Ռուսաստանը պատրաստվում է նոր դեսպանատներ բացել

Դիտել նաև
Ռուսաստանյան օդանավակայաններում թռիչքները ժամանակավորապես դադարել են. DW
Ինչ է զգուշացնում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը
Հուսիթները պնդում են, որ ռուս նավաստիներ են վիրավորվել Եմենի նավահանգստի վրա ԱՄՆ-ի հարվածի հետևանքով
Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպանը կամ աշխատում է իր կառավարության դեմ, կամ էլ անկեղծ չէ․ ՌԴ
Ռուսաստանը պատրաստվում է նոր դեսպանատներ բացել Աֆրիկայի երկրներում: Այս մասին «РИА Новости»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:
Ինչպես մանրամասնել է՝ ՌԴ ԱԳՆ-ն աշխատանք Է տանում մի շարք աֆրիկյան երկրներում Ռուսաստանի նոր դեսպանատներ բացելու ուղղությամբ, սակայն չի նշել, թե որ պետություններում կբացվեն այդ դիվանագիտական ներկայացուցչությունները:
«Մեր դեսպանատների և դրանց անձնակազմի պատշաճ պաշտպանությունն ապահովելու առումով կարող եմ ասել, որ այս թեման մեզ համար առաջնահերթություն է, ուստի անվտանգության հարցը գտնվում է մշտական հսկողության տակ», – ընդգծել է Բոգդանովը։