագրեր արել է։ Պետք է ասեմ, որ դա պետական եւ մասնավոր հատվածի, Հայաստանի, սփյուռքի, հայկական եւ ոչ հայկական հասարակական կազմակերպությունների միջեւ շատ կարեւոր համագործակցության օրինակ էր։ Կարծում եմ՝ դա շատ կարեւոր է, որովհետեւ եթե մենք խոսում ենք ապագայի մասին, շատ կարեւոր է, որ այդ համագործակցությունը շարունակվի»,- ասաց նա։ 

Իսկ քաղաքական քայլերը հաջորդիվ արվելու են Արցախից դուրս՝ Հայաստանում։ Վարդանյանին մոտ կանգնած մեր աղբյուրներն ասացին, որ նրա թիմը հիմա լրջորեն պատրաստվում է Երեւանում սպասվող քաղաքապետի ընտրություններին։ Դրանք սոսկ հերթական ընտրություններ չեն լինելու, այլ նաեւ վճռելու են Հայաստանում ընդդիմության առաջնորդության հարցը։ Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած խորհրդարանական ընդդիմությունը 2021 թվականի համապետական ընտրություններից հետո մսխել է իր քաղաքական կապիտալը եւ վաղուց այլեւս գործոն չէ ներքաղաքական տիրույթում, հիմա էլ ճիշտ կլինի՝ չմասնակցեն այդ ընտրություններին, որ ներկա-նախկին թեման Փաշինյանը նորից չխաղարկի։ Բայց Երեւանի ավագանու ընտրությունները լակմուսի թուղթ են դառնալու քաղաքական խաղացողների համար։ Ով կարողանա իր շուրջն ամենամեծ եւ կենսունակ կոնսոլիդացիան ձեւավորել եւ դառնալ իշխանության հիմնական մրցակիցը, առաջիկա տարիներին նա էլ կզբաղեցնի դաշտը։

Չի բացառվում, որ սա հաշվի առնելով՝ Ռուբեն Վարդանյանը չլարեց հարաբերությունները ո՛չ Արցախի, ո՛չ ՀՀ իշխանությունների հետ, չդիրքավորվեց «սեւերի» դաշտում, որպեսզի կարողանա մանեւրել եւ դիրքավորվել սեւերի ու սպիտակների արանքում։ Նրա քաղաքական ամբիցիաների մասին է հուշում նաեւ այն, որ Վարդանյանի գրասենյակը զբաղեցրել է ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանին պատկանող «Ռոսիա» ռեստորանային համալիրի հարկերից մեկը։ Արդեն հայտնի է, որ Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու ցուցակն ընտրություններին գլխավորելու է Մանե Թանդիլյանը, բայց այդ որոշումը փոխելու համար դեռ ժամանակ կա։

 

դիտվել է 525 անգամ
Լրահոս
Արման Ծառուկյանը հայտնել է, թե երբ UFC-ն կհայտարարի իր հաջորդ մենամարտի մասին «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը Իրանը պատրաստ է ամբողջությամբ փակել Հորմուզի նեղուցն Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար Բժիշկներին հաջողվել է փրկել 2 անչափահաս տղաների կյանքը, ովքեր ավտովթարից հետո տեղափոխվել էին ԲԿ Փարաքարում բախվել են Range Rover-ը և Volkswagen-ը. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվել է․ փաստաբան Այն, ինչ ներկայացվում է որպես պաշտպանություն, պետք է իր բովանդակությամբ ևս պաշտպանություն լինի, ոչ թե նոր տարաձայնությունների աղբյուր․ Քաջիկ սարկավագ Եղոյան «Ուժեղ Հայաստանի» Աջափնյակի գրասենյակում խուզարկություններ են կատարվել, ձերբակալվել է 8 անձ․ ՀԿԿ Ստի ու չարի վերջը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է Փաշինյանը ցանկանում է շահույթ ստանալ Ռուսաստանից․ Մեդվեդև Փաշինյանին քիչ է մնացել․ քաղաքացի (video) «Վահագն Ալեքսանյանը ողորմելի վիճակում է հայտնվել»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ինչպե՞ս են 1 միլիոն ադրբեջանցիներ առանց տանկերի մտնելու Երևան»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլն ամսի 7-ից հետո պիտի պատասխան տա․ քաղաքացին պոռթկաց (video) Մի օրում այդ հարցը կլուծեմ․ ու՞մ կզանգի Գագիկ Ծառուկյանը (video) Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am