Արցախում «պալատական» ինտրիգները միտված են միասնականությունը խաթարելուն․ Մետաքսե Հակոբյան

«Իրավունք» թերթը գրում է․ «Կառավարության նիստում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրապարակեց Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը: Միեւնույն ժամանակ, նշեց, որ պետնախարարի պաշտոնն առաջարկել է, որպեսզի ստանձնի Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ:

— Ըստ Ձեզ, Արցախում պետնախարարի փոփոխությունը Ադրբեջանի նախապայմանների՞ց էր, ինչի մասին բարձրաձայնում էր Ալիեւը Մյունխենում:

— Անձերը մի կողմ եմ թողնում, թե պետնախարար ում են նշանակում, բայց ընդհանուր երեւույթը, ինչ կատարվում է Արցախում, անթույլատրելի է: Արցախի բոլոր քաղաքական ուժերը միասնականության հայտարարություն արեցին, եւ ժողովուրդն էլ միացավ այդ կոչին` դեռեւս 2022 թվականի ապրիլի 14-ին: Եթե դրանից որոշ ժամանակ անց այն դեռ տեսություն էր, հատկապես ընդդիմության ջանքերով դրան միս ու արյուն տրվեց` այս ողջ ժամանակահատվածում լինելով բավական սթափ եւ ըմբռնող: Գործուն քայլերով ցույց տվեցինք, որ Արցախի կարմիր գծերի շուրջ միասնական ենք: Բայց, ցավոք այս օրհասական պահին Արցախի իշխանությունները՝ ի դեմս նախագահի, որոնք եւս խոսում էին միասնականությունից, հիմա հակառակն են անում` քանդում են այդ միասնականությունը եւ հիմնականում զբաղված են պառակտումով: Այս բոլոր ինտրիգները քաղաքական դաշտում, հիմնականում` «պալատական», միտված են միասնականությունը խաթարելուն: Եվ ասեմ, որ մասամբ իրենց սա հաջողվում է, թեպետ ընդդիմությունը կարողանում այդ ամենին դեմ գնալ եւ ընդհանրապես չի շեղվել օրակարգից ու բռնած ուղուց: Ամեն դեպքում, այս առումով բավականին շատ են դժվարությունները, որովհետեւ երբ նախագահն է շեղվում ճանապարհից, բավականին գործընթացներ ուղղակի կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ եւ բերել կորուստների ու նորանոր վտանգների:

— Ռուբեն Վարդանյանը վստահեցնում էր, որ չի գնալու Արցախից ինչ էլ լինի: Հիմա, երբ ազատեցին պետնախարարի պաշտոնից, ընդունելո՞ւ եք նրան ընդդիմադիր շարքերում:

— Ընդունել-չընդունելու հարց չկա: Մենք բոլորս դրել ենք ամեն ինչ մի կողմ եւ հավաքվել Արցախի կարմիր գծերի շուրջ: Նույնիսկ եթե շատ հարցերում տարակարծիք ենք, միեւնույնն է, Արցախի կարմիր գծերի շուրջ հավաքված ենք շատ-շատերս: Եվ եթե Ռուբեն Վարդանյանն էլ նույն կարծիքին է եւ, ըստ երեւույթին, այդպես է, ուրեմն` իհարկե, նա պետք է լինի այդ կարմիր գծերի շուրջ համախմբողներից մեկը, ու վստահ եմ` կլինի: Նա հայտարարություններ էր անում, երբ դեռեւս նշանակված չէր պետնախարարի պաշտոնում եւ ասում էր, որ եկել է պայքարելու: Պետնախարար նշանակվելուց հետո էլ հավատարիմ մնաց եւ որեւէ կերպ չշեղվեց իր ասածներից: Հակառակը՝ արդեն գործուն քայլերով ապացուցեց: Թեկուզ կարճ ժամանակահատվածում, բայց նա բավականին գործ արեց եւ նաեւ մեծ հեղինականություն սկսեց վայելել արցախահայության շրջանում: Արցախցին մի տեսակ թեւեր առած էր պայքարում այս ծանր իրավիճակում, ինչի մեջ բավականին մեծ ներդրում ունի Ռուբեն Վարդանյանը: Իսկ այն ինտրիգները, մանիպուլիացիաները, որոնք կատարվում են նախագահի ձեռքով, միտված են այս ամենը նորից ոչնչացնելուն, նորից արցախցուն խեղճ ու վիզը ծուռ դարձնելուն:

— Փաստորեն, պետնախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանին փոխարինելու է Գուրգեն Ներսիսյանը: Ինչպիսի՞ գլխավոր դատախազ էր նա:

