Ռուբեն Վարդանյանի, Լաչինի միջանցքի բացման խնդրի և հայ քաղաքական մտքի ներկայիս խղճուկ վիճակի մասին

Այսօր հայ հանրության մեջ տարածված է այն կարծիքը, թե Ռուբեն Վարդանյանի իշխանությունից հեռացնելուց հետո, Ադրբեջանը վերացնելու է Լաչինի միջանցքի շրջափակումը: Նույնիսկ բերվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերն այն մասին, թե Վարդանյանը պիտի հեռանա, որ Ադրբեջանը կարողանա երկխոսություն սկսել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ:

Շատ շուտով հայ հանրությունը կհամոզվի, որ այդ երկու խնդիրները իրար հետ ուղղակի կապ չունեն: Այս համոզմունքը հաստատվել է հայ հանրության մեջ, քանի որ մարդկանց չեն բացատրել Լաչինի միջանցքի փակման իրական պատճառների մասին: «Բացատրողը» պիտի լիներ երկրի քաղաքական վերնախավը, որն իր հերթին նույնպես չի հասկանում այդ խնդիրը: Իսկ ի՞նչ պիտի արվի, որպեսզի այդ շրջափակումը վերանա, դրա մասին բաց տեքստով ասում է Իլհամ Ալիևը: Այլ հարց է, որ հայ հանրության կենցաղային պատկերացումները թույլ չեն տալիս հասկանալու այդ ամենը: Բայց միայն Ալիևը չէ, որ որոշումներ է կայացնում այդ հարցում: Ուշադիր հետևեք Ալիև-Փաշինյան ողջ բանակցային գորըծնթացի տրամաբանությանը և ամեն ինչ պարզ կլինի:

Հայաստանի ընդդիմության այն պնդումները, թե Փաշինյանը հակաազգային գործիչ է և «վաճառել է» Արցախը, որ Հայաստանը դուրս բերի Մոսկվայի ազդեցությունից, ցույց են տալիս այն պարզունակությունը, որ տիրում է այդ վերնախավի շարքերում: Ընդվորում այդպես են մտածում ընդդիմության, գրեթե բոլոր հատվածները, բացառությամբ առանձին անհատների: Այդ ամենից հետո պետք է հարցադրում անել, եթե այդպես է, ապա ինչու՞ հանրությանը չի հաջողվում համախմբել Փաշինյանին հեռացնելու խնդրի շուրջ: Նշանակում է, կամ այդ պնդումը ճիշտ չէ, կամ էլ հանրությունը լռելյալ կերպով համաձայն է Արցախը հանձնել Ադրբեջանին, դրա դիմաց պահպանելով Հայաստանի անվտանգությունը:

Եթե այդպես է, ապա Նիկոլ Փաշինյանը իրոք չի կարող ունենալ իրական այլընտրանք, իսկ ընդդիմության գոյությունն էլ դառնում է անիմաստ:

Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է, որի մասին տեղյակ է Փաշինյանը, բայց չի հասկանում հանրության ընդդիմության քաղաքական հատվածը: Ո՞րն է դա, առանձին հարց է, որին կանրադառնանք մեր հաջորդ վերլուծությամբ:

Դեռ ժամանակին Հայաստանի ականավոր պետական գործիչ Հովհաննես Քաջաձնունին էր խոստովանում, որ «...հայ քաղաքական գործիչները որակապես զիջում էին վրաց գործիչներին...», և դա նա բացատրում էր այն հանգամանքով, որ վրաց գործիչները ինտեգրված էին ռուսական պետական քաղաքական կյանքին ավելի սերտ ձևով, իսկ հայ գործիչները մնացել էին գավառական մակարդակի վրա: Ավելի անկեղծ այդ ամենի մասին նշում էր Օրջոնեկիձեն իր նամակում Ստալինին, նշելով, որ «...հայ գործիչները երբեք չեն ունեցել ռազմավարական մտածողություն և այդ իսկ պատճառով գրեթե բոլոր պատմական փուլերում պարտվել են...»:

Այսօր էլ, ցավոք սրտի, նույն պատկերն է տիրում: Հայաստանում քաղաքական վերնախավի մոտ, առանձին բացառությունները չհաշված, չկա ռազմավարական բնույթի մտածողություն, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանն երկիրը տանում է դեպի կործանման, իսկ ընդդիմադիր վերնախավը բողոքում է ժողովրդից, որ նա անգիտակից է և չի արձագանքում ընդդիմության պահանջին և ոտքի չի ելնում:

Իրականությունը այն է, որ ընդդիմությունը նույնպես չի հասկանում, թե ինչ վտանգներ է սպասվում Հայաստանին, և այդ իսկ պատճառով չի կարողանում այդ ամենը ներկայացնել լայն հանրությանը: Հենց դրա պատճառով էլ Փաշինյանի քայլերը հասկանալի են հանրության համար, իսկ ընդդիմության տեսակետները կրում են վերացական բնույթ, առանց կոնկրետ և դետալային հիմնավորումների և բնականաբար, դրա հետևանքով չեն կարող ունենալ նաև այլընտրանքային գործողությունների առաջարկ: Հենց դրա պատճառով էլ լայն հանրությունը զգում է, որ իր գլխին մութ ամպեր են կուտակվում, բայց չի տեսնում, թե որը կարող է լինել դրա այլընտրանքը:

Իսկ Լաչինի միջանցքը այդպես էլ փակ է մնալու, քանի դեռ չեն լուծվել մի քանի հանգուցային քաղաքական խնդիրներ: Մնացած տեխնիկական բնույթի լուծման եղանակների փնտրտուքը միայն ժպիտ է առաջացնում միջազգային դիտորդների մոտ:

Ղարաբաղցիներն են մեղք այս կոնտեքստում, որ դարձել են մեր թշնամիների, հայրենի սրիկաների և գավառական ազգային գործիչների զոհ:

Այստեղ է որ կրկին արժե հիշել մեծ անգլիացի փիլիսոփա Բերտրան Ռասելի հայտնի խոսքերը. «Մարդկության ամենամեծ չարիքը պատերազմները չեն, ոչ էլ սովը, և նույնիսկ կոմունիզմը, և նմանատիպ պոպուլիստական քաղաքական հոսանքները: Ամենամեծ չարիքը տգիտությունն է, որից էլ առաջանում են, և պատերազմները, և սովը, և կոմունիստական հոսանքները»:

Բերտրան Ռասելի խոսքերին, ավելացնելու ոչինչ չկա:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 1220 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am