«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխող քաղաքական ուժի ներսում գոյություն ունեցող ներթիմային պայքարը նորություն չէ: Նորություն չէ նաև այն, որ Նիկոլ Փաշինյանի առանձնահատուկ «ընտրյալները» կամ գոնե իրենց այդպես համարողները փորձում են «շեֆություն» անել ողջ պետական համակարգում։ Բայց այդ ամենը գնալով նոր երանգներ է ստանում:
«Փաստ» թերթի խորհրդարանական աղբյուրի փոխանցմամբ, հիմա էլ բավական ուշագրավ հիերարխիա է ձևավորվել ՔՊ խմբակցության ներսում ոչ միայն թիմերի, այլև առանձին անձանց առումով։ Մասնավորաբար, մեր տեղեկություններով, իշխող թիմում իրենց, այսպես ասած, «էլիտար» համարող որոշ պատգամավորներ «կոնտրոլից» դուրս են եկել և, ինչպես խմբակցությունում են ասում, իրենց դրել են «լավ տղու» տեղ։
Նրանցից ոմանք ոչ միայն խմբակցության նիստերին չեն մասնակցում, այլև «համոզելով» են ներկայանում խորհրդարանական քվեարկություններին: Ինչպես հայտնում է թերթի աղբյուրը, ոչ պակաս հետաքրքիր է պատկերը պատգամավոր կանանց դեպքում։ Մեր զրուցակիցը պատմում էր, որ հիմա լուրջ պայքար է գնում խմբակցության «կին-լիդերի» դերի համար։ Ավելին, պայքարը շատ հաճախ ուղեկցվում է նաև անթաքույց վեճերով, ընդհուպ գոռգոռոցներն ու անձնական վիրավորանքները»:
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը