«Ոչինչ, դեպքը եղել է, դուք էլի երեխա կունենաք». բժիշկը մահացած նորածնի ծնողներին

2015թ. նոյեմբերի 19-ին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել: Այդ մասին «Փաստինֆո»ն տեղեկացել է Քննչական կոմիտեից: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, նախածննդյան փուլում երեխայի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը: 25-ամյա Լարիսա Շահբազյանը հղիության մինչև 34 շաբաթականը գտնվել է Արմավիր մարզի բժշկի հսկողության ներքո, սակայն կնոջ մոտ նկատվել է պտղաջրերի արտահոսք և  34 շաբաթականում հղին տեղափոխվել է «Շենգավիթ» ԲԿ, որտեղ  12 օր գտնվել է բժիշկների հսկողության ներքո : «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում  ծննդկանի տեգրը՝ Ա. Քոչարյանը, ով մասնագիտությամբ ևս բժիշկ է, նշել է, որ եղբոր կնոջ առաջին հղիությունն է եղել և հղիության ողջ ընթացքում որևէ խնդիր չի առաջացել, երեխայի քաշը եղել է նորմալ, «Շենգավիթ» ԲԿ ընդունվելիս  երեխայի քաշը եղել է 2կգ 450 գրամ, ծննդաբերության ժամանակ՝  2կգ 750 գրամ: Հղիին բուժող բժիշկը, ով, ըստ Քոչարյանի,  եղել է  բժշկուհի Անին, 12 օր շարունակ հսկել է հղիին, անհրաժեշտ դեղորայք է նշանակել, իսկ երեխայի ծնվելու օրը՝ նոյեմբերի 19-ին, կնոջ հարազատներին վստահեցրել է, որ երեխայի մոտ խնդիր չկա: Երեխայի հորեղբայրը նշում է նաև, որ փոքրիկի մահվան օրը հերթապահ բժիշկը եղել է Նարինեն: Քոչարյանը գտնում է, որ երեխան մահացել է բժշկուհու կողմից  պարտականությունները պատշաճ չկատարելու հետևանքով:  Կասկածի տակ չդնելով  նրա լավ մասնագետ լինելու հանգամանքը` մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ  տվյալ պարագայում բժշկուհին իր պարտականություններում թերացել է: Մահացած երեխայի հորեղբայրը նշում է, որ հղիին ծնդալուծելուց  մեկ ժամ առաջ բժշկուհի Նարինեն հարազատներին վստահեցրել է, որ ամեն ինչ նորմալ է և կինը բնական ճանապարհով կունենա փոքրիկին, սակայն քիչ անց բժիշկը մոտեցել է հղիին, ով արդեն պատրաստվում էր գնալ ծնարան և ասել, որ երեխայի սրտի բաբախը չեն լսում՝  նա արդեն մահացած է: Հղին բնական ճանապարհով ծննդալուծվել է,  սակայն արդեն տեղյակ են եղել, որ երեխան մահացած է, «պորտալարն ամբողջությամբ փաթաթված էր երեխայի պարանոցին, տվյալ հատվածում երեխայի պարանոցի մաշկն ամբողջությամբ վնասված էր»,- ասաց մահացած երեխայի հորեղբայրը: Ըստ նրա՝ բժիշկների անուշադրության հետևանքով իրենք կորցրեցին իրենց առողջ երեխային: «Ես նորմալ առողջ երեխա եմ տվել իրենց, հղին ծայրահեղ վիճակում չի բերվել հիվանդանոց, ավելին, շուրջ 12 օր իրենց հսկողության տակ է եղել, և եթե կար խնդիր, ապա թող նախապես կանխեին»,-ասաց Քոչարյանը` հավելելով, որ բժիշկները մեկը մյուսի վրա են գցել, որի հետևանքով տեղի է ունեցել այս ողբերգական դեպքը: Նրա կարծիքով, եթե կեսարյան հատում կատարեին, ապա փոքրիկին կփրկեին: «Թող իրենք ապացուցեն, ինչ  է նշանակում այս մահը, կաթվածային մահ տեղի չի ունեցել, ես տեսել եմ խեղդոց, այն դեպքում, երբ արագ կեսարյան հատում կատարվեր՝ երեխան ողջ կմնար», -ասել է Քոչարյանը` հավելելով, որ բժիշկը հայտարարել է, թե կեսարյան հատման ցուցում չկար: «Փաստինֆո»-ի րուցակցի ներկայացմամբ` ողբերգական դեպքից հետո բուժանձնակազմից որևէ մեկը չի ներկայացել հղիի հարազատներին և չի հայտնել, թե ի վերջո որն է եղել երեխայի մահանալու  պատճառը:   Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Հայաստանում Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման պահանջարկ կա. Զախարովա ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի համաձայնեցումը կարող է ամիսներ տևել. Վենս Հայաստանում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշnւմների ներքո. Զախարովա Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես ստում է, նշելով, որ Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախամբի հետ որևէ խնդիր չկա․ Լուսինե Թովմասյան Մենք նախընտրում ենք դիվանագիտական լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով․ Արաղչի «Գագիկ Ծառուկյանը մերժե՞լ է Փաշինյանի առաջարկը»․ լրագրողը՝ ՔՊ-ականին (video) «Հրապարակ»․ Նարեկ Նալբանդյանի թռչնաֆաբրիկան բանվորների փողը չի տալիս Անիծյալ աթոռ Զախարովայի կոշտ ուղերձը․ հայ ժողովուրդը հոգնել է Փաշինյանի դատարկ խոստումներից (video) Կոտայքում 2 անչափահասներ ծեծել են 14-ամյա տղային, վերջինս էլ կտրող-ծակող գործիքով հարվածել է նրանցից մեկին Մեր զինված ուժերը անպատասխան չեն թողնի ոչ մի հարձակում կամ սպառնալիք. Արաղչի ՌԴ ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 326 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել Հայաստանի գտնվելը ԵԱՏՄ-ում իրական օգուտներ է բերում, այլ ոչ թե դատարկ խոստումներ․ Զախարովա Փաշինյանն ամեն գնով երկարաձգում է իր իշխանությունը ևս հինգ տարով. Սասունյան Իշխանությունը կիրառել է վարչական ռեսուրս ամեն տեղ ու ամեն ձև. Վարդևանյան Ի՞նչ է պատրաստվում անել «Հայաստան դաշինքը». մեկնաբանում է Քրիստինե Վարդանյանը (video) Ռոսսելխոզնադզորը շարունակում է վերահսկել Հայաստանից Ռուսաստան արտահանվող գյուղմթերքը «Սրտիկի» համար՝ օրական 5 հազար դրամ. «Հրապարակ» Ինչպե՞ս է Փաշինյանը գողացել քվեները (video) Վարդենիսցին Ադոլֆ Հիտլերին է ընտրել․ «Հրապարակ» Ադրբեջանում անհանգիստ են․ «Հրապարակ» ՀՀ-ն և Ադրբեջանը դեռ չեն ավարտել Ներքին Ոսկեպար գյուղի մոտ սահմանային ցանկապատի կառուցումը. Sputnik Շառաչուն ապտակ՝ «զորավար» Սուրեն Պապիկյանին․ «Հրապարակ» Տիգրան Աբրահամյանը հարցադրումներ է հնչեցրել ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հասցեին Հետապնդում՝ առանց իրավական ընթացակարգի՞. դատախազության հայտարարությունը հարցեր է առաջացնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am