ՄԱԿ-ում Ռուսաստանը խոշոր դիվանագիտական պարտություն կրեց Ուկրաինայի հարցում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ՄԱԿ) նիստում քվեարկություն է կայացել արևմտյան երկրների կողմից ընդունված բանաձևի շուրջ, որը կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել զորքերը Ուկրաինայի տարածքից: Բանաձեւն ընդունվել է ՄԱԿ-ի անդամ երկրների ձայների ճնշող մեծամասնությամբ:

Նախ նշենք, որ այդ առաջարկվող բանաձևի տակ, որպես հեղինակ իրենց համաձայնությունն եին տվել մոտ 60 երկիր: Եվ ահա բուն քվեարկության արդյունքում, պարզվեց, որ այդ բանաձևը պաշտպանում ՄԱԿ-ում գրանցված երկրների մեծ մասը, - 141 երկիր պաշտպանել է այդ բանաձև, 32 երկիր ձեռնպահ է քվեարկել, այդ թվում, նաև Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Հայաստանը, մի շարք Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրներ: Ադրբեջանը և ևս 12 այլ երկիր, ընդանրապես չի մասնակցել քվեարկությանը և ընդամենը 6 երկիր է պաշտպանել Ռուսաստանին: Դրանք են Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Սիրիան, Էրիտրեյան և Մալին:

Այստեղ կարևորն այն էր, որ երկրների 2/3-ը փաստացի Ռուսաստանի դեմ քվեարկեց, ինչը նշանակում է Մոսկվայի դիվանագիտական աշխատանքի ձախողումը: Այս հարցի վերաբերյալ նախկինում էլ են քվեարկություններ անցկացրել և այն ժամանակ ԱՄՆ-ին հաջողվել էր իր շուրջ համախմբել 60-70 երկիր, ճիշտ է Ռուսաստանին էլ միշտ աջակցել են այդ վերը նշված յոթ երկրները, սակայն ձեռնպահ քվեարկած երկրների ցանկն է փոխվել: Եթե նախկինում Բրազիլիայի և Արգենտինայի պես երկրները ձեռնպահ եին քվեարկում, ապա այսօր նրանք քվեարկեցին Մոսկվայի դեմ, ինչը մեծ իմիջային վնաս է հասցնում Ռուսաստանին:

Այստեղ կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ-ի դիվանագիտական մեքենան հաղթեց Մոսկվային, ով նախնական վատ պայմաններ չուներ:

Այս ամենը արդյունք է նրան, որ Ռուսաստանում իրենց ոլորտները տապալած պետական գործիչները չեն հեռացվում իշխանությունից և արդյունքում այդ երկիրը հայտնվում է բրեժնևյան տիպի “կայունության” մեջ: Սակայն դա թվացող “կայունություն է”, քանզի եթե դրա արդյունքում ոչինչ չի փոխվում, ապա վերանում է լավ և վատ արդյունքներ տալու սկզբունքի գնահատման տրամաբանությունը: Հենց այդ երևույթների պատճառով են երկրները վերջնաարդյունքում հայտնվում մեծ ճգնաժամի մեջ:

Նույն այդ Ռուսաստանի դիվանագիտական մեքենայի ազդեցության արդյունքները տեսնում ենք, նաև մեր տարածաշրջանում:

Փաստացի Պուտինի ջանքերի շնորհիվ Արցախը փրկվեց վերջնական կործանումից, սակայն արի ու տես, որ դիվանագիտական հարթակում նույն Վաշինգտոնը դառնում է գլխավոր դերակատար: Իհարկե այստեղ կան նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ազդեցության գործոնները: Սակայն ասել, որ Լավրովի գործոնը փոքր է նույնպես չի կարելի պնդել:

Ներկուլիսային տեղեկատվությանը տիրապետող շրջանակները շատ լավ էլ հասկանում են, թե ինչը ինչոց է:

Սա ևս մեկ մեսիջ է Պուտինին, որ ժամանակն է փոփոխություն իրականացնել այդ երկրի արտաքին դիվանագիտական համակարգում: Այսպիսի խայտառակ բնույթի արդյունքից հետո, եթե հետևություն չարվի, ապա Ռուսաստանի համար հետագա հետևանքները, դիվանագիտական տարբեր հարթակներում կարող են էլ ավելի վատ արդյունքներ արդանագրվել:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

zham.am

դիտվել է 929 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am