Ինչ խնդիր է լուծում հայտնի զույգն այս փուլում

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը շատ ներդաշնակ զույգ են։ Իրենք համատեղ են գոործում։ Գործում են այնպես, ինչպես, օրինակ, հայտնի Բոննի–Քլայդ զույգը։ Մեկը շեղում է, մյուսը՝ տանում։ Կամ հակառակը։ Մեկը հարվածը վերցնում է իր վրա, մյուսը՝ ծլկում։ Մեկը զբաղեցնում է, մյուսը՝ «կտրում»։

Այս փուլում Աննա Հակոբյանն իր վրա է վերցրել «Ղարաբաղը տանք, թուրքերի հետ լավանանք, որ խաղաղ ապրենք» քարոզն իրականացնելու գործը, որը համեմվում է «հայերը եսիմինչ ազգ չեն և ուրեմն ինչ լինելու է (կատաստրոֆան)՝ օրինաչափ է» կոդի տարածմամբ։ Այս ընթացքում Նիկոլ Փաշինյանը կոնկրետ բանակցություններ է վարում։ Նրա վրա խնդիր է դրված աջակցել Ռուսաստանին մեր տարածաշրջանից հեռացնելուն և Իրանի դեմ գործընթացին։ Դիմացը խոստացվել է՝ անձնական անվտանգություն և եթե Հայաստանից ինչ որ բան մնա, ապա այդ մնացած մասի վրա Նիկոլի իշխանության ապահովում։ Նիկոլն այդ ծրագրին տվել է իր համաձայնությունը և անցել գործի։

Ռուսական գործոնի չեզոքացման ու հակաիրնական գործողությունների իրականացման բանալին գտնվում է Ստեփանակերտում։ Եթե Արցախը ճանաչվում է ադրբեջանական, ապա ռուս խաղաղապահների ներկայությունն արդեն հարցականի տակ է հայտնվում։ Նիկոլ Փաշինյանը 2022–ի հոկտեմբերի 6–ին Պրահայում պաշտոնապես համաձայնել է դրան։ Իր համաձայնությունը նա հաստատեց ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի ներկայությամբ Մյունխենում։

Արցախում ռուսական գործոնի չեզոքացումից հետո Նիկոլն արդեն կյանքի է կոչելու «Գյումրիում ռուսական ռազմաբազան սպառնալիք է ՀՀ անվտանգությանը» ծրագիրը։ Դա բերելու է թուրք–ադրբեջանական զույգի կողմից Հայաստանի ու Արցախի գրավմանը։ Նիկոլը գիտի դա, բայց ինչպես վերևում նշվեց, նա համաձայել է այդ ծրագրին՝ սեփական կաշին ու թալանը փրկելու համար։

Դե իսկ Աննա Հակոբյանն այս ընթացքում, բնականաբար, պետք է հիշի «Երկիր Նաիրիի», Իսլանդիայի, «հանձնենք, որ լավ ապրենք»–ի ու նմաանատիպ այլ բաների մասին։ Բոննին ու Քլայդն էլ էին այդ ոճով աշխատում։

Ի դեպ, Բոննի ու Քլայդին երբեմն իրենց գործում օգնում էր Բոննիի եղբայրը, այսինքն՝ Քլայդի աներձագը։ Սա՝ իմիջիայլոց։

Հայկ Ուսունց

7or.am

 

դիտվել է 753 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am