— Նա պատգամավորների հետ վերջին հանդիպման ժամանակ ասում էր, որ եթե իր պաշտոնավարման առաջ տարին 300-400 վարույթ էր իրականացվում տարեկան, ապա հիմա ամիսն է այդքան հաղորդում ստանում դատախազությունը եւ վարույթ իրականացնում: Սակայն այս երկու տարվա իր պաշտոնավարման ընթացքում, ի վերջո, այդպես էլ որեւէ գործ ավարտված չտեսանք: Բոլորը դեռեւս ինչ-որ նախաքննական փուլում են: Մինչդեռ բավականին շատ հաղորդումներ, որոնք մենք ենք տվել, դրանք հստակ փաստեր ունեն, եւ չեմ կարծում, որ մեկ-երկու տարի այդ գործընթացը պետք է շարունակվեր: Իմ տեսակետը չէ, բայց կան կարծիքներ, որ Արայիկ Հարությունյանը խնդիրներ ուներ գլխավոր դատախազի հետ, որովհետեւ վերջինս փորձում էր անկախ եւ անաչառ լինել եւ պատերազմից հետո, երբ նաեւ ընդդիմությունն էր փաստում բավականին մեծ շորթումների մասին, նա հետեւողական աշխատանք էր իրականացնում այդ ուղղությամբ: Հետեւապես, գլխավոր դատախազին այդ պաշտոնից խնդիր կար հեռացնելու, որպեսզի նա այդ գործառույթներով չզբաղվի: Չեմ կարող ասել, թե որ- քանով է այդպես, ամեն դեպքում, կան այդպիսի կարծիքներ:

— Մամուլում լուրեր շրջանառվեցին, որ Գուրգեն Ներսիսյանը սորոսական անցյալ ունի եւ մտերիմ հարաբերություններ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր եւ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ…

— Հիշում եմ, որ պատերազմից հետո` Վերածննդի հրապարակում վրաններ տեղադրվեցին, այն կոչվում էր «Վերջին խրամատ», որտեղ թեյ էին պատրաստում եւ մարդկանց հետ զրուցում: Այդպիսի մի շարժում էր ձեւավորվում, որտեղ տարբեր տեսակի մարդիկ կային, որոնք հիմնականում Արայիկ Հարությունյանի շրջապատից էին եւ տարբեր ժամանակներում օգտվել էին պետական միջոցներից: Եվ երբ իրական ընդդիմությունը Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու գործընթացի մեկնարկը տվեց, այդ «վերջին խրամատ» դնողները իբրեւ սկսեցին ընդդիմադիր գործունեություն ծավալել: Արդյունքում, ցավոք, չիրականացավ այն, ինչ փորձում էին անել իրական ընդդիմադիրները, եւ Արայիկ Հարությունյանը շաունակեց պաշտոնավարել որպես նախագահ: Սա պատմում եմ, որովհետեւ նշածս անձանց թվում էր նաեւ Գուրգեն Ներսիսյանը: Եվ կան նաեւ այսպիսի կարծիքներ, որ Գուրգեն Ներսիսյանին առաջարկվեց գլխավոր դատախազի պաշտոնը, որպեսզի դադարեցնի իր այդ գործունեությունը: Ինչ վերաբերում է Դանիել Իոաննիսյանի հետ հարաբերություններին կամ Ձեր նշած շրջանակների հետ շփումներին, այո՛, կան փաստեր, որ շփում ունեցել է, միգուցե հիմա էլ ունի: Երևի թե այդ մասին իրեն պետք է հարց ուղղել: Բայց ես չեմ ուզում դրա վրա ենթադրություններ անել, միայն կընդգծեմ, որ եթե այդպես է, ին համար անընդունելի է։ Ժամանակին, երբ Դանիել Իոաննիսյանը եկել էր Արցախ և իրեն իրավունք էր վերապահում հանդիպել քաղաքական ուժերի հետ, մեք, կներեք այս բառիս համար, բայց պետք է ասեմ՝ նողկանքով ուղղակի հրաժարվեցինք հանդիպել իր հետ։ Կարծում եմ, որևէ սթափ հայ, հատկապես, Արցախում ապրող, պետք է ընդհանրապես որեւ է շփում որեւ է մակարդակում չունենա նման անձանց հետ, որովհետեւ այն հաստատ բիծ է լինելու իր կենսագրության վրա: Կարծում եմ` այդ բիծը հայտնվել է նաեւ գլխավոր դատախազի վրա։

— Փաստորեն, արձանագրենք, որ սա հենց հերթական այն զիջումն էր, որը պահանջում էր Ալիեւը Նիկոլ Փաշինյանի՞ց:

