Փորձում են կոպեկներով գնել մեր տները». Ֆիրդուսի թաղամասի բնակիչների ակցիան (video)

Երևանի Ֆիրդուսի թաղամասի բնակիչներն այսօր՝ փետրվարի 23-ին բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով իրենց գույքի համար պատշաճ փոխհատուցում տալ։

Նշենք, որ դեռ 2015 թվականին, կառավարությունը, ելնելով գերակա հանրային շահից, որոշել է քանդել «Ֆիրդուսի» թաղամասի մի քանի տներ և պահեստներ։ Բնակիչների մեծ մասը փոխհատուցում է ստացել, սակայն կան բնակիչներ, որոնք փոխհատուցման չափը համարում են անհամաչափ և չեն լքում իրենց տները։

Բնակիչներից Ռաֆայել Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ժողովրդի մեծ մասը պայմանագրեր կնքել են, սոցիալական, առողջական խնդիրներ են ունեցել: Հիմա մնացել է 1200 քկ տարածք ու գնալով գերակա շահի տարածքն ավելի են մեծացնում: Վերջերս Խանջյան 7 հասցեն են գերակա շահի տակ վերցրել: Հայտարարություն են տվել, որ քմ-ն վաճառվում է 3-6 հազար դոլար, բայց բնակիչներ կան, որ նույնիսկ նամակ դեռ չեն ստացել:

Ես ուզեցա իմ սեփական բնակավայրում դարպաս դնել, երկրորդ օրը եկան հանեցին՝ դու իրավունք չունես, գերակա շահի տակ է, թույլ չենք տալիս: Ես փետրվարի 17-ին նորից նամակ եմ ստացել, 840 քմ հողատարածքի վրա կա 450 քմ սեփական շինություն, նաեւ 360 քմ ապօրինի շինություն, որի համար եւս գույքահարկ ենք վճարում: Այդ ամենի համար գումարը նշել են 408 մլն դրամ:

Սա ոչ թե գերակա շահ է, այլ գերակա շահույթ, էդ շահույթի մեջ մեզ ուզում են լումաներով փոխհատուցել, մենք էլ չենք համաձայնում:

Դա իմ պապական տունն է, ես այդտեղ եմ մեծացել։ Տունը եռահարկ է և գտնվում է քաղաքի կենտրոնում, բայց ինձնից փորձում են այն կոպեկներով գնել։ Սա ոչ թե հանրային շահ է, այլ բիզնես, որի արդյունքում կառուցապատողը գերշահույթներ կստանա»:

դիտվել է 165 անգամ
Լրահոս
Կաթողիկոսի՝ ՀՀ վարչապետին ուղղված հայրական հորդորը կրկին շահարկվում է. պարզաբանում է Հայր Ասողիկը Սամվել Կարապետյանն՝ ԱԺ ծեծկռտուքի ու Փաշինյանի հունից դուրս գալու մասին (video) Անդրանիկ Թևանյանի գործով դատավորը պետք է թուղթը վերցնի ու․․․ Դերենիկ Մալխասյան (video) Արամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերությունները Երկու օտարերկրացի կալանավորվել է Փաշինյանն ու Պապիկյա՞նն են հայ զինվորի ձեռքը բռնած տանելու Ադրբեջանին հանձնեն․Կարապետյանի սուր խոսքը (video) 9 ամսում 35 հազարից ավելի վարորդ է տուգանվել Սյունիքում վխտում են Իրանի քաղաքացի թուրքեր ու ադրբեջանցիներ․ Նաիրի Հոխիկյան (video) Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Ֆրանսիայի կրթության նախարարը խոստացել է լրացուցիչ 3000 ուսուցչի ընդունել դպրոցներ Վերաքննիչ դատարանը մերժել է միջնորդությունը Ալմաթիի հռչակագրից նենց էր խոսում, կարծես «Նոր Ավետարան» հայտնաբերած լիներ. Շարմազանով Ինչ 12 մլն, Նիկոլը գիտե՞ք՝ ինչքան փող է տարել․ Կարապետ Պողոսյան (video) Իսակովի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Nissan Rogue»-ը և «Mercedes Sprinter»-ը «Մենք ձեզ զգուշացնում ենք»․ Պուտինի ելույթը՝ ԱՊՀ գագաթնաժողովում (video) Վարդաձորի դպրոցի ուսուցչուհու նկատմամբ տնային կալանք է կիրառվել Ռուսաստանը զգուշացում է ուղարկել հայ ժողովրդին.մեզ արհավիրքներ են սպասվում. Վիգեն Հակոբյան (video) Փաշինյանը ծիծաղում էր Ալիևի հետ, երբ Եվրոպան պահանջում էր ազատ արձակել հայ գերիներին 10 մլն ի բեհ եմ տվել անասնատերերին, որ նոր տարվան միս բերեն, հիմա ասում են՝ խանութը քանդելու են (video) «Ադրբեջանցիները զգացին՝ կարող են կրակել ցանկացած կողմից»․ վերլուծաբան (video) Պուտինի արձագանքը՝ Փաշինյանի աբսուրդային խոսքին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Ադրբեջանցիները նորից մտել են Հայաստա՞ն․ ԱՊՀ-ում Նիկոլը բացահայտեց․ Դերենիկ Մալխասյան (video) Հարկային դաշտ չկա՛, ի՞նչ եք ուզում՝ թողենք ստեղից գնա՞նք․․․ առևտրականներ (video) Չե՛մ թողելու քանդեք, ես էլ կորցնելու բան չունեմ․․․ առևտրական (video) Մենք ձեր ժողովուրդը չե՞նք, ձեր արյունը չե՞նք, թե՞ պետքա պատերազմ լինի, նոր միավորվենք․ լարված վիճակ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am