Սողանքից հետո 14 մարդ է անհետացել
Շվեյցարական Ալպերում սողանքի հետևանքով անհետացել են 6 և 8 հոգանոց 2 խմբեր։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը։ Ոստիկանության տվյալներով՝ անհետ կորածների թվում կան Գերմանիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի քաղաքացիներ։ Սելավային հոսքերն ավերել են 12 շինություններ։