— Գնալով ավելի ակնհայտ դարձավ, որ` այո, կա նման պահանջ: Եվ մենք այս հարցում կանխավ կարծիք էինք հայտնել, որ սա լինելու է հերթական զիջումը եւ պարտությունը Արցախի իշխանությունների: Հասկանալի է, որ Ադրբեջանի իշխանությունը պահանջում էր Ռուբեն Վարդանյանի հրաժարականը, որովհետեւ սարսափում էին արցախյան միասնականությունից, որն իրականում կար: Բացի այդ, հասկանալի էր, որ Ալիեւը վախեր ուներ այդ առումով, որովհետեւ Ռուբեն Վարդանյանը, պարզապես, Արցախի պետնախարար չէր: Նա նաեւ միջազգային հանրության մեջ ճանաչում ունեցող մարդ է, եւ շատ շատերը, պայմանավորված նրա պետնախարար լինելու հանգամանքով, ովքեր չգիտեին Արցախ տեղը, իմացան, սկսեցին հետաքրքրվել: Ավելին հեղինակավոր միջազային հարթակներում, Ռուբեն Վարդանյանի անձով պայմանավորված, խոսվեց Արցախի մասին: Մասնավորապես` Ռուսաստանում Լավրով-Բայրամով հանդիպման ժամանակ, երբ հարկ չէր համարել ՀՀ արտգործնախարարը ներկա գտնվել, ՌԴ ԱԳ նախարարը խոսեց Ղարաբաղի ղեկավարության մասին` ի դեմս Ռուբեն Վարդանյանի: Սրանք խոսքեր էին, որոնք պատահական չէին կարող լինել, եւ համենայնդեպս, մենք տասնամյակներ չէինք լսել: Փաստորեն, նրա պետնախարար լինելը կարեւորվում էր դրսում եւ թշնամի երկրի համար վտանգ ներկայացնող հանգամանք էր: Սա հաշվի առնելով էր, որ կտրուկ քայլերի չէր գնում թշնամի կողմը: Բայց այս հարցում, ըստ էության, կար արտաքին ճնշում, նաեւ ՀՀ իշխանությումնների կողմից, եւ Արայիկ Հարությունյանը պատրաստակամ է կատարել Նիկոլ Փաշինյանի բոլոր ցանկությունները: Մինչդեռ Ռուբեն Վարդանյանին հաջողվում էր փոքրիկ քայլերով, բայց հաստատել Արցախում սոցիալական արդարություն: Նա սկսել էր հետաքրքրվել եւ խոսում էր ստեղծվելիք հանձնաժողովի մասին, որոնք ստուգելու են այն հիմնադրամի գործունեությունը, որը, կարծես, Արայիկ Հարությունյանի սեփականությունն է եւ իր գրպանի պարունակությունն է: Սրանք այն հանգամանքներն են, որոնցով պայմանավորված` Արայիկ Հարությունյանը պետք է ազատվեր Ռուբեն Վարդանյանից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 319 անգամ
Լրահոս
ՔՊ ցուցակի երկրորդ մասն արդեն կազմված է. «Հրապարակ» Մեսրոպ Մաշտոցը վերադառնում է. «Հրապարակ» ՔՊ-ում բողոքարկման դիմումներ են ներկայացվել. «Հրապարակ» Թամամյանի դեմ ցուցմունք է տվել Լեւոն Տեր-Պետրոսյանի Եղեգնաձորի շտաբի պետը. «Ժողովուրդ» Ով էր հարձակվել ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի վրա. դատախազի անգործության հետևանքը. «Ժողովուրդ» Նախարարը փոխնախարարից պահանջել է ջնջել ծաղրանքի տեսանյութը. «Ժողովուրդ» Հանրային հեռուստաընկերության եթերը՝ ռեստորանից. «Ժողովուրդ» Վիճակն այնքան վատ է՝ թոշակ է բարձրացնում․ «Հրապարակ» Լեհաստանի հայ համայնքը մերժել է հայրենիքի գողին և դավաճանին 19-ամյա զինվորի մահվան փաստով կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի ծնողները գտնվում են արտերկրում Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ պատասխան ռազմագործողություն սկսելու մասին Ո՞վ է կառավարելու ընտրությունները. ժողովրդավարության վախճանը. Սուրենյանց Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա ձերբակալված Կղավելաշվիլին ծիծաղելի է համարում վերջին պատժամիջոցների կիրառումը Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն․ ՊՆ Վալերի Օսիպյանն ու Ռոբերտ Մելքոնյանը հրաժարվել են մարտի 1-ի գործով առերես հարցաքննությունից Որոշ ընդմիջումից հետո Ժնևում վերսկսվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ԵՄ-ն մտադիր է ամրապնդել իր արևելյան թևում Ռուսաստանին սահմանակից շրջանների անվտանգությունը Հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել ՊՆ մարտական դիրքերից մեկում․ Shamshyan ՄԵՆՔ ապրում ենք արևի և անձրևի (հասկացեք՝ սելավի) արանքում… Իսկ դա ենթադրում է նաև ամպրոպ.․․ Հասրաթյան Իրանը Միացյալ Նահանգներին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը. «Ալ Ջազիրա» Տիկին Գալյան, մարդ չի թունավորվել կամ հրմշտոց եղել, այլ մարդ է մահացել․․․ Ուրախությունն իմ դուք գողացել եք տռզած առնետի նման. Բագրատ Սրբազան Մենք տղա էինք ու պահեցինք․ Սերժ Սարգսյանը՝ Արցախը պահելու մասին Կործանված թուրքական F-16-ը օդ էր բարձրացել անհայտ օբյեկտի պատճառով
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am