«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը վերաինտեգրվում է Արցախի քաղաքական կյանքին, որտեղից հեռացել էր 44-օրյա պատերազմից հետո՝ հրաժարվելով Արցախի հերոսի կոչումից եւ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Թեեւ դա գնահատվեց որպես պատասխանատվությունից խույս տալու եւ պարտության մեղքը ռազմաքաղաքական ղեկավարության ուսերին դնելու փորձ։
Նախօրեին Բաբայանը Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ներկա է գտնվել Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը, ճիշտ է՝ նա Արցախի Հանրապետության գործող եւ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի, ինչպես նաեւ պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ առաջին շարքերում չի նստել, բայց Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ Բաբայանն ակտիվ հանդիպումներ է ունենում իր թիմակիցների հետ՝ նախապատրաստվելով հաջորդ ընտրություններին:
Նա չի թաքցնում, որ եթե Սահմանադրությունը փոխվի, ինքը դեմ չի լինի զբաղեցնել պետնախարարի պաշտոնը, սակայն ո՛չ հանրային շրջանակներում, ո՛չ իշխանական, նրան չեն պատրաստվում որեւէ պաշտոն առաջարկել։
Հիշեցնենք, որ Արցախում Սահմանադրության փոփոխության հարցը նորից օրակարգ է մտել: Փետրվարի 13-ին Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր՝ «ռազմական դրության ժամանակ հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության եւ դրա առանձնահատկությունների վերաբերյալ» նախագիծն ուղարկելով ԱԺ: ԱԺ-ն պետք է քննարկի եւ ընդունի փոփոխությունը` առանց հանրաքվեի, ձայների երկու երրորդով, որից հետո խորհրդարանը ֆորսմաժորային իրավիճակներում Արցախի նախագահ նշանակելու իրավունք կստանա»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը