Պուտինի ու Օբամայի փետրվարի 27-ը

Երեկվա օրը կարելի է կարևոր օր համարել Ռուսաստան-ԱՄՆ պայմանավորվածությունների առումով. Մոսկվան ու Վաշինգտոնը փետրվարի 27-ը համաձայնեցրեցին որպես Սիրիայում հրադադարի ռեժիմի սահմանման օր: Նախ` բրիտանական Reuters լրատվական գործակալությունը հայտնեց, որ Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ԱՄՆ-ի ու Ռուսաստանի պլանը համաձայնեցվել և ուժի մեջ է մտնում փետրվարի 27-ից։ Արևմտյան դիվանագիտական աղբյուրների համաձայն`փաստաթղթից բացառվել են ԴԱԻՇ, «Ալ-Քաիդա», «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորումներ անունները։ Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ պայմանավորվել է Սիրիայում ռազմական գործողությունների ժամանակավոր դադարի շուրջ։ Ռուսական և ամերիկյան կողմերը տեղեկատվություններ կփոխանակեն այն բանի համար, որպեսզի Սիրիայում փետրվարի 27-ին սկսվող հրադադարի մասնակիցները չընկնեն ավիահարվածների տակ, հայտնում էր Reuters–ը: Նշվում էր, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը այլ երկրների հետ համատեղ Սիրիայի տարածքում կորոշեն այն շրջանները, որտեղ գտնվում են ահաբեկիչները և դրանով կնվազեցնեն կրակի դադարեցման ռեժիմի մասնակիցների մեջ կորուստները: Հայտնվում է նաև «թեժ գծի» կամ աշխատանքային խմբի ստեղծման պլանի մասին` Սիրիայի հրադադարի իրականացման մասին կողմերի միջև տեղեկատվության փոխանակման նպատակով: Ավելի ուշ այս թեմայով խոսեց Ռուսաստանի նախագահը: Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարեց, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի շրջանակներում երկու երկրների առաջնորդները քննարկել են Սիրիայում կրակի դադարեցման՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը: Ինչպես նշել է Պուտինը` Սիրիայում բոլոր հակամարտող կողմերը պետք է հաստատեն իրենց կողմից կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը, որը կսկսվի փետրվարի 26-ի կեսօրից, որից հետո կողմերը կշարունակեն ավիահարվածներ հասցնել ԴԱԻՇ-ի դիրքերին: Նա նաև նշել է, որ ռուսական կողմը անհրաժեշտ աշխատանք կկատարի Սիրիայի իշխանությունների հետ և հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը նմանատիպ աշխատանք կկատարի իր կողմից աջակցվող խմբավորումների հետ: Նրա խոսքով՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջսիրիական կարգավորման միասնական աշխատանքը կարող է ահաբեկչության դեմ պայքարի օրինակ դառնալ ամբողջ աշխարհում: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի ռուսական կողմի խնդրանքով զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ շնորհավորելով Սիրիայի հարցով պայմանավորվածությունների ձեռք բերումը, ինչպես նաև ընդգծելով Ռուսաստանի կողմից Մինսկի համաձայնագրերի կատարման անհրաժեշտությունը, ասվում է Սպիտակ տան պաշտոնական հաղորդագրությունում։ «Նախագահ Օբաման ողջունել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Սիրիայի աջակցման միջազգային խմբում այլ գործընկերների միջև պայմանավորվածությունների ձեռք բերումը ռազմական գործողությունների դադարեցման ժամկետների ու պայմանների շուրջ»,- նշվում է փաստաթղթում։ Օբաման ընդգծել է նաև Ուկրաինայի արևելքում ռուսական անջատողական ուժերի կողմից Մինսկի պայմանագրով պարտավորությունների կատարման կարևորությունը, առաջին հերթին՝ կրակի դադարեցման և հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական հատուկ առաքելության լիարժեք հասանելիության ապահովման մասով։ Սիրիական ընդդիմությունն արդեն իսկ հայտարարել է Սիրիայում հրադադարի ռեժիմի սահմանման համաձայնության մասին միջազգային երաշխիքի պահպանման պայմանով: Այդ մասին նշել է Սիրիայի նախկին վարչապետ Ռիադ Հիջաբը՝ Էր-Ռիադում Բանակցությունների գերագույն կոմիտեի կազմավորման կոորդինատորը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել է փետրվարի 27-ից Սիրիայում հրադադարի ռեժիմը։ ՄԱԿ-ի մամլո ծառայությունից հայտնել են. «Գլխավոր քարտուղարը ողջունում է փետրվարի 27-ից Սիրիայում հրադադարի ազգային ռեժիմն ուժի մեջ մտնելու համաձայնագիրը, որի մասին հայտարարել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ինչպես նաև Սիրիայի աջակցության միջազգային խմբի համանախագահները»։ Պան Գի Մունի խոսքով՝ եթե համաձայնագիրը պահպանվի, դա կդառնա զգալի քայլ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի կատարմանն ընդառաջ։ Իսկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրում խորհրդարանական ընտրությունները նշանակել է ապրիլի 13-ին։ SANA գործակալության փոխանցմամբ` համապատասխան հրամանն արդեն հրապարակվել է։ Ընտրությունները կանցկացվեն՝ կապված 2012-ին ընտրված պատգամավորների լիազորությունների ժամկետի ավարտի հետ։ Սիրիայի խորհրդարանն ունի 250 պատգամավոր։ 2012թ. ընտրություններն առաջինն էին երկրում զինված հակամարտության մեկնարկից ի վեր։ Այսպիսով, ԱՄՆ-ը և Ռուսաստանը համաձայնության եկան` փետրվարի 27-ից Սիրիայում կրակի դադարեցման շուրջ։ Սա կարելի է փոխընդունելի քայլ համարել, սակայն այն դեռևս չի ապահովի հարաբերական անդորր: Սակայն ավելին է, քայլ շարունակական մեղադրանքներն ու անորոշությունը, մանավանդ Սիրիայում բախվում են բազմաթիվ տարածաշրջանային շահագրգիռ երկրների շահեր ու հակասություններ: Ինչ կլինի փետրվարի 27-ից հետո` ցույց կտա ժամանակը: Մետաքսյա  Շալունց

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